Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել»
24
Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Պատերազմ Արցախում
Բանակը, հասարակությունը տևական ժամանակ է՝ անլուծելի թվացող մղձավանջում են. Տիգրան Աբրահամյան Ես վերադառնալու եմ և շարունակելու եմ իմ ճանապարհը. Մարտուն Գրիգորյանը՝ ՔԿՀ-ից Ակնհայտ է, որ անկախության հռչակագրի 36-րդ տարում մենք կանգնած ենք բարդ որոշումների և մեծ ռիսկերի առաջ. Գագիկ Ծառուկյան Այլասերված բարքեր կոնցլագերում ՔՊ-ի՝ Փաշինյանի ու Պապիկյանի «պահած» բանակում էլի մի զինվորի «գլուխ են կերել» Օգոստոսի 23. Եռատոն և եռակի մարտահրավեր «Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան

Վենեսուելան դառնում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև քաղաքական գործարքի առաջին օրինա՞կը (տեսանյութ)

2026 թվականի հունվարի 3-ին Միացյալ Նահանգները սկսեց Վենեսուելայի դեմ ռազմական գործողություն՝ «Անսահման վճռականություն» անվանումով։

Գործողությունը սկսվեց Վենեսուելայի  մայրաքաղաք Կարակասի թիրախների վրա զանգվածային ավիահարվածներով։  Այնուհետև ուղղաթիռներից դեսանդավորվել էր հատուկ նշանակության ջոկատ, որը գերի է վերցրել Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը և տեղափոխել  նրանց երկրից դուրս՝ Միացյալ Նահանգներ։ ԱՄՆ իշխանությունները Մադուրոյին և նրա կնոջը մեղադրում  են թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ։

Այս գործողություններին նախորդել էր ԱՄՆ  «Հարավային նիզակ» գործողությունը,  նպատակ ունենալով կանխել  Լատինական Ամերիկայից, հիմնականում Վենեսուելայից  «Արևների կարտելի» ցանցերի միջոցով թմրանյութերի տեղափոխումը դեպի Միացյալ Նահանգներ:

Փորձագետների  միահամուռ կարծիքով՝ ԱՄՆ-ի հետախուզությունը մինչ այս օպերացիան, արդեն չեզոքացրել էր Մադուրոյի թիկնապահներին և այդ երկրի հակահրթիռային համակարգի պատասխանատուներին՝ կաշառելով:

Վենեսուելայի բարձրաստիճան պաշտոնյան The New York Times-ին ասել էր, որ գործողության ընթացքում զոհվել է առնվազն 80 վենեսուելացի զինվորական և քաղաքացիական անձ։

Վենեսուելայի պաշտպանության նախարար  Լոպեսը  հայտարարել է, որ գործողության ընթացքում զոհվել է Մադուրոյի անվտանգության աշխատակիցների զգալի մասը։

Կուբայի կառավարության տվյալներով՝ գործողության ընթացքում զոհվել է 32 կուբացի զինվորական և անվտանգության աշխատակից։

Այս օպերացիայից անմիջապես  հետո, հունվարի 3-ին ԱՄՆ-ի նախագահ Թրամփը մամուլի ասուլիս տվեց, որի ընթացքում բացահայտեց գործողության մանրամասները, դրա նպատակները և ապագայի ծրագրերը։

Թրամփի ասուլիսի հիմնական թեզերը հետևյալներն էին.

Առաջին

Թրամփը  սա անվանեց Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր աննախադեպ և պնդեց, որ ԱՄՆ-ին հաջողվել է ամբողջությամբ կաթվածահար անել Վենեսուելայի բանակը՝ անգործունակ դարձնելով նրա բոլոր ռազմական հնարավորությունները՝ առանց անձնակազմի կամ սարքավորումների կորստի: Թրամփի խոսքով՝ բունկեր փախչելու փորձ կատարող Մադուրոյի գերեվարումը իրականացվել է Delta Force-ի կողմից 47 վայրկյանում: Թրամփը հավելել է, որ Մադուրոյի հետ զրույցում ինքն անձամբ հորդորել է նրան հանձնվել:

Երկրորդ

Մադուրոն և իր կինը կներկայանան  ամերիկյան դատարան՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության և «Արևի կարտելը» ղեկավարելու մեղադրանքով։

Երրորդ

Վենեսուելայի ապագայի մասին խոսելիս՝  Թրամփը նշեց, որ ԱՄՆ-ն կկառավարի Վենեսուելան մինչև «անվտանգ, կարգավորված և ողջամիտ անցումային շրջանի» ապահովումը։ Նա չբացառեց երկրում ամերիկյան զորքերի ժամանակավոր տեղակայման հնարավորությունը։ Նա ասաց, որ ԱՄՆ-ն պատրաստ է «շատ ավելի մեծ հարձակման», բայց հույս ունի, որ դրա անհրաժեշտությունը չի լինի։ Նա հայտարարեց ԱՄՆ նավթային ընկերությունների կողմից Վենեսուելայի նավթային ենթակառուցվածքները վերականգնելու համար խոշոր ներդրումների մասին և պահանջեց Վենեսուելայից փոխհատուցում այդ ընկերությունների համար։

Չորրորդ

Թրամփը հայտարարել է, որ գործողությունը նախազգուշացում էր բոլոր նրանց համար, ովքեր կսպառնան Ամերիկայի ինքնիշխանությանը, և որ Միացյալ Նահանգները մտադիր է վերականգնել իր անվիճելի գերիշխանությունը Արևմտյան կիսագնդում: Մասնավորապես, նա կրկնել է նախազգուշացումը Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյին: Թրամփը նաև նշել է, որ Վենեսուելայի հարցը չի քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և չի սպասում որևէ բարդություն Ռուսաստանի հետ հարաբերություններում այս  գործողության արդյունքում:

Հինգերորդ

Ըստ Թրամփի՝ ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Վենեսուելայի փոխնախագահ  Դելսի Ռոդրիգես-ի հետ ևվերջինս, ըստ Թրամփի, խոստացել է համագործակցել Վաշինգտոնի հետ:

Սակայն, Վենեսուելայի փոխնախագահը հերքեց Թրամփի խոսքերը և հայտարարեց, որ չի ընդունում ԱՄՆ-ի գործողությունները և Մադուրոյին համարում է երկրի ղեկավար:

Այսպիսով, Թրամփը կյանքի կոչեց այն, ինչ ընդունել էր ընդամենը մեկ ամիս առաջ: Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերի 5-ին հրապարակվել էր  ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության (NSS-2025)  թարմացված տարբերակը, որը հայտարարում է վերջին տասնամյակների արտաքին քաղաքականության արմատական ​​վերանայման մասին։

Ըստ այս փաստաթղթի՝ ԱՄՆ-ն պաշտոնապես վերադառնում էր, այսպես կոչված Մոնրոյի դոկտրինի սկզբունքները կյանքի կոչելուն:

«Միացյալ Նահանգները տարիներ շարունակ անտեսել է այս ուղղությունը, բայց այժմ վերադառնում է Մոնրոյի դոկտրինին և կշարունակի այն՝ վերականգնելու Ամերիկայի գերակայությունը Արևմտյան կիսագնդում»,- նշված էրայդ փաստաթղթում:

Ամերիկյան փորձագետները նշում էին, որ ԱՄՆ նախագահ Ջեյմս Մոնրոյի կողմից 1823 թվականին հռչակված Մոնրոյի դոկտրինը, ըստ էության, Միացյալ Նահանգները հռչակում էր որպես Արևմտյան կիսագնդի գերիշխող տերություն: Այս դոկտրինում ԱՄՆ-ն առաջարկում էր եվրոպական տերությունների միջև փոխադարձ չմիջամտության քաղաքականություն. Միացյալ Նահանգները չի  միջամտի Եվրոպայի գործերին, իսկ եվրոպացիները չպետք է  միջամտեն Լատինական  Ամերիկայի երկրների  գործերին: Արևմտյան կիսագնդին վերաբերող արտաքին քաղաքականության հարցերում Վաշինգտոնը կոչ է անում տարածաշրջանի երկրներին համագործակցել «նարկոահաբեկիչների, կարտելների և այլ միջազգային հանցավոր կազմակերպությունների դեմ պայքարում»:

Ըստ փորձագետների՝ Թրամփն իր  այս մոտեցումով մեսիջ է ուղարկում առաջին հերթին Մոսկվային և Պեկինին: Ես չեմ միջամտի ձեր կենսական շահերին, իսկ դուք մի՛ միջամտեք Լատինական Ամերիկայի երկրների ներքին կյանքին:

Այս տեսանկյունից, շատերը նկատել էին, որ Մոսկվայի և Պեկինի արձագանքները շատ ավելի մեղմ եին, քան սպասելի էր:

Իհարկե, ո՛չ Կրեմլում, ո՛չ էլ Պեկինում չէին ուզենա, որ Լատինական Ամերիկյայի երկրների ղեկավարները համարեին, որ իրենց միայնակ են թողել ԱՄՆ-ի առջև: Մյուս կողմից, Մոսկվային ավելի շատ հետաքրքրում է Ուկրաինան և հետխորհրդային տարածքը: Իսկ Չինաստանին՝ Թայվանը և Հարավ Արևելյան Ասիան, քան Լատինական Ամերիկան:

Մյուս կողմից, եթե ԱՄՆ-ին հեշտությամբ հաջողվի մարսել Լատինական Ամերիկան, ապա նրան ոչինչ չի խանգարի կրկին մեծացնել իր ազդեցությունը Եվրոպայում և հետխորհրդային երկրներում, կամ Թայվանի ուղությամբ:

Ի դեպ, այս հնարավոր քաղաքական գործարքի մասին արդեն արտահայտվում են եվրոպական երկրներում:

Իսկ թե ինչքանով է այս վարկածը մոտ ճշմարտությանը, ցույց կտա ժամանակը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am
Դիտեք նաև այս տեսանյութը՝
https://www.youtube.com/shorts/R12x2d7fuj0

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>