Որևէ ուժ երբեք չի կարող խլել Արցախ վերադարձի մեր իրավունքը. Արցախի ԱԺ նախագահի ուղերձը
Որևէ ուժ երբեք չի կարող խլել Արցախ վերադարձի մեր իրավունքը։ Քանի դեռ վերադարձի պահանջը կենդանի է մեր գիտակցության և համազգային օրակարգում, այն կմնա մեր պայքարի առանցքը։ Այս մասին ասված է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանի ամանորյա ուղերձում։ «Բաքվում պահվող անձանց ազատ արձակումը միջազգային իրավունքի անբեկանելի պահանջ է և համազգային օրակարգի առաջնային խնդիրներից մեկը։ Թող գալիք տարին դառնա համախմբման, դիմակայության, վերադարձի հավատն ամրապնդելու տարի, Արցախը մեզ սպասում է»,– ասել է Դանիելյանը։
Աղբյուր՝ Yerkir.am

