Թրամփ-Զելենսկի հանդիպումը տևել է ավելի քան երկու ժամ
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ իր Մար-ա-Լագոյի նստավայրում։ Հանդիպումը տևել է ավելի քան երկու ժամ։ Բանակցություններից հետո տեղի է ունեցել մամուլի ասուլիս։
Վեստի.ռու-ի հաղորդմամբ, Թրամփը և Զելենսկին քննարկել են ուկրաինական խաղաղության գործընթացին վերաբերող հիմնական հարցեր, այդ թվում՝ Զելենսկու կողմից դեկտեմբերի 24-ին ներկայացված 20 կետանոց ծրագրի որոշակի ասպեկտներ։
ԱՄՆ առաջնորդը հայտարարել է, որ կարգավորման գործընթացում զգալի առաջընթաց է գրանցվել։ Զելենսկին նշել է, որ ԱՄՆ-ն և Ուկրաինան լիովին համաձայնության են եկել անվտանգության երաշխիքների հարցում, և խաղաղության ծրագիրն արդեն 90%-ով ավարտված է։ Թրամփի խոսքով՝ մնացել է մեկ կամ երկու հարց, որոնք պետք է լուծվեն:

