Ուկրաինան հարձակվել է Պուտինի նովգորոդյան նստավայրի վրա. Լավրով
Դեկտեմբերի 29-ի գիշերը Կիևը 91 անօդաչու թռչող սարքերով հարձակում է իրականացրել Նովգորոդի մարզում գտնվող Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա. այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Ինչպես հաղորդում է ՌԲԿ գործակալությունը, բոլոր 91 ԱԹՍ-երը վնասազերծվել են ռուսական ՀՕՊ միջոցների կողմից:
«Ուշադրություն ենք հրավիրում այն բանի վրա, որ այդ գործողությունը տեղի է ունեցել ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ Ռուսաստանի և ԱՄՆ միջև ինտենսիվ բանակցությունների ժամանակ,- հայտարարության մեջ ընդգծել է Ռուսաստանի ԱԳ նախարարը, ապա հավելել: - Նման անմիտ գործողություններն անպատասխան չեն մնա: Ռուսաստանի զինված ուժերը որոշել են պատասխան հարվածների օբյեկտներ ու հարվածելու պահը: Ըստ որում, մենք մտադիր չենք դուրս գալ ԱՄՆ հետ բանակցային գործընթացից:
Այդքանով հանդերձ, նկատի ունենալով պետական ահաբեկչության քաղաքականության անցած կիևյան ռեժիմի վերջնական վերասերումը, Ռուսաստանի բանակցային դիրքորոշումը վերանայվելու է»:

