Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 27 տարի «Խաղաղության» բորենին նորից ոռնացել է Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ
Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ Կոլոմոյսկին հարցազրույց է տվել, որտեղ նշել է Ուկրաինայի առջև կանգնած խնդիրները Ընդդիմությունը թույլ տվեց Փաշինյանին դառնալ հայկական  Բրեժնև. շնորհավորանքներ սպասենք  Ֆոն դեր Լյայենից և Կիմ Չեն Ինից ՏԻՄ «ընտրությունների» հյուսիսկորեական արդյունքները. հաջորդիվ ՔՊ-ն 250 տոկո՞ս կնկարի ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխող ռեժիմի համատարած ռեպրեսիաների և ահաբեկումների պայմաններում Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են ՏԻՄ «ընտրություններ» Ինչու է քաղաքացի Նիկոլ Փ.-ն խոսում արտահերթ ընտրություններից Պատերազմ Արցախում
Փաշինյանական թատրոն. իշխանությունն ընկել է «իր» մեծահարուստների ետևից, իբր՝ տեսեք-տեսեք... Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 27 տարի Անասնական վախը զենք է, որով կոտորում են սերունդների, ժողովուրդների․ քաղաքագետ Ոսկյա ականջօղեր, կոճակ, դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել «Խաղաղության» բորենին նորից ոռնացել է Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ» Ամերիկյան ներդրումներն էլի չեկան Հայաստան Երեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը Գործող կառավարչի՝ ընդդիմության նկատմամբ հաղթանակի և ընդդիմության բացակայության մասին հայտարարությունն առաջին հերթին ուղերձ է Թուրքիային ու Ադրբեջանին․ ՏԻգրան Աբրահամյան Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ» Պապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ» Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ» 6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ» «Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարան Վիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհ «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Փաշինյանն ուզում է, որ բարիկադի մի կողմում լինի Նիկոլ Փաշինյանը, մյուսում՝ Փաշինյան Նիկոլը. Բենիամին Մաթևոսյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին ...Հետո եկավ Սև կարապը «ԵՄ-ից ձեն-ձուն չկա՞. եթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին». Էդուարդ Շարմազանով Մոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել ՔՊ-ն արդեն դարձել է Կոմկուս, մարդամեկն էլ՝ Բրեժնև․ «Կարճ ասած» ՏԻՄ ընտրություններ. վախ, ռեպրեսիաներ և անխուսափելի կալանք՝ «անհարմար» թեկնածուների համար․ Նարեկ Մանթաշյան Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն ՔՊ-ի ձայները միջինում չեն գերազանցում համայնքների ընտրողների ընդհանուր թվի 32 %-ը. Զաքարյան ՏԻՄ ընտրություններում հաղթել է ոչ թե գործող իշխանությունը, այլ պարտվել է ընդդիմությունը, պարտվել է ինքն իրեն. Ռուբեն Հակոբյան Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը

Անհայրենիք պոպուլիզմ

168.am-ը հրապարակել է քաղաքական և պետականգործիչ Արա Սահակյանի հոդվածը:
--
Գրեթե 8 տարի ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողի վարքագիծը սահմանազանցում է այդ պաշտոնի մասին դասական ընկալումները։ Նրա ելույթներում տարեցտարի ցամաքում է վաղեմի, թեկուզ սուղ, ընդհանուր քաղաքական բովանդակությունն ու գերակշռող են դառնում բարոյախոսությունը, պարզունակ աշխարհընկալումը, ինքնանպատակ գեղարվեստական զեղումները։ Նա քննադատում է աղքատների ծուլությունը և փող ծախսելու անկարողությունը և նույն ժամանակ կրծքով պաշտպանում պետական բարձրաստիճան պաշտոնյաներին նվիրաբերվող պարգևավճարները՝ փորձելով դիրքավորվել իբրև բարոյական հեղինակություն ու վերին ատյանի դատավոր։

Քաղաքագիտության տեսանկյունից այս հատկանիշները բնորոշ են պոպուլիստ առաջնորդին, որի իշխանությունը հիմնվում է իբր ժողովրդի տված անբեկանելի մանդատի ուժով իր ապօրինի գործողություններն ու անգործությունն արդարացնելու պերճախոսության և անամոթ քարոզչության վրա, որոնց օգնությամբ պետության առջև ծագած յուրաքանչյուր հիմնախնդիր նենգափոխվում է լավի ու վատի անվերջանալի պայքարի մասին պատումներով։

Հայաստանի գլխավոր պոպուլիստի համար ոճը դարձել է բովանդակություն ու հատել վտանգավորի սահմանը․ նա ոչ միայն գնահատականներ, այլև ուղիղ հանձնարարականներ է տալիս ու սպառնում դատախազական ու քննչական մարմիններին, անհնազանդ դատավորներին, չստուգված տեղեկությունների հիման վրա հնչեցնում քրեական մեղադրանքներ։ Օրերս էլ մասնավոր ձեռնարկատիրական գործունեությունը կասեցնելու հասցեական հրաման արձակեց։ Այս ամենը հակասում է իշխանությունների տարանջատման, անմեղության կանխավարկածի և իրավական պետության այլ հիմնարար սկզբունքներին։

ՀՀ կառավարական նիստերը վաղուց արդեն քաղաքական քննարկումների ու հավասարակշիռ որոշումների ընդունման հարթակ չեն։ Դրանք հիշեցնում են բարոյախրատական սցենարով մոնոներկայացումներ, որտեղ միակ դերասանը երևում է խրատատու ու զրուցամոլ հանդիսավարի ամպլուայում։ Նրա խոսքը խաղացկոտ է ու հեգնական, լի մակերեսային տպավորություններով ու ծեծված ճշմարտություններով։ Այս անկայուն վարքագիծը մատնում է, որ ՀՀ կառավարման համակարգը գտնվում է պոպուլիզմից դեպի ավտորիտարիզմ փոխակերպման եռուն փուլում․ իշխանությունը դեռ ձևով ժողովրդավարական է, բայց բովանդակությամբ կենտրոնանում է մեկ մարդու ձեռքում, որը չի գործում ըստ ստանձնած ու ԱԺ-ի կողմից հաստատված ծրագրերի։ Եթե այս փորսող ընթացքը չկասեցնենք, ապա կես տարի անց պետության լրջմիտ կառավարման փոխարեն՝ կունենանք էժանագին խրատների, ամբոխահաճ դատապարտումների ու իրական գանահարությունների ցուցք։

Պետությունը չպետք է կառավարվի «ես այսպե՛ս եմ ուզում» քմահաճությամբ, օրենքը չպետք է ստորադասվի վարչապետի խրատաբանությանը, իսկ քաղաքական պատասխանատվությունը՝ ծաղր ու ծանակին։ Երբ նա քաղաքացիներին մեղադրում է ծուլության մեջ, բայց չի խոսում իշխանության ձախողումների ու չարաշահման մասին, դա փախուստ է պատասխանատվությունից։ Երբ նա ԱԺ նիստում ծաղրում է քաղաքական փոքրամասնության հարցադրումներն ու շրջանցում անվտանգային հարցերը, դա քաղաքական անլրջություն է։

Պատմական փորձն անվրեպ մատնացույց է անում․ այն երկրներում, որտեղ մեկ մարդու կամքը վեր է դասվում իրավունքից, քայքայվում են թե՛ հասարակական վստահությունը, թե՛ ինստիտուտները։ Պոպուլիստ առաջնորդը կարող է երկար խոսել ժողովրդի անունից, բայց երբ պետությունը դառնում է մեկ մարդու տրամադրության հայելին, ժողովուրդն, ի վերջո, պետականազրկվում է։

Հայաստանում հաստատված վարչախմբի պարագլխի կառավարման էպատաժային ոճը և որպես դրա քաղաքական արդյունք՝ ավտորիտարիզմի հաստատումն ամբողջական ու չարագույժ կերպով հիշեցնում է Չավեսին և վաղ շրջանի Էրդողանին։ 

Ուգո Չավես

Մեթոդների, խոսքի, իշխանության ընկալման առումով Չավեսը դասագրքային է։ Չավեսն էլ է իշխանության եկել՝ որպես ժողովրդի զավակ, բայց մշտապես խուսափել է խոսել խոստումների իրականացման մասին և տարվել է բարոյախոսությամբ՝ հիմնականում խաղարկելով ազնիվ ժողովրդին կեղեքող փչացած վերնախավի թեման։ Նույն սխեման մեզանում է․ ԱԺ-ի և կառավարության նիստերում ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը չի ներկայացնում քաղաքական հաշվարկներ կամ ինստիտուցիոնալ լուծումներ, փոխարենը ճառում է ու ճառում, թե ով է աշխատասեր, ով՝ ծույլ, ով է ճիշտ ապրում, ով՝ սխալ։

«Վիշապը արևադարձային գոտում․ Ուգո Չավեսը և Վենեսուելայում հեղափոխության քաղաքատնտեսությունը» ուսումնասիրության հեղինակներ Խավիեր Կորալեսը և Մայքլ Պենֆորդը գրում են․

«Պոպուլիզմը գաղափարախոսություն չէ և ոչ էլ ծրագիր, այն իշխելու ոճ է, որտեղ կառավարմանը փոխարինում է ճառը, իսկ ինստիտուցիոնալ լուծումներին՝ բարոյական գնահատականը» (ռուս․ հրտ, Մ․, 2011, էջ 34):

Չավեսի օրոք պետական կառավարումը դարձել էր հանդես։ Մեկ այլ հետազոտող գրում է․ «Հեռուստահաղորդման ժամանակ Չավեսը կարող էր պատմել անեկդոտներ, երգել ժողովրդական երգեր, հիշել իր մանկությունը, իսկ հետո՝ կտրուկ փոխելով տոնը, հայտարարել նախարարի պաշտոնանկման մասին» (Ф. Корониль, Магическое государство. Природа, деньги и современность в Венесуэле, Մ․, 2010, էջ 287)։

ՔՊ-ի պարագլխի մասնակցությամբ պաշտոնական քննարկումներում էլ են լսվում կենցաղային պատմություններ, ընդդիմախոսներին ուղղված հեգնանք ու ծաղր։ Բայց ամենավտանգավոր զուգահեռն իրավական հարթության մեջ է։ Չավեսի ձեռամբ Վենեսուելայում վերացավ իշխանությունների բաժանումը։ Հայաստանում նույնպես չի գործում իշխանությունների տարանջատման սահմանադրական սկզբունքը։

Չավեսը մշտապես ասում էր՝ «ես ժողովրդի հետ եմ խոսում, ոչ թե բյուրոկրատների»։ Փաշինյանը նույն կերպ իրեն նույնականացնում է ժողովրդի հետ և հակադրվում խորհրդարանին, դատարաններին, անգամ կառավարությանը։ Բայց «ժողովրդական անմիջականությունը» Վենեսուելան հասցրեց տնտեսական փլուզման, ինստիտուցիոնալ քայքայման և զանգվածային արտագաղթի։ Ժողովուրդը երկար ժամանակ Չավեսին սիրում էր, համարում հմայիչ ու համոզիչ առաջնորդ։ Բայց Չավեսը չկառուցեց արդյունավետ և զարգացած պետություն։ ՔՊ-ի առաջնորդն ընտրել է Չավեսի ճանապարհը՝ չհասկանալով, որ փոքր երկրի համար դա հղի է առավել վտանգավոր հետևանքներով։

Պոպուլիստը կարող է խոսել ժողովրդի անունից, բայց չի կարող փոխարինել պետությանը։ Իսկ երբ կառավարումը դառնում է խոսքի, հումորի ու բարոյախոսության խյուս, պատմությունը վաղ թե ուշ կրկնվում է՝ որպես ողբերգություն։

Ռեջեփ Թայիբ Էրդողան

2003-2011-ին Էրդողանը դեռ ձևավորված ավտորիտար առաջնորդ չէր, սակայն այդ տարիներին նշմարվեց այն ոճը, որը հետագայում կազմաքանդեց Թուրքիայի ինստիտուցիոնալ համակարգը։ Վաղ Էրդողանը խոսում էր ժողովրդի անունից և ժողովրդի լեզվով։ Նա էլ Չավեսի պես պետական պաշտոնական խոսքը փոխարինեց կենցաղային լեզվով, կրոնաբարոյական խրատաբանությամբ։

Էրդողանի առանցքային նպատակը հին համակարգի դեմ պայքարի անվան տակ ինստիտուտների արժեզրկումն էր․ դատարանները, դատախազությունը, մամուլը նա ներկայացնում էր՝ որպես ժողովրդի կամքի իրականացմանը խոչընդոտող օղակներ։ Հայաստանը նույնպես նստել է «թուրքական ճեպընթաց»։

Վաղ Էրդողանն էլ դաստիարակչական շառաչուն ապտակներ հասցնելու սիրահար էր։ Հաքան Յավուզը «Իսլամական քաղաքական ինքնությունը Թուրքիայում» մենագրության մեջ նշում է․ «2000-ականների սկզբին Էրդողանը չէր ամաչում հրապարակավ «դաստիարակել» գործարարներին, հայտարարելով՝ «Եթե չպահեք ձեզ բարոյական, պետությունը ձեզ այդ մասին կհիշեցնի հարկերով ու ստուգումներով» (ռուս․ հրտ, Մ․, 2008, էջ 219)։

2025թ․ հունիսի 18-ին՝ հայտնի գործարար և բարերար Սամվել Կարապետյանին իր ուղղակի ցուցումով կալանավորելու օրը, ՀՀ կառավարության գլուխն Էրդողանի ոճի մեջ էր․ «Նրանք, ովքեր կփորձեն․․․ (խճճված միտք,- Ա․Ս․) ժողովրդավարությունը թուլության հետ շփոթել, պետության համը կմնա նրանց բերաններում»։ Օրեր առաջ ՀՀ կառավարության նիստում առևտրային օբյեկտի փակման հրապարակային հրահանգը ևս այս ժանրից է։

Վաղ Էրդողանն էլ սկզբում շատերին թվում էր ժողովրդական մարդ։ Բայց այդ շղարշի տակ նա հաջողությամբ իրեն ենթարկեց իշխանության բոլոր ճյուղերը, տեղական ինքնակառավարման մարմինները, քաղաքացիական հասարակության կառույցները։ Երբ գործընթացն ավարտվեց, արդեն ուշ էր խոսել զսպումների մասին։ Պետությունը դարձավ առաջնորդի ձայնի արձագանքը։ Էրդողանի վաղ շրջանի անմեղ պոպուլիզմը սահուն վերածվեց կոշտ ավտորիտարիզմի։ Երբ առաջնորդը տևական ժամանակ խոսում է ոչ թե քաղաքական կատեգորիաներով, այլ բարոյախոսության օձի լեզվով, դա ճանապարհ է դեպի իշխանության գերկենտրոնացում։ Իսկ այդ ճանապարհը կորստաբեր է փոքր ու խոցելի պետությունների համար, ինչպիսին Հայաստանն է։ 

Հակափաստարկներ

Պոպուլիստ ղեկավարների սանձարձակ ու էպատաժային կառավարման մի քանի հակափաստարկ․

  • պետությունը չպետք է ղեկավարվի զգացմունքներով,
  • բարոյախոսությունը չի ազատում պատասխանատվությունից,
  • խրատասացությունը քայքայում է ինստիտուտները,
  • արդարադատությունը ներքաղաքական պայքարի գործիք չէ։

Ցավոք, պոպուլիստի խոսքը կարող է առժամանակ հմայել ամբոխին, բայց խորքում այն խարխլում է իրավակարգի հիմքերը։ Երբ իշխանությունը դադարում է հարգել օրենսդրությունը և ենթարկվում է ինչ-որ մեկի տրամադրությանը, դա ժողովրդավարություն չէ, դա ժողովրդավարության ֆարս է։ Դա իրավական պետության սկզբունքների խախտում չէ լոկ, դա իրավական պետության բացասում է։

«Պոպուլիզմը ունի ներքին ավտորիտար տրամաբանություն․ վկայակոչելով «ժողովրդի կամքը»՝ այն անխուսափելիորեն խարխլում է զսպումների և հակակշիռների համակարգը և դրանով իսկ ուղիղ ճանապարհ հարթում դեպի իշխանության կենտրոնացում և ավտորիտար կառավարում» (Հիբրիդային սպառնալիքների դիմակայման առաջավոր փորձի Եվրոպական հետազոտական կենտրոնի (Hybrid CoE) աշխատանքային զեկույց, 2022թ., Հելսինկի):

Արա Սահակյան
168.am

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>