Բարի գալուստ 90-ականներ. հոսանքազրկվել է Էջմիածին քաղաքի մեծ մասը (տեսանյութ) Սիրելի՛ հավատավորներ, տարեմուտի ձեր աղոթքներում հիշեք նաեւ ինձ․ Միքայել Սրբազան Հիմա էլ Նոր Արեշում է հրդեհ է բռնկվել էլեկտրաենթակայանում. հարյուրավոր շենքեր ու տներ հոսանքազրկվել են
3
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը. «Ամուր և աներեր պահենք մեր հավատը, դժվարություններին արիաբար դիմակայելու կամքն ու վճռականությունը» «Մայր Հայաստանը» մասնակցելու է 2026-ի խորհրդարանական ընտրություններին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքով. փաստաբան Դատարանը քննում է Խաչիկ Գալստյանին կալանավորելու միջնորդությունը (տեսանյութ) Բացեմ փակագծեր՝ եկեղեցու դեմ պատերազմը Նիկոլը վերջնականապես պարտվեց․ Երվանդ Բոզոյան Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Արևմուտքը փորձում է Թուրքիայի մեծացող դերը թուլացնել Միջին Արևելքում. ինչո՞ւ նույնպես պարզ է ՀԷՑ-ի խոստացած ժամկետը լրացել է, իսկ Էրեբունու բնակիչների լույսը չեն տվել Էներգետիկ կապիտուլյացիա․ 500 մլն եվրո՝ Հայաստանի էլցանցը Թուրքիայի վերահսկողության տակ դնելու համար (տեսանյութ) Ըստ արևմտյան ԶԼՄ-ների՝ Զելենսկին մերժել է ԱՄՆ-ի խաղաղության առաջարկը, իսկ Թրամփը նշել է, որ այս հակամարտությունը կա՛մ կավարտվի, կա՛մ կտևի հավերժ Վեհափառ Հայրապետն այսօր այցելել է Միքայել Սրբազանին՝ «Իզմիրլյան» ԲԿ-ում Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը. «Ամուր և աներեր պահենք մեր հավատը, դժվարություններին արիաբար դիմակայելու կամքն ու վճռականությունը» Բարի գալուստ 90-ականներ. հոսանքազրկվել է Էջմիածին քաղաքի մեծ մասը (տեսանյութ) Թող այս բերկրալի տոները դառնան խաղաղության, միասնության, ապաշխարության և հոգևոր հաղթանակի սկիզբ. քաղաքական բանտարկյալ ու քրիստոնյա լինելու համար հալածվող Մկրտիչ սրբազանի ուղերձը կալանավայրից Մեր ժողովուրդը արդարության կարոտ է մնացել ու մենք պետք է կատարենք մեր ժողովրդի երազանքը․ Սամվել Կարապետյան Որևէ ուժ երբեք չի կարող խլել Արցախ վերադարձի մեր իրավունքը. Արցախի ԱԺ նախագահի ուղերձը Նոր տարվա շեմին Էջմիածինը մթության մեջ է. ժամը 16.00–ից քաղաքը հոսանքազրկված է Դաշնակցության մեջ տիրադավներ չեն գտնելու. Իշխան Սաղաթելյան Կրակոցներ՝ Երևանում. վիրավորը քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամի» հայրն է Մոմավառություն «Եռաբլուրում»՝ Ամանորի նախաշեմին (ուղիղ) Վարդան Ղուկասյանին հրաժարվում են տեղափոխել հիվանդանոց և տրամադրել բժշկական օգնություն․ փաստաբան Սիրելի՛ հավատավորներ, տարեմուտի ձեր աղոթքներում հիշեք նաեւ ինձ․ Միքայել Սրբազան Սրբազան հայրերն իրենց ջերմ շնորհավորանքներն են հղել տոների կապակցությամբ՝ մաղթելով, որ 2026 թվականը լինի հաղթանակի տարի Պուտինի Նոր տարվա ուղերձը՝ ռուս ժողովրդին Այցելեցինք չարիքի իշխանության կողմից ապօրինի կալանավորված Աշոտ Մինասյանին և Դավիթ Համբարձումյանին․ Սաղաթելյան Հիմա էլ Նոր Արեշում է հրդեհ է բռնկվել էլեկտրաենթակայանում. հարյուրավոր շենքեր ու տներ հոսանքազրկվել են Սամվել Կարապետյանին արգելվել է հանդել գալ որևէ կոչեր պարունակող հայտարարություններով. Վարդևանյան Բռնաճնշումների այս ալիքը հետևել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հնչեցրած խիստ քննադատական խոսքին. Հայտարարություն 2026 թ․-ը լինելու է մեր արդար պայքարի, սրբապիղծներից մեր պաշտելի հայրենիքը ազատագրելու․ Վարդան Ղուկասյան Հայաստանն ազատ չէ, մինչև ազատված չէ վերջին քաղբանտարկյալը․ Սերժ Սարգսյան «Մայր Հայաստանն» այցելել է Եռաբլուր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը անցնում է ծանր փորձության միջով. Արագածոտնի թեմ Միասնական համառ աշխատանքով ունակ ենք ուղղել մեր մեջքը, վերագտնել մեր ազգային նկարագիրը, ոտքի կանգնեցնել մեր պետությունը. Ռոբերտ Քոչարյան «Մայր Հայաստանը» մասնակցելու է 2026-ի խորհրդարանական ընտրություններին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հրազդան գետում հայտնաբերվել է որոնվող, 44-օրյային նահատակված Գոռ Երմալովյանի 26-ամյա քրոջ մարմինը Միքայել Սրբազանին զրկել են Սուրբ ծննդյան պատարագներին հաղորդակցվելուց Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ հավաքվել էին բազմաթիվ մարդիկ՝ դիմավորելու նրան Սամվել Կարապետյանը խոչընդոտ էր հրեշավոր ծրագրի համար. Արամ Վարդևանյան «Ուր որ գնաս, հետդ կգամ» երգի տակ տռճիկ կտան, քանի դեռ Փաշինյանն իշխանության է. Բորիս Մուրազի Խաչիկ Գալստյանը երկու ամսով կալանավորվեց Թրամփ. Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցին լուծել հակամարտությունը, երբ ես սպառնացի նրանց մեծ մաքսատուրքերով

Սիրելի՛ հավատավորներ, տարեմուտի ձեր աղոթքներում հիշեք նաեւ ինձ․ Միքայել Սրբազան

Սիրելի՛ հավատավոր և բարեպաշտ ժողովուրդ Շիրակի թեմի,

Հանգամանքների բերումով հեռու եմ ձեզնից ոչ այնքան տարածությամբ, որքան ֆիզիկապես. անարդարացիորեն փակ են դռները, արգելքի տակ՝ խոսքերը, վերահսկողության ներքո՝ տեղաշարժը, բայց ոչ երբեք զգացմունքները՝ իմ հայրական սերն ու օրհնանքն առ ձեզ, մտածումները, բարեմաղթանքներն ու ցանկությունները:

Այսօրն էլ շուտով կդառնա անցյալ, խավարին կփոխարինի աստվածային լույսը, օրացույցում, թվերի պարզ փոփոխության շնորհիվ, պատմության գիրկը կանցնի փորձություններով լի 2025-ը՝ իր տխուր հետքը թողնելով ազնիվ ու հայրենասեր շատ մարդկանց հոգիներում: Ում հոգին լի է Աստծո սիրով, թերեւս նա ամբողջությամբ կընկալի ասվածի իմաստը:

Համայն աշխարհը կցնծա Ամանորն ազդարարող ժամացույցի առաջին ուրախաբեր զարկերով եւ մեր Փրկչի` Հիսուս Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության մեծապարգեւ ավետիսով. «զի ծնաւ մեզ այսօր Փրկիչ»: Թող գալիք 2026-ը տարբերվի 2025-ից՝ հայոց մեր պաշտելի երկրին պարգեւելով ճշմարիտ խաղաղություն, օջախներին՝ սեր, ջերմություն, հայ հավատավորին՝ սթափ միտք ու առավել բարեպաշտություն: Ոչինչ են անցողիկ ամեն ինչ անանցի դեմ հանդիման, ուր միակ ճշմարիտ թագավորը Տեր Աստված է: Առանց Աստծո սիրո եւ լույսի խավար է թե՛ մեր հոգիներում, թե՛ մեր ընտանեկան հարկերից ներս եւ թե՛ մեր անցնելիք ճամփաներին:

Մենք աղոթում եւ խնդրում ենք Ամենակարող Աստծուն, որ անցնող տարվա հետ անցյալ դառնան ամենքիս փորձությունները, դժվարությունները, անհաջողությունները եւ նորոգ սրտով ու հավատով դիմավորենք Նոր տարին, ամրագրենք Տիրոջ սերը մեր կյանքում եւ ապագայի հանդեպ հավատով, վստահությամբ ու լավատեսությամբ մուտք գործենք փրկչական 2026 թվականը։

Մեր ամանորյա անդրանիկ աղոթքով հայցենք Տիրոջից խաղաղություն, հայոց բանակին` զորություն եւ հայ ընտանիքներին` ամրություն, մխիթարություն։ Թող բարիքների Արարիչ Աստված միշտ զորավիգ մնա եւ Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահի Հայաստանն ու հայ ժողովրդին:

Սիրելի՛ հավատավորներ, տարեմտի ձեր աղոթքներում հիշեք նաեւ ինձ, որ ձեր մշտարթուն եւ հանապազ աղոթարարն եմ Պարգեւատու Տիրոջ մոտ: Թող Նորածին Մանկան շնորհաբաշխ լույսը ճառագի մութ ու խավար ճանապարներին, Ամանորի հրաշքով բացվեն բոլոր փակ դռները, եւ Քրիստոսի առաջնորդությամբ կրկին ի մի գանք Ս. Յոթվիրաց մեր մայր եկեղեցու կամարների ներքո՝ Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության առատաբուխ շնորհներով զարդարուն, մեր աղոթքն առաքելով ի Բարձունս՝ հանուն Հայաստանյայց մեր Սուրբ Եկեղեցու եւ հայոց աշխարհի:

Թող բարեգութ Աստծո Սուրբ Աջի հովանու ներքո, Շիրակ աշխարհի եւ աշխարհասփյուռ հայության համար, գալիք տարին լինի նորանոր ձեռքբերումների ու նվաճումների տարի: Թող հայ օջախների վրա իջնեն Սուրբ Ծննդյան լույսն ու խաղաղությունը՝ պարգեւելով առավելագույն սեր, անսահման հավատք ու միություն:

Թող Ամենակալ Աստված ընդունի մեր աղոթքը եւ օրհնի ամենքիս այսօր եւ միշտ եւ հավիտյան։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ, եւ սերն ու խաղաղությունը Փրկչի մերո Հիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ. ամեն:

Աղոթարար՝

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ՇԻՐԱԿԻ ԹԵՄԻ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan