Սրբազան Հորը մաղթում եմ քաջառողջություն և հաղթանակ. Արթուր Վանեցյան
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Նա ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է հանրահավաքներից մեկի ժամանակ Սրբազանի հետ արված լուսանկարն ու գրել է.
«Սրտանց շնորհավորում եմ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Սրբազան Հորը մաղթում եմ քաջառողջություն և հաղթանակ: Աստված օգնական, Սրբազան Հայր։
Ազատություն քաղբանտարկյալներին»։
Հիշեցնենք, որ Միքայել Սրբազանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման իր տված հարցազրույցներից մեկի համար։ Օրեր առաջ նա ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ, ենթարկվել վիրահատության։ Այսօր բազմաթիվ մարդիկ շտապել էին ԲԿ-ի բակ՝ հեռակա շնորհավորելու Միքայել Սրբազանին։

