Հիմա էլ Նոր Արեշում է հրդեհ է բռնկվել էլեկտրաենթակայանում. հարյուրավոր շենքեր ու տներ հոսանքազրկվել են
Փաշինյանի ու նրա Ռոմանոս Պետրոսյանի կողմից կառավարվող ՀԷՑ-ը հարամ արեց հազարավոր երևանցիների, կոնկրետ Էրեբունու, հիմա էլ նույն վարչական շրջանում գտնվող Նոր Արեշ թաղամասի բնակիչների Ամանորը:
Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում ժամը 17:35-ի սահմաններում Նոր Արեշ 35 փողոցում գործող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող էլեկտրաենթակայանում հրդեհ է բռնկվել։
Ինչպես հայտնում է News.am-ը, հում անելով Գագիկ Շամշյանին, հրշեջներին հաջողվեց մարել կրակը, սակայն մի ամբողջ թաղամաս, այդ թվում՝ շենքեր, սեփական տներ, հիմնարկ-ձեռնարկություններ, սննդի ու գեղեցկության սրահներ, հասարակական այլ օբյեկտներ հոսանքազրկվել են։
Հրդեհի վայրում աշխատել են Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է նախ մեկուսացնել հրդեհը, ապա մարել այն։

