Մարդիկ վիրավորված են, իշխանությունը լկտիություն ցուցաբերեց ընտրություններին. Արման Աբովյան «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային կազմակերպությունը մտահոգություն է հայտնում Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբ Լրջագույն կասկած կա, որ պետբյուջեից մի քանի հարյուր մլն դրամ ծախսվել է ՔՊ-ի ընտրարշավի վրա. Օրբելյան. Տեսանյութ
27
Խոսքը ԲՀԿ–ի մասին չէ, խոսքը ընտրողների մասին է. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ–ում Չի կարող ԲՀԿ և 58 հազարից ավելի քաղաքացի տուժել, քանի որ պետական մարմինը չի կարողացել իրականացնել իր պարտականությունները. Օրբելյան ՍԴ–ն շարունակում է քննել 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումները Բանտարկված Հայաստան. Փաշինյանի նացիստական ռեժիմը (տեսանյութ) Շուրջ 60 հազար ընտրողների ձայնը անտեսվեց. Արման Աբովյան ՍԴ-ն հնարավորություն ունի ապացուցելու, որ այս հանցավոր ռեժիմի կցորդը չէ․ Իշխան Սաղաթելյան Փաշինյանը որոշել է փոքրիկ Հիտլեր խաղալ և նացիստական ռեժիմ սահմանել Հայաստանում. Մանուկյան Ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիան՝ ՍԴ շենքի դիմաց Այս ընտրությունները հակասել են Սահմանադրությանը, իրավիճակը բացառիկ է. Արամ Վարդևանյան ՍԴ-ն քննարկում է ընտրությանը մասնակից 7 քաղաքական ուժերի բողոքները (ուղիղ) Պատերազմ Արցախում
«Սա ինքնախոսովանական ցուցմունք է, որ 5000 մարդnւ գլnւխ կերել է գիտակցաբար». Սաղաթելյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Նիկոլը կալանավորելու է ընդդիմության 3 լիդերներին. պետք է ձևավորել համակարգ ու դիմանալ 1.5-ից 2 տարի «Նոր ուժ» կուսակցությունը դուրս է գալիս ՍԴ-ում մեկնարկած դատական գործընթացից Խոսքը ԲՀԿ–ի մասին չէ, խոսքը ընտրողների մասին է. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ–ում Մարդիկ վիրավորված են, իշխանությունը լկտիություն ցուցաբերեց ընտրություններին. Արման Աբովյան Չի կարող ԲՀԿ և 58 հազարից ավելի քաղաքացի տուժել, քանի որ պետական մարմինը չի կարողացել իրականացնել իր պարտականությունները. Օրբելյան Փամբակ գետում դի է հայտնաբերվել Հերթական անգամ խոստովանեց` Արցախը հանձնել է գիտակցաբար․ Իշխան Սաղաթելյան Իշխանությունները հետընտրական հաշվեհարդար են սկսել. «Քրիստոնեական համերաշխություն» միջազգային կազմակերպությունը մտահոգություն է հայտնում Ավետիք Չալաբյանի կալանավորման կապակցությամբ ՍԴ–ն շարունակում է քննել 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումները Ընտրությունը «ջրեց» նաև հակառուսականության միֆը. «Փաստ» Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ» ՔՊ-ում պաշտոնների կռիվ է Փաշինյան, Պապ թագավոր, տիրակալություն, գիտակցաբար զոհաբերում. Լևոն Զուրաբյան «Եվրոպական շուկաների» հեքիաթը փլուզվեց․ ՀՀ-ից ԵՄ պտուղ-բանջարեղեն չի արտահանվել․ թվեր Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին Այս իշխանությունը ամեն օրենք խախտելով գալու է բոլորիդ հետևից․ Գեղամ Մանուկյան Բանտարկված Հայաստան. Փաշինյանի նացիստական ռեժիմը (տեսանյութ) Այսօր մի պահ լարված իրավիճակ է եղել ՍԴ–ի մոտ, երբ այնտեղից ելան ԿԸՀ նախագահն ու նրա աշխատողը Շուրջ 60 հազար ընտրողների ձայնը անտեսվեց. Արման Աբովյան ՍԴ-ն հնարավորություն ունի ապացուցելու, որ այս հանցավոր ռեժիմի կցորդը չէ․ Իշխան Սաղաթելյան Բոլորն անցնելու են ԱԱԾ մեկուսարանով, նոր էդ մանդատը ունենան. Նարեկ Կարապետյան Լրջագույն կասկած կա, որ պետբյուջեից մի քանի հարյուր մլն դրամ ծախսվել է ՔՊ-ի ընտրարշավի վրա. Օրբելյան. Տեսանյութ Փաշինյանը որոշել է փոքրիկ Հիտլեր խաղալ և նացիստական ռեժիմ սահմանել Հայաստանում. Մանուկյան Ավելի քան կես միլիոն քաղաքացիներ իրենց քվեով հստակ արտահայտել են, որ չեն կիսում Փաշինյանի հակահայ օրակարգը. Հայ դատ Զախարովա․ Փաշինյանը ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին քննարկումը տեղափոխում է դեմագոգիայի ոլորտ Իրավական բոլոր հիմքերը կան, որ ՍԴ նախագահն ու դատարանի անդամները Վահագն Հովակիմյան չդառնան. Սուրենյանց Ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիան՝ ՍԴ շենքի դիմաց «Հայաստանի քաղաքացիների ձայները գողացվել են». Մամիջանյանի ելույթը ԵԽԽՎ-ում (տեսանյութ)

Դատախազը, դատավորը, քննիչը, պլոմբողը, պահակն ու հավաքարարը․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Ի տարբերություն մեկ-երկու տարի առաջվա իրավիճակի, այսօր այս կառավարության տված ու չկատարած խոստումների մասին խոսում է մեզանից ավելի շատ՝ ժողովուրդը։ Ամենուր ում միկրոֆոնը դեմ ես տալիս, խոսում է այդ մասին, ցանկացած իրավիճակում խնդրի բախվելիս ժողովուրդը հիշում է  իրեն տված ու չկատարած խոստումները, որովհետև սրանք խոստումներ են տվել բոլորին ու ամեն ինչի հետ կապված։ Վերջերս արդարացում է գտել, ասում է՝ մեզ ասում են՝ խոստացել եք, չեք արել, բա որ տասնյակ բաներ էլ չենք խոստացել, բայց արել ե՞նք, բա դրանից ինչի՞ ոչ մեկ չի խոսում։ Ո՞վ չի խոսում, բա մեռանք խոսալով, հայտարարելով, որ դու ինչ խոստացել ես, չես արել, ավելին՝ հակառակն ես արել․ ինչը արել ես, դրանց մասին խոստում չի եղել։ Իհարկե՝ շատ պետք է ցանկանայինք, որ նա ինչ չէր խոստացել՝ չկատարեր, այլ կատարեր ինչ խոստացել էր․ որովհետև խոստումները եթե կատարեր, այլ որակի երկրում կապրեինք, բայց այսպիսի ծանր իրավիճակում ենք, քանի որ նա կատարել է հենց այն, ինչ չի խոստացել։

Իր հետ համաձայն եմ, որ նա լիքը բաներ է արել, որոնց մասին չէր խոստացել․ օրինակ եթե խոստանար Արցախը հանձնել, ի՞նչ կլիներ նրա հետ․ նման բան չխոստացավ, հակառակ տրամաբանությամբ էր ելույթներ ունենում, ուրիշներին անվանում հող հանձնողներ, բայց հանձնեց․ չի խոստացել, որ բանակը չի զինելու, չի խոստացել, որ գյուղեր կհանձնի, չի խոստացել, որ տրանսպորտը կթանկացնի, գույքահարկն էլ հետը․ այո, այդպիսի խոստումներ չի տվել, բայց արել է, ճիշտ է ասում։ Չեք գտնի այդպիսի ելույթ, որ խոստանա թոշակը չբարձրացնել, ոչ, հակառակն է խոստացել, բայց ոչ միայն չի բարձրացնում, այլ ասում է՝ որ բարձրացնեմ, մեծ մարդիկ են, չեն իմանա ինչի վրա ծախսեն։

Ասում է՝ ինչու չեք ասում, որ լիքը բան չեմ խոստացել, բայց արել եմ․ այո, խոսում ենք․ չես խոստացել, որ 5 հազար զոհ ես տալու, 10 հազարից ավելիին դարձնելու ես հաշմանդամ․ նաև չես խոստացել, որ թիմով դառնալու եք միլիոնատեր։ Այո, չես ասել, որ պարտքը հասցնելու ես 14 մլրդ դոլարի, ընդհակառակը, ասել ես՝ պետք է այլևս պարտք չվերցնենք։ Ես չեմ հիշում նման ելույթ, որ խոստացած լինես մարդկանց նոր տուգանքների տակ մտցնել, ընդհակառակը, ասել ես՝ ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ, կգանք սաղ կջրենք։ Ապրես, մալադեց, ինչ չես խոստացել՝ արել ես։ Չես խոստաց ել, որ մեր երկրում քո օրոք ամեն երրորդը աղքատ է ապրելու։

Բերեմ վերջին օրինակը, որն ամենաքննարկվող թեմաներից է՝ խանութ փակելը։ Դուք խոստացել ե՞ք, որ գործարարներին ճնշելու եք, ՀԷՑ եք խլելու, բիզնես եք փակելու։ Սաշիկի 50/50-ները շահարկելով եկաք իշխանության, քա՞նի բիզնեսից եք փայ մտել՝ 30-ից մինչև 90 տոկոս, որոշ դեպքերում էլ՝ խլել լրիվ։ Խոստացել է, որ բիզնեսն ազատ է լինելու, չի խոստացել, որ ընկնելու է ամեն խանութի հետևից․ ու ոչ թե բացելու, այլ՝ փակելու համար։

Կառավարության՝ դեկտեմբերի 18-ի նիստում նա ևս մեկ չլսված բան արեց․ ինչ-որ խանութից դժգոհ էր, որտեղ ապրանքի արժեքը կանխիկով այլ գինն է, անկանխիկով ավելի թանկ ու հրահանգ տվեց ՊԵԿ նախագահին՝ «ձևը գտեք՝ փակեք էդ խանութը։ Իմ վրա եմ վերցնում անձնական պատասխանատվությունը»։ Ասում է փակեք ու հենց ասեմ՝ նոր բացեք։ Մեր երկրում երկրի վարչապետն է հրամայում յուրաքանչյուր խանութի աշխատել-չաշխատելը։

Երբ նայում ես կառավարության նիստում իր ու մյուսների պահվածքը, առաջին տպավորությունն այն է, որ կառավարության նիստի փոխարեն մի այլ բանի ես ականատես։ Փաշինյանը որոշում է գույքի վրա արգելանք կիրառել․ դա քննիչի գործն է։ Արգելանք դնելը դատարանի գործն է, դա էլ է անում Փաշինյանը։ Հսկողությունն իրականացնում է դատախազը, բայց Փաշինյանն է ասում այստեղ՝ ես կգնամ ու ամեն օր կնայեմ՝ հո չեք բացել, նաև, իհարկե, կատարում է օպերատիվ աշխատանք, որն էլի իր գործը չէ։ Հիմա մենք տեսնում ենք, որ մեկ պաշտոնյա անում է այդ ամենը։ Լավ, բա այդ դեպքում կհարցնեք՝ ինչո՞ւ ենք մենք պահում ամբողջ դատախազական, քննչական, դատական համակարգ, եթե Փաշինյանն է էդ սաղ անում։ Լավ չի՞ լինի ազատեք դրանց ու խնայողությունների հաշվին, ասենք, թոշակը բարձրացնեք մի 30 հազար դրամով։ Հըն, ժողովուրդ ջան, վա՞տ առաջարկ է։

Երբ պետական պաշտոնյան կամ կառույցը անցնում է իր իրավասությունների սահմանը կամ իր լիազորությունների շրջանակներում կատարում է ապօրինի արարք՝ անօրինական որոշում, քաղաքացու իրավունքների խախտում, հանրային միջոցների չարաշահում, դա լիազորությունների չարաշահում է, վերազանցում։ Դա բերում է պետական ինստիտուտների հեղինակության, դրանց նկատմամբ հանրային վստահության կորստի և նաև այդ պաշտոնյայի հեռացման պատճառ է։ Իհարիկե՝ դա այդպես է նորմալ երկրում, երբ կա վերահսկող, կա հակակոռուպցիոն անկախ մարմին, էդ ժամանակ Նիկոլի դեմ վարույթ կնախաձեռնվեր։ Հիմա դա չկա, իր արարքը ավելանալու է էն քրգործերի տրցակին, որ դեմ հարուցվելու է պաշտոնանկությունից հետո։ Նու անկեղծ ասած՝ մի տեսակ խնդալու էլ է, որ մարդուն, որ Արցախ է հանձնել, գնաս ասես գիտե՞ս դու ապօրինի խանութ ես փակել տվել։

Ինքը ասում է՝ ձևը գտեք փակեք, գլուխ գլխի են տալիս, ձևը գտնում են ու փակում, իբր՝ դե սա ուրիշ գործով ենք փակել։ Տպավորություն է, որ սրանք ամեն մեկի ու ամեն ինչի վրա նախապես քրգործ ունեն հարուցած ու հենց Նիկոլն ասում է բռնեք, նրանք կատարում են դա, բայց հիմնավորում են, որ չէ, Նիկոլի ասածը կապ չունի, այսինչ թվին վրան քրգործ կար։

Պատկերացրեք՝ ներդրողը, որ ուզում է գալ Հայաստանում խանութ բացել, հանկարծ աչքով ընկնում է երկրում վարչապոտ աշխատողի հիստերիկ շարժումներով ելույթը, թե՝ էդ խանութը կփակեք, հենց ասեմ՝ նոր կբացեք, ի՞նչ որոշում կկայացնի էդ ներդրողը։ Իհարկե՝ էդ խանութը փակելուց առաջ, վստահաբար, տեսած կլինի ուրիշ բիզնեսները խլելը։ Երբ Նիկոլն ասում է փակեք խանութը ու գնում-փակում են, նշանակում է ինքը կոռուպցիոն կապի մեջ է այդ հիմնարկների հետ։

Կարճ ասած՝ ամբողջ կատարվածի մեջ ես բանալի բառերից մեկը համարում եմ «ձևը գտեք՝ փակեք» արտահայտությունը։ Երբ մեր երկրում մի բան է լինում վատ, ուրեմն իմացեք, որ ընդամենը ձևը գտել են էդպես անելու։ Երեկ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվեց «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին։ Ձևը գտան բանտարկելու՝ ապօրինի զենք, բանտարկեցին։ Ձևը գտեք՝ նստացրեք, ձևը գտեք՝ հանձնեք և այլն։ Դա՛ է կարողանում՝ խանութ փակի, երկիր փակի, մարդկանց փակի։ Իր ձևը դա է։ Երբ Սամվել Կարապետյանն ասում է մեր ձևով կմասնակցենք, դա նշանակում է ինչ-որ բիզնեսի բացում, աշխատատեղի բացում, ինչ-որ օգուտ տվող բանի բացում, երբ Նիկոլն է ասում իր ձևով, այ դա արդեն հակառակը՝ ամեն ինչի փակումն է, էն ամենի փակումը, ինչ բացել են ուրիշները»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>