Քաղբանտարկյալ Գարիկ Գալեյանն ազատության մեջ է
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկն արդեն ազատության մեջ է։ Այս մասին հայտնում է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
«Դուրս ենք գալիս պրոբացիայի ծառայությունից, այսօրվանից Գարիկ Գալեյանը լիակատար ազատության մեջ է»,-ասաց նա։
Փաստաբանը հիշեցրեց, որ հայտնի դատավոր Մասիսի Մելքոնյանի որոշմամբ Գ. Գալեյանը դատապարտվել էր 2.5 տարվա ազատազրկման, վերաքննիչ բողոքը բավարարվել էր մասնակի, պատիժ էր նշանակվել ազատազրկման ձևով 1.5 տարի ժամկետով։ Պաշտպանը բողոք է ներկայացրել վճռաբեկ դատարանը, գործը դեռ չի քննվել։
«Բայց քանի որ այս ընթացքում Գարիկ Գալեյանը գտնվում էր կալանքի տակ՝ սկզբուն բանտային, հետո՝ տնային, իսկ խափանման միջոցի մեկ օրը համարվումէ ազատազրկման մեկ օր։ Այդ պատճառով Գարիկ Գալեյանն ազատ արձակվեց»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աղբյուրը` Panorama.am

