Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ
Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո)

Փաշինյանը փորձում է ավարտին հասցնել Ալիև-Փաշազադեից եկող հրահանգը․ Անի Կարապետյան

Ամանորին ընդառաջ «Իրավունք»-ն անցնող տարվա վերջին իրադարձություններն ամփոփել եւ գալիք տարվա սպասումների մասին է զրուցել քաղաքական մեկնաբան, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ:

—Տարին ամփոփելու փոխարեն՝ վերստին մտահոգություններ կան, որ Մայր Տաճարում այս տարվա վերջին պատարագի օրը Նիկոլ Փաշինյանը նոր գրոհ է կազմակերպելու՝ այս անգամ իր առաջնորդությամբ: Ի՞նչ կասեք այս մասին:

—Նիկոլ Փաշինյանն, իմ համոզմամբ, ամեն գնով փորձում է իրականացնել եւ ավարտին հասցնել Ալիեւ-Փաշազադեից եկող հրահանգը։ Տասը տիրադավ սրբազանների միջոցով Վեհարան գրոհելու օպերացիան ձախողողելուց հետո՝ նա մեկշաբաթյա դադար վերցրեց. հավանաբար պատրաստվում է նոր գրոհի։ Իրենց շրջանակներում խոսվում է Վեհափառ Հայրապետի հնարավոր ձերբակալության, եւ այս տարվա վերջին պատարագը պղծելու մտադրության մասին, սակայն այս պահին որեւէ հստակ տեղեկություն չկա։

Ամեն դեպքում, վստահ եմ՝ թե՛ Վեհափառը, թե՛ վանականներն ու հավատացյալ հոտը պատրաստ են ցանկացած տիպի սադրանքի եւ թույլ չեն տալու Նիկոլ Փաշինյանին քանդել Հայ Եկեղեցին։

—Դուք բողոքի ակցիա իրականացրեցիք 10 տիրադավ հռչակված եպիսկոպոսներից Նավասարդ սրբազանի դեմ: Հետաքրքիր է՝ նման ակցիաները շարունակություն կունենա՞ն, Ամանորին ընդառաջ ո՞ւմ եք պատրաստվում «այցելել»:

—Մենք իրականացրել ենք ամոթի ակցիա տասը չսրբազանների դեմ՝ ի դեմս Կճոյանի, ում Նիկոլ Փաշինյանը ժամանակին պիտակավորել էր որպես «Բենթլի Սամո» եւ «օֆշոր Սամո», իսկ այսօր հենց այդ նույն պիտակավորված անձի հետ մտել է հանցավոր համաձայնության՝ Եկեղեցու դեմ գրոհ կազմակերպելու նպատակով։

Ինչ վերաբերում է Ամանորին «նվեր այցերին»՝ կլինե՞ն, թե՞ ոչ, կցանկանամ դա թողնել անակնկալ՝ չխախտելով ամանորյա ավանդույթը։

—Նոր տարին դիմավորում ենք մի իրավիճակում, երբ կալանքի տակ են չորս եպիսկոպոս ու արքեպիսկոպոս: Արդյոք բավարարն արվեց ընդդիմության, ինչու ոչ, պարզ ու հասարակ քրիստոնյաների կողմից՝ նրանց օր առաջ ազատության համար:

—Ցավով եմ նշում, որ Արշակ, Միքայել, Բագրատ եւ Մկրտիչ սրբազանները գտնվում են անազատության մեջ, սակայն լիովին վստահ եմ սրբազան հայրերի ամրության վրա։ Նրանց կալանքով հնարավոր չէ կոտրել կամ ճնշել։ Մենք, այո՛, ցավ ու ծանր հոգեվիճակ ունենք, որ սրբազան հայերն անազատության մեջ են, բայց դա չի նշանակում հուսահատություն, ճիշտ հակառակը՝ մենք պետք է ավելի ամրանանք եւ ավելի սառը հաշվարկով եւ ճիշտ քայլերի հաջորդականությամբ վերջ դնենք այս չարիքի խորհրդանիշ իշխանությանը։

—Տեսեք, մի կողմից տպավորիչ էր դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռում առկա դիմակայությունն ու 10 տիրադավների փախչելը տարածքից, բայց չե՞ք կարծում, որ այնտեղ պետք է լիներ ոչ թե 2-3 հազար, այլ բազմահազար հոծ բազմություն: Ի՞նչն է պակասում մարդկանց կրկին փողոց դուրս գալու համար:

—Այս փուլում չեմ ցանկանում գնահատականներ տալ ընդդիմության կամ հավատացյալ հոտի գործողություններին. ես ինքս այդ երկու շրջանակների մաս եմ կազմում։ Մենք գործ ունենք բռնապետական վարքագծի հետ, եւ պայքարը պետք է լինի հնարավորինս գրագետ, հավասարակշռված եւ սառնասիրտ, որքան էլ դա դժվար լինի։

Դեկտեմբերի 18-ին բոլորս ականատես եղանք, թե ինչպես ընդդիմությունն ու հավատացյալ ժողովուրդը միասնական կանգնեցին հանուն Եկեղեցու եւ թույլ չտվեցին հերձվածային խմբակին ու իշխող ուժին իրականացնել ալիեւյան հրահանգը։ Վստահ եմ՝ ցանկացած նոր գրոհ նույն կերպ կասեցվելու է։

Այո՛, ցանկալի կլիներ, որ այդ օրը Մայր Տաճարում լիներ ոչ թե մի քանի հազար, այլ երկու միլիոն մարդ, սակայն ներկաների քանակը լիովին բավարար էր, որպեսզի հերձվածների խմբակը փախուստի դիմեր։ Ավելին՝ եթե նրանք չհեռանային, հետեւանքներն իրենց համար անդառնալի կլինեին։

—Ի՞նչ սպասումներ ունեք 2026-ից՝ Հրե Ձիու տարուց, հատկապես, որ խորհրդարանական ընտրությունները սարերի հետեւում չեն: Ովքե՞ր են լինելու Հրե Ձիու թամբին, ովքե՞ր սմբակների տակ:

—Սա սպասում չէ, այլ արդեն ութերորդ տարին շարունակվող նույն ցանկությունն է եւ նպատակը՝ Հայաստանն առանց Նիկոլ Փաշինյանի։ Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա հրահանգիչ Ալիեւը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>