«Հասկանանք մեծամիտ ինքնակալական մղումները և տուրք չտանք մեզ շփոթեցնելու փորձերին». Արմեն Մինասյան
Արմեն Մինասյանը գրում է. «Ազգի հոգեպես անառողջ հատվածին տեղեկացնենք, որ պետության ղեկավարի` նախագահի աշխատակազմին սպասարկող մեքենաների պետհամարանիշների «ՍՍ», կառավարության «ԼԼ», խորհրդարանի «ՕՕ» և մյուս կոդերը շրջանառության մեջ են դրվել Սերժ Սարգսյանի, նույնիսկ Ռոբերտ Քոչարյանի կառավարումից առաջ, այսինքն` Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք:
Ավելին` այդ և մյուս կոդերը հատուկ ընտրված էին, քանզի միաժամանակ առկա էին և լատինական, և մեսրոպյան այբուբենում (տարբեր հնչյունաբանությամբ):
Եվ ուրեմն` հասկանանք մեծամիտ ինքնակալական մղումները և տուրք չտանք մեզ շփոթեցնելու փորձերին»:

