Անսասան, հաղթանակն առջևում է Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի»
19
Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Պատերազմ Արցախում
Անսասան, հաղթանակն առջևում է Ճղճիմ վնասարարությունը կամ Արեգնազ Մանուկյանի կալանքի բողոքարկման աբսուրդը Եթե դու այսօր լռես, չպայքարես, վաղը կարող ես ինքդ հայտնվել նույն կարգավիճակում․ Գառնիկ Դանիելյան Պաշտպան Սերգեյ Մարաբյան. «622 հազար դոլարը` ենթադրյալ պետական գաղտնիք փոխանցելու հետ կապ չունի» Օրվա կադրը. ազատությո՛ւն պրոթուրքական ռեժիմի քաղաքական կալանավոր հայերին Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել

Ով է Նիկոլ Փաշինյանին հարվածային գործիքի վրա նստացնելու հեղինակը. վերլուծաբան

«Նիկոլ Փաշինյանն այսօր փաստացի արել է ՔՊ նախընտրական երգի պրեմիերան: Երգի տեքստի հեղինակն ինքն է: Պարզ չէ, թե ով է Նիկոլ Փաշինյանին հարվածային գործիքի վրա նստացնելու հեղինակը»,-արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութին՝ գրում է քաղաքական վերլուծաբան  Հակոբ Բադալյանը։

Նա շարունակում է.

«Որովհետեւ, այստեղ կարծես թե խախտվել է օրինակ ՀՀԿ 2017 թվականի նախընտրական հոլովակի «հեղինակային իրավունքը»:  Հիշեցնեմ, որ 2017  թվականին ՀՀԿ հոլովակում հարվածային գործիք էր նվագում վարչապետ Կարեն Կարապետյանը, որը գլխավորում էր ՀՀԿ նախընտրական ցուցակը:

Միայն թե, Կարեն Կարապետյանի պարագայում այդ ամենն ուներ ներդաշնակություն, հաշվի առնելով թե իմիջային հանգամանքները, թե նաեւ այն պարզ իրողությունը, որ Կարապետյանի այդ հետաքրքրությունը ու նախասիրությունը հայտնի էր վաղուց, իսկ Նիկոլ Փաշինյանի դեպքում պարզապես ակնառու է արհեստականությունը:

Իհարկե Փաշինյանի էլեկտորատին դա առանձնապես չի էլ հետաքրքրելու: Հարկ եղած դեպքում նրանք ցանկացածի առաջ կպնդեն, որ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես հարվածային գործիք առաջին նվագողն է մարդկության պատմության մեջ»։

Բայց «ուդառնիկ» Փաշինյանի դրվագը միակը չէր այս օրերին: Իրենք իսկ հրապարակեցին նաև տեսանյութ, որտեղ պատկերված է, թե ինչպես են «հարվածային գործիքների» նույն միջոցառման ժամանակ Նիկոլ Փաշինյանի շուրջ խմբված «վերնախավային» քպ-ականները, կրկնվող շարժումներով ու մատ թափ տալով, ցատկոտում՝ «Ուր էլ գնաս, հետդ կգամ» երգի ելևէջների ներքո: 
Այս առնչությամբ, կարծում ենք, ամենից դիպուկ արձագանքներից մեկը ՀԱԿ փոխնախագահ ու վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանի գրառումն է. «Հինգ հազար մարդ պառկեցրել են գերեզմաններում, քանդել են Արցախը և Հայոց պետության ամրությունը, մի քանի տասնյակ քաղբանտարկյալ նստեցրել բանտերը, պղծել մեր հավատքը և սրբությունները, սերմանել պառակտություն ու անօրենություն, դադարեցրել Սահմանադրության և օրենքների գործողությունը և հիմա խելագարի պես դոփում են, ըստ էության, մեր զինվորների և արցախցիների շիրիմների վրա` ցուցադրական հրճվանքով: Ցինիզմը հենց այսպիսինը պետք է լինի` ԱՆՍԱՀՄԱՆ, ԱՆՆԱԽԱԴԵՊ: Իսկապես` աննախադեպ»:

Ի դեպ, կրկնվող շարժումների մասին (հազիվ թե այդ խմբակային ցատկոտումը կարելի է «պար» անվանել: Հայտնի է, որ կան «էքստատիկ պարեր», այսինքն, այնպիսի կրկնվող պարային շարժումներ, որոնք կատարողները էքստազի վիճակի մեջ են ընկնում: 
Իսկ հոգեբանությունը կրկնվող շարժումների առնչությամբ հուշում է, որ նման «պարը» կարող է լինել ինչ-ինչ տագնապներով պայմանավորված ենթագիտակցական պաշտպանական ռեակցիա: Այսինքն՝ մարդը ունենում է որոշակի տագնապներ, բայց կրկնվող շարժումներով, մարդը փորձում է դրանք հեռու վանել իրենից: Թե դա որքանո՞վ կապ ունի դիտարկվողի հետ, ավելի լավ է դիպլոմավորված մասնագետներն ասեն:   

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>