Շղթայական ավտովթար` Արագածոտնի մարզում. բախվել են Թուրքիայի քաղաքացու վարած կցորդիչով բեռնատարը, ավտոքարշակը և ձնամաքրման աշխատանքներ կատարող տրակտորը
Դիտել նաև
15 ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորներից մեկը մահացել է
Մանրամասներ՝ Երևան-Գյումրի ճանապարհի վթարից. Բախվել են 15 մեքենաներ. Վիրավորներին դուրս են բերել հատուկ տեխնիկայով
Երևանում կասկադյորական ավտпվթшրի հեղինակը ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Վախթանգ Միրումյանի որդին է
Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
Թիվ 275 երթուղին սպասարկող «Գազելի» մասնակցությամբ վթարի հետևանքով 10 տուժած կա
Այսօր` դեկտեմբերի 27-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 52 կմ հատվածում, ժողովրդին հայտնի «Տառերի պուրակի» հարևանությամբ բախվել են Թուրքիայի Հանրապետության քաղաքացի 56-ամյա Բիլգին Ադնանի վարած «Samro» մակնիշի կցորդիչով բեռնատարը, Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Արսեն Հ.-ի վարած «MAN» մակնիշի ավտոքարշակը և ձնամաքրման աշխատանքներ կատարող տրակտորը։
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է տրակտորի վարորդի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը պատված է եղել ձյան շերտով։

