Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը վատացել է, նրան ՔԿՀ-ից երեկ տեղափոխել են հիվանդանոց. Փաստաբան
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը վատացել է, նրան ՔԿՀ-ից երեկ կեսօրին տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Արամայիս Հայրապետյանը։
Նա տեղեկացրեց, որ այս պահին Ղուկասյանը գտնվում է բժիշկների վերահսկողության ներքո։
«Վիճակը կարող եմ գնահատել ոչ լավ, ոչ էլ՝ վատ, սպասում ենք հետազոտության արդյունքներին, որպեսզի բուժումներ նշանակվեն»,- ասաց Հայրապետյանը։
Ճշգրտմանը,թե արդյո՞ք կյանքի համար սպառնալիք կա, Հայրապետյանն ասաց,որ այս պահին նման տեղեկություն չունի։
«Ղուկասյանի հիվանդությունները վտանգավոր են, հատկապես սրտի և շաքարային դիաբետի հետ կապված խնդիրները։ Միևնույն ժամանակ, դատարանը որոշում էր կայացրել, որ դատաբժշկական փորձաքննություն անցկացնեն։ Մինչև այս որշման կայացումը Քրեակատարողական ծառայությունը ոչ մի ձև չէր ցանկանում Ղուկասյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց ՝հետազոտման։ Որոշումը կայացվեց, այս պահին նա հիվանդանոցում է։ Ավելի մանրամասն տեղեկություն կարող ենք տրամադրել հետազոտության ամբողջական պատկերն ունենալուց հետո»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

