Երևանի մայթերը, պոլիկլինիկաների, մանկապարտեզների հարակից տարածքները բարձիթողի վիճակում են. Արշակ Սարգսյան
Դիտել նաև
Փաշինյանի պնդումը, թե «ՍՍ» տառերը Սերժ Սարգսյանի անվանատառերն են, սխալ է և փաստերով չի հաստատվում
Համոզված եմ, որ կմերժվի բողոքը, և Արշակ սրբազանը կմնա կալանքում․ փաստաբան
«Սովետի օրոք սովետի ՊԱԿ-ի հետ ո՞ր մի հասարակական ակտիվ անձը շփում չուներ»․ Վահե Սարգսյան
Արշակ սրբազանին ՔԿ-ն ձերբակալել է «հանդիսադիր վայրում թմրամիջոց իրացնելու» մեղադրանքով
ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ սրբազանին
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով.
«Երևան քաղաքի մայթերը, պոլիկլինիկաների, մանկապարտեզների,… հարակից տարածքները բարձիթողի վիճակում են։ Երևանի քաղաքապետարան, էդ ինչպե՞ս է լինում՝ բեռնաթափման մասով հետիոտնի շահը ավելի կարևոր է (հանրային տրանսպորտի), այ բայց ձյան ժամանակ հետիոտնի շահը առաջնային չի լինում։
Երկու դեպքում էլ հետիոտնի շահը պետք է առաջնային լիներ։ Այ սա է «իրական Հայաստանի» անգործությունը։
Էլի՞ գործակարգավարականներին պետք է ասեք՝ նորմայից շատ ձյուն է տեղացել։
Է բա ասում էիք պատրաստ եք ձնամաքրման աշխատանքներին, չէ՞ պրն. Կամո Արեյան։ Մի սպասեք արևը իր աշխատանքը կատարի։ Բնությունը միշտ էլ մաքրում և մաքրելու է թե՛ ճանապարհները, թե՛ ձեզ»:

