Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
21
Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
«Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին Արցախն ուրանալու, հազարավոր տղաների մահվան վատնելու դիմաց մրցանակ՝ Գերմանիայից. խաղաղության արնաշաղախ, լեղիակուր մրցանակ

TRIPP-ը կուժեղացնի Էրդողանի նեոօսմանյան գերիշխանությունը Կովկասում. Հայաստանի արևմտականացման գինը. Մեթյու Դալ Սանտո

Ամերիկյան միջնորդությամբ ստորագրված TRIPP-ի գործարքն էապես կթուլացնի Հայաստանի պաշտպանական դիրքերը՝ թույլ տալով Ադրբեջանին շրջափակել իրեն: Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական, տնտեսական ու ռազմավարական ինտեգրումը Հայաստանը կդարձնի կղզի թուրքական անվիճելի ազդեցության ոլորտում: Շուշիի հռչակագրով իրենց «ավելին, քան դաշնակիցներ» հարաբերությունները ցեմենտած Թուրքիան ու Արբեջանն այժմ, կարծես թե, պատրաստ են իրականացնել «երկար երազած» պանթուրքական միության առաջին փուլը: Այս մասին գրել է Սուրբ Պատրիկի համալսարանի աստվածաբանության պրոֆեսոր Մեթյու Դալ Սանտոն ամերիկյան «Կոմպակտ» առցանց ամսագրում հրապարակված «Հայաստանի արևմտականացման գինը» վերտառությամբ հոդվածում:
168.am-ը թարգմանաբար ներկայացրել է հոդվածի հիմնական շեշտադրումները: 

«Ի՞նչ է կատարվում Հայաստանում։ Սա այն հարցն էորը հայերն իրենք իրենց էին տալիս ամբողջ անցյալ տարվա ընթացքումերբ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կալանավորեց Հայ Առաքելական Եկեղեցու չորս արքեպիսկոպոսի և մեղադրեց կաթողիկոսին կուսակրոնության ուխտը խախտելու մեջ՝ փորձելով գահընկեց անել նրան։ Առավել հատկանշականորեն օգոստոսի 8-ին Հայաստանը նախաստորագրեց «խաղաղության համաձայնագիրը» ոխերիմ թշնամի Ադրբեջանի հետ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ անցկացված արարողության ժամանակ», – գրում է Դալ Սանտոն։

Հեղինակը հիշեցնում էոր վաշինգտոնյան համաձայնագրի համաձայն՝ Հայաստանն իր դաշնակից Իրանի հետ սահմանը ձևավորող Արաքս գետի ձախ ափից տարածքի մի հատված (այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը») 99 տարով վարձակալության է տալու Միացյալ Նահանգներին՝ ավտոճանապարհներիցերկաթուղուց և հնարավոր էնաև նավթատար ու գազատար խողովակաշարերից բաղկացած տրանսպորտային միջանցք նպատակով։ Այնուհետև Միացյալ Նահանգներն այդ ենթակառուցվածքները կտրամադրի արևելքում գտնվող Ադրբեջանական Հանրապետության և արևմուտքում գտնվող նրա Նախիջևան էքսկլավի միջև երթևեկության համար։

Ինչպես նշում է Մեթյու Դալ Սանտոն՝ արևմտյան մամուլում համաձայնագիրը լայնորեն գովաբանվել է, մինչդեռ Հայաստանում մարդիկ այդքան էլ լավատես չեն այդ կապակցությամբ։

Հենց այս համատեքստում հեղինակը փորձում է գտնել տրամաբանական կապը մինչև 2023 թվականը գերազանցապես հայերով բնակեցված Արցախի (Լեռնային Ղարաբաղի) կորստի, Փաշինյանի հակաեկեղեցական հարձակումների, Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների «նորմալացման» նրա ձգտումների, TRIPP-ի համաձայնագրի և Հայաստանի արևմտականացման քաղաքականության միջև։

«Նախկին լրագրող և լիբերալ Փաշինյանըորը Հայաստանում իշխանության է եկել 2018 թվականի «թավշյա հեղափոխության» արդյունքումաշխարհին ներկայանում է որպես պետական ​​գործիչ և խաղաղարարսակայն երբ խոսքը հասնում է իր տեղական քննադատներիննա չի հանդուրժում որևէ ընդդիմություն։ Նրա զայրույթի կենտրոնում Հայ Առաքելական Եկեղեցու հիերարխիան էմասնավորապես՝ նրա ղեկավար Գարեգին Երկրորդ կաթողիկոսը», – գրում է Դալ Սանտոն։

Նա հիշեցնում էոր երբ Փաշինյանը հերթական անգամ փորձեց «խաղաղեցնել» Բաքվին՝ 2024 թվականին Ադրբեջանին հանձնելով ևս չորս հայկական գյուղդրան ի պատասխան բռնկված բողոքի ցույցերի առաջնագծում Եկեղեցին էր։ Իսկ 2025թհունիսի 9-ին՝ Շվեյցարիայում Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությամբ անցկացված հայտնի միջազգային համաժողովից օրեր անցՓաշինյանը սկսեց հրապարակայնորեն մեղադրանքներ հնչեցնել Կաթողիկոսի հասցեին՝ մեղադրելով նրան ապօրինի զավակ ունենալու մեջ։ Հետո ձերբակալվեցին ի պաշտպանություն Կաթողիկոսի հանդես եկած բարերար Սամվել ԿարապետյանըԲագրատ արքեպիսկոպոս ԳալստանյանըՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և այլ հոգևորականներիսկ այդ ընթացքում՝ հունիսի 20-ինՆիկոլ Փաշինյանը մեկնեց Ստամբուլորտեղ նա հանդիպում ունեցավ և սեղմեց հազարավոր հայերի աչքին մահացու թշնամի համարվող Թուրքիայի նախագահի ձեռքը։

Աստվածաբանության պրոֆեսորը նշում է, որ հակաեկեղեցական թշնամությունը վերածելով Եկեղեցու դեմ լայնածավալ պատերազմի՝ Փաշինյանը հունիսի 26-ին հայտարարեց, թե կստեղծի եկեղեցականների հանձնաժողով՝ նոր կաթողիկոս ընտրելու նպատակով։

Հեղինակի խոսքով՝ հայերից շատերը, որոնց հետ ինքը զրուցել է, կապ էին տեսնում Արևմուտքում որպես խաղաղարար փառավորվելու Փաշինյանի ցանկության և Եկեղեցու վրա նրա հարձակման միջև։

Դալ Սանտոյի կարծիքով՝ Փաշինյանը փորձում է իրարից անջատել հայկական ինքնության հոգևոր ու քաղաքական բաղադրիչները՝ դեպի «արդիականությունն» ու Արևմուտքի «հարգի» («պրեստիժ») մշակույթը կողմնորոշվելու նպատակով։ Նրա խոսքով առայժմ շատ վաղ է ասել, թե արդյոք քաղաքական Հայաստանը և հոգևոր Հայաստանը միմյանցից բաժանելու փորձը կհաջողի, թե ոչ, բայց հետաքրքիր է նաև, թե հայկական ավանդական եկեղեցի-ազգ գաղափարի կողմնակիցները որքան երկար կկարողանան դիմակայել հոգևոր Հայաստանի նկատմամբ կառավարության ճնշմանը։

Պրոֆեսորը նշում էոր Հայաստանի հետքրիստոնեական և հետազգային ապագայի նշանները կայուն կերպով բազմապատկվել են Փաշինյանի իշխանության գալուց հետոև Արևմուտքը վերափոխող երրորդ աշխարհի միգրացիան այժմ արդեն հասել է նաև Հայաստանորտեղ արդեն տեսնում ենք հնդիկ և այլ ազգերի հազարավոր աշխատանքային միգրանտներիորոնք լցվել են Երևանի փողոցներում։

Այս ամենը վերադարձնում է մեզ Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի միջև Թրամփի միջնորդությամբ կնքված գործարքին։ Այս իմաստով Փաշինյանին հաջողվել է այն, ինչ չի հաջողվել Հայաստանի որևէ առաջնորդ իրենից առաջ։ ԱՄՆ-ի կողմից «Զանգեզուրի միջանցքի» վարձակալությունը Կովկասում ամերիկյան ամենաառարկայական հանձնառությունն է՝ 1919-ին Հայաստանի մանդատը ստանձնելու և Կոնգրեսի հավանությունը ստանալու Վուդրո Վիլսոնի ձախողված փորձից հետո։ Սակայն գործարքն էապես թուլացնում է Հայաստանի պաշտպանական դիրքերը՝ թույլ տալով Ադրբեջանին շրջափակել Հայաստանը։

Սրան ի հավելում, TRIPP-ը միայն կուժեղացնի նեոօսմանյան գերիշխանությունըորը Էրդողանի Թուրքիան կառուցում է Կովկասում։ ԱՄՆի կողմից հովանավորվող տրանսպորտային միջանցի շնորհիվ Թուրքիան կկարողանա ապրանքներզորք ու ռազմական տեխնիկա տեղափոխել ցամաքային ճանապարհով արևելյան Անատոլիայից Կասպից ծով։ Թուրքիայի և Ադրբեջանի միջև տնտեսականռազմավարական և քաղաքական ինտեգրացիան Հայաստանը կդարձնի կղզի թուրքական անվիճելի ազդեցության ոլորտում։

Թուրքիան և Ադրբեջանը ցեմենտեցին իրենց «ավելինքան դաշնակիցներ» հարաբերությունները 2021 թվականի Շուշիի հռչակագրով և այժմկարծեսպատրաստ են իրականացնել այնինչ թվում է երկար երազած պանթուրքական միության առաջին փուլըԱյդ դեպքում, ինչո՞ւ թույլ տալոր անհարմար դիրքում տեղակայված 3 միլիոն հայերը խոչընդոտեն նման վեհ նպատակին», – գրել է Մեթյու Դալ Սանտոն։

Նա նաև ընդգծել է՝ ամերիկյան միջնորդությամբ Սպիտակ տանը ստորագրված գործարքի ամենամեծ հաղթողը Թուրքիան էիսկ ամենամեծ պարտվողը՝ Մերձավոր Արևելքում քրիստոնեության գոյատևման հեռանկարը։

Մեթյու ՋԴալ Սանտոն Սուրբ Պատրիկի ճեմարանի և համալսարանի աստվածաբանության պրոֆեսոր է և «Կրոնապետությունկրոնապետական ​​սկզբունքը Ռուսաստանում 1917 թվականին և այսօր» գրքի հեղինակը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>