«Արարատցեմենտ»-ում խուզարկություններ են. աշխատանքը դադարեցված է Ամենավատ սցենարին պիտի սպասենք. Սուրենյանց Գագիկ Ծառուկյանին կձերբակալե՞ն. Արման Աբովյանը չի բացառում
7
Մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել Հայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. Հայտարարություն Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է ու կներկայացվի դատարան՝ կալանքի համար Կարևոր է, որ ՀՀ-ն շարունակի հարմարավետ ռեժիմ ստեղծել ռուսաստանյան ներդրողների գործունեության համար. Միշուստինը՝ Փաշինյանին Կապարակնքվել են ՀԱՕԿ-ը, կոնյակի գործարանը, «Արարատ ցեմենտ»-ը, իսկ Ծառուկյանի տանը շարունակվում է խուզարկությունը Օլիմպիական կոմիտեն կապարակնքվել է, սա միջազգային մակարդակի խայտառակություն է. Իվետա Տոնոյան Փաշինյանը դիմադրության օջախները կազմաքանդում է, պատրաստվում է փոխել ՀՀ Սահմանադրությունը. Սուքիասյան Օլիմպավանից դուրս են հանել օտարերկրացի մարզիկներին, սա միջազգային սկանդալ է. Տոնոյան Գագիկ Ծառուկյանը ընտանիքի անդաների հետ տանն է. 7։16 են սկսել գործողությունները. Տոնոյան Խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում․ ԲՀԿ խոսնակ Պատերազմ Արցախում
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները… Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 3 առյուծ և 1 վագր․ ՔԿ Մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել Իշխող վարչախումբը փորձում է քողարկել լեգիտիմության ճգնաժամը. «Հայաստան» դաշինք Հայաստանի ընդդիմադիր ուժերը վճռականորեն դատապարտում են իշխանությունների կողմից Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները. Հայտարարություն Վարչախումբը կորցրել է իր լեգիտիմությունը և չի կարող երկար կյանք ունենալ. Իշխան Սաղաթելյան Քննչական կոմիտեն հաստատեց՝ ձերբակալվել է Գագիկ Ծառուկյանը և ևս մեկ անձ Գագիկ Ծառուկյանի տան կենդանիներին մասնագետները տեղափոխելու են այլ վայր․ Տոնոյան Սոփեստների «մահացու զենքը»՝ ԻՍԿԱՆԴԵՐԸ. Փաշինյանի դեմ պայքարը պիտի գիտելիքահեն լինի. Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է ու կներկայացվի դատարան՝ կալանքի համար Կարևոր է, որ ՀՀ-ն շարունակի հարմարավետ ռեժիմ ստեղծել ռուսաստանյան ներդրողների գործունեության համար. Միշուստինը՝ Փաշինյանին Իրանի Գերագույն առաջնորդին պատմական հրաժեշտը՝ Թեհրանի Ազադի հրապարակում Սկսվել է քաղաքական «բեսպրեդելի» նոր փուլը, որի յուրաքանչյուր հաջորդ քայլը նախորդից ավելի կոշտ է լինելու Կապարակնքվել են ՀԱՕԿ-ը, կոնյակի գործարանը, «Արարատ ցեմենտ»-ը, իսկ Ծառուկյանի տանը շարունակվում է խուզարկությունը Եվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը Մենք հետաքրքրված ենք Հայաստանի մասնակցությամբ ԵԱՏՄ-ին. Փաշինյանը՝ Միշուստինին Փաշինյանի գլխարկն ապահով ձեռքերում է. Ռուսական աղբյուր Օլիմպիական կոմիտեն կապարակնքվել է, սա միջազգային մակարդակի խայտառակություն է. Իվետա Տոնոյան Փաշինյանը դիմադրության օջախները կազմաքանդում է, պատրաստվում է փոխել ՀՀ Սահմանադրությունը. Սուքիասյան «Արարատցեմենտ»-ում խուզարկություններ են. աշխատանքը դադարեցված է 70-ից ավելի հասցեներում կատարվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔՊ-ի ՔԿ-ն՝ Ծառուկյանի հետ կապված գործի մասին Օլիմպավանից դուրս են հանել օտարերկրացի մարզիկներին, սա միջազգային սկանդալ է. Տոնոյան Մեր ղեկավարի մեջքին կանգնած ենք, Աստված թող միշտ Ծառուկյանի հետ լինի. աշխատակիցներ Ամենավատ սցենարին պիտի սպասենք. Սուրենյանց Գագիկ Ծառուկյանին կձերբակալե՞ն. Արման Աբովյանը չի բացառում «Արմատ մեդիայի» լրագրողներին կանչել են Քննչական կոմիտե՝ հարցաքննությունների Գագիկ Ծառուկյանը ընտանիքի անդաների հետ տանն է. 7։16 են սկսել գործողությունները. Տոնոյան Բիզնես խլելը Հայաստանում օրինաչափ է դառնում Փաշինյանի ուժի իրական ընտրական աջակցությունը չի գերազանցել 35–39 տոկոսը. Վարդան Օսկանյան Խուզարկություններ են իրականացվում «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում․ ԲՀԿ խոսնակ

Բարելավելու փոխարեն՝ կանգնեցրել են կոլապսի առաջ

168.am-ի անդրադարձը
Տարեվերջին, աշխատանքային օրը հրավիրած նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց, որ էլեկտրաէներգիայի սակագինը 2026թ. բոլոր սպառողների, այդ թվում՝ բնակչության համար կմնա անփոփոխ։

«Սակագների վրա ազդեցություն ունեցող բոլոր դրական և բացասական գործոնների վերլուծության արդյունքում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագների փոփոխության անհրաժեշտություն չի առաջացել, և գործող սակագները սպառողների համար կմնան անփոփոխ»,- արձանագրեց հանձնաժողովը։

Հիշեցնենք, որ մինչ այդ «Տաշիր կապիտալը» «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից 2 անգամ դիմում էր ներկայացրել ՀԾԿՀ՝ սակագինն իջեցնելու համար, բայց դա այդպես էլ տեղի չունեցավ։ Առաջին դիմումը, որը ներկայացվել էր մայիսին, մերժվեց, որից հետո «Մեր ձևով» շարժումը ստորագրահավաք սկսեց՝ պահանջելով իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը՝ համարելով, որ դրա համար համակարգում բավարար միջոցներ են կուտակվել։

Վերջին տարիներին նման հնարավորություններ էլի են եղել, բայց հանձնաժողովը չի նվազեցրել սակագները։ Թողել է, որպեսզի սպառողները և հատկապես՝ քաղաքացիները բարձր գին վճարեն հոսանքի համար։

Այս անգամ էլ չգնաց դրան։ Տարեվերջին որոշում ընդունեց սակագները, այդ թվում՝ բնակչության համար, չնվազեցնելու վերաբերյալ։

Հանձնաժողովի այս քայլը տարօրինակ է նրանով, որ քաղաքական իշխանության կողմից ՀԷՑ-ի կառավարումն ուղղակի խլելուց հետո, պարբերաբար հայտարարվում էր միլիարդավոր դրամների խնայողությունների ձևավորման մասին։ Սակայն այդ «խնայողությունները» ոչ միայն ոչնչով չնպաստեցին հոսանքի էժանացմանն ու ոչինչ չտվեցին սպառողներին, այլև պարզվեց՝ ընդամենը 6 ամսվա ընթացքում նոր կառավարիչները հասցրել են ՀԷՑ-ը կանգնեցնել կոլապսի առաջ։ Դա տեսանք հատկապես Ամանորի նախաշեմին, ինչպես նաև դրանից հետո, համակարգում արձանագրված բազմաթիվ վթարների ու տասնյակ-հազարավոր քաղաքացիների հոսանքազրկումների տեսքով։

Գրեթե 3 օր պահանջվեց Նոր Արեշ թաղամասում ենթակայանի վթարը վերականգնելու ու հոսանքի մատակարարումները վերսկսելու համար։ Տուժեցին թե՛ բազմահազար քաղաքացիներ, և թե՛ հազարավոր տնտեսավարողներ, որի համար այդպես էլ որևէ մեկը, այդ թվում՝ կառավարության կառավարիչը, որը եկել էր ՀԷՑ-ի աշխատանքը բարելավելու ու համակարգի անվտանգությունը, հուսալիությունը բարձրացնելու համար, պատասխանատվություն չկրեց։

Ամանորի նախօրեին ու դրանից հետո տեղի ունեցած համատարած վթարներն ու հոսանքազրկումները վերջնականապես քանդեցին այն առասպելը, թե ՀԷՑ-ի խլումից հետո համակարգն ու համակարգի կառավարումը բարելավել են։ Այն, ինչի ականատես եղանք, ոչ թե զուտ տեխնիկական խնդիրների, այլ կառավարման լիակատար ձախողման հետևանք էր։

ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանից խլեցին այն հիմնավորմամբ, որ իբր վատ է կառավարվում, ներդրումներ չեն անում, բարձր սակագներով թալանում են սպառողներին։ Հանրությանը խոստացան նոր որակ, նոր պատասխանատվություն, նոր մոտեցումներ։ Եվ ի՞նչ ստացանք՝ ավելի շատ վթարներ, ավելի երկար հոսանքազրկումներ, ավելի վատ կառավարում։

Այնտեղ են հասել, որ կառավարության աշխատակազմի ղեկավարը կոչ է անում անջատել լույսերը, որպեսզի ցանցը դիմանա։ Համանման մի կոչ էլ օրեր առաջ արել էր ՀԷՑ-ում նշանակված կառավարության ժամանակավոր կառավարիչը։

Նախկինում ՀԷՑ-ի ղեկավարության կողմից երբևէ նման կոչեր ու խնդրանքներ չէին հնչել։ Բայց, ինչպես տեսանք, նոր կառավարիչները դրանից էլ չկարողացան խուսափել։ Ոչ միայն քաղաքացիներին հորդորեցին, այլև բազմաթիվ բնակավայրերում նույնիսկ հատուկ անջատումներ արեցին, մարդկանց թողեցին առանց հոսանքի ու ջեռուցման, որպեսզի համակարգը չպայթի։

Որ վերջին տարիներին, ցանցին հազարավոր նոր սպառողների միացումով պայմանավորված՝ բեռն իսկապես աճել է, նորություն չէ։ Այդ խնդիրը կար նաև նախկինում, բայց նման կոլապսային իրավիճակներ հաստատապես չէին առաջանում։ Գերծանրաբեռնվածության, տեխնիկական խնդիրների հետևանքով վթարներ ու անջատումներ լինում էին, սակայն չի եղել, որ 50 հազար սպառող 3 օր անընդմեջ մնա առանց հոսանքի։

Եթե այդպիսի բան լիներ նախկինում, Նիկոլ Փաշինյանն՝ իր ՔՊ-ականների ամբողջ թիմով, համաշխարհային մակարդակի վայնասուն ու աղմուկ կբարձրացնեին։ 3 օր շարունակ 50 հազար մարդ զրկված էր հոսանքից՝ սսկվել էին։

Անջատումներ ու վթարներ նախկինում էլ էին լինում, շատ ավելի քիչ, քան հիմա, բայց դա չխանգարեց, որպեսզի այդ հանգամանքն առիթ դարձնեն՝ ՀԷՑ-ը խլելու համար։ Ու հիմա տեսնում ենք, թե ինչպես են կարողանում դրա տակից դուրս գալ։ Վիճակն այժմ շատ ավելի անմխիթար է։ Պատճառը ինչպես նոր կառավարչի ու նրա բերած պատահական մարդկանց կառավարման անկարողությունն է, այլև այն, որ կառավարումը սեփականատիրոջից խելուց հետո պատշաճ չեն իրականացրել հաստատված ներդրումները, որոնք պարզապես անհրաժեշտություն են։ Ներդրումներ ու տեխնիկական վերազինում իրականացնելու փոխարեն, ժողովրդի աչքին թոզ փչելու համար, խնայողությունների պատրանք են ստեղծել՝ նպատակ ունենալով տպավորություն թողնել, թե սեփականատերը թալանում էր սպառողներին։ Երկար ժամանակ չպահանջվեց, որպեսզի իրականությունը դուրս գար ջրի երես։

Վերջին դեպքերը ցույց տվեցին, որ ձախողել են ՀԷՑ-ի կառավարումը, ներդրումային ծրագիրը հիմնովին տապալել են ու լրջագույն խնդիրներ ստեղծել համակարգում։

Կարծում են, թե ներդրումները ձևի համար են արվում։ Նախատեսված 47 մլրդ դրամից՝ ընդամենը 25 միլիարդի ներդրումներն են իրականացրել։

Գրեթե կեսը մնացել է թղթի վրա։ Արվածն էլ՝ արվել է հիմնականում նախկինում, մինչև նոր կառավարչի կողմից ՀԷՑ-ի կառավարումը ստանձնելը։

Ներդրումային ծրագիրը տապալելու ու դրա հետևանքով տասնյակ-հազարավոր սպառողների օրերով առանց հոսանքի թողնելու համար մինչև հիմա որևէ մեկը պատասխան չի տվել։ Հանձնաժողովն էլ, որն իբր նախկինում այդքան մտահոգված էր ցանցի տեխնիկական վիճակով, անվտանգությամբ, հոսանքի անջատումներով, չի շտապում այդ ամենի համար պատասխան պահանջել կառավարության ժամանակավոր կառավարչից։

Հիմա հանձնաժողովն էլ, կառավարությունն էլ, ժամանակավոր կառավարիչն էլ նույն մարդն են՝ հանձին Նիկոլ Փաշինյանի, ու պատասխան պահանջելու անհրաժեշտություն էլ երևի այլևս չեն տեսնում։

ՀԷՑ-ը սեփականատիրոջից խլելուց հետո, այսպես են «փրկում» համակարգը, ավելի անվտանգ ու հուսալի դարձնում։

Ոչ միայն ՀԷՑ-ը, այլև ամբողջ էներգետիկ համակարգն են կանգնեցրել կոլապսի առաջ։ Հիմա էլ որոշել են իրենց անկարողության ու տգիտության հետևանքով ստեղծած համակարգային խնդիրները մեղմել արևային կայանների սեփականատերերի հաշվին։ Պատրաստվում են նրանց զրկել ցանցերի հետ տարեկան կտրվածքով իրականացվող փոխհաշվարկներից։ Այլևս այնպես չի լինելու, որ ամռանը շատ արտադրված հոսանքը կարողանան ձմռանն օգտագործել։ Ամռան ամիսներին արևային կայանների ավել արտադրած հոսանքը ցածր գնով կգնեն սեփականատերերից, ձմռանը, երբ նրանք արտադրածից ավելի հոսանքի կարիք ունենան՝ բարձր գնով կվաճառեն։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
168.am

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>