Ինչ բիզնես ունի Ջիգարխանյանի ընկերը `Արթուր Սողոմոնյանը (Տեսանյութ)
Արթուր Սողոմոնյանը լայն հանրությանը հայտնի դարցավ Ջիգարխանյանի ընտանիքում առկա լուրջ տարաձայնությունների ժամանակ:
Հիշեցնենք, որ 82-ամյա դերասանն ու նրանից 44 տարով երիտասարդ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան շարունակում են ամուսիններ լինել, քանի որ կինը բողոքարկել էր ամուսնալուծության վճիռը, ինչի պատճառով ամուսնալուծությունը դեռ ուժի մեջ չի մտել։
Դերասանի ու երիտասարդ կնոջ ընտանիքում առկա լուրջ տարաձայնությունների մասին հայտնի էր դարձել 2017թ. հոկտեմբերին, երբ Ջիգարխանյանը Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ ընտանեկան վեճից հետո հիվանդանոց էր տեղափոխվել:
Ավելի ուշ նա կնոջը մեղադրել էր իրեն խաբելու ու ամբողջ կարողությանը տիրանալու համար: Դրան հաջորդել էր Ջիգարխանյանի՝ կնոջից պաշտոնապես բաժանվելու վերաբերյալ դատական հայցը: Մոսկվայի դատարանը նրանց ամուսնալուծությունը հաստատել էր նոյեմբերի վերջին:
Մանրամասները՝ տեսանյութում:

