Հանրային հեռուստաընկերությունը ամանորյա զարդարանքներ ու տոնածառեր է գնել 1.42 մլն դրամի գումարով
Դիտել նաև
Հայաստանի հանրային ռադիոյի տնօրեն «ընտրվեց» ԱՄՆ քաղաքացի, Պրահայում 28 տարի ապրող ոմն Արմեն Քոլոյանը
Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան
Ինչու՞ եք 1988թ. քարտեզը գաղտնի պահում, հրապարակե՛ք. Արթուր Խաչատրյան
Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին
Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան
ՀՀ քաղաքացիների հարկերի հաշվին ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերությունը ամանորյա զարդարանքներ ու տոնածառեր է գնել՝ 1.420.000 դրամի գումարով։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ սա պարզ է պաշտոնական բաց աղբյուրներում հրապարակված տվյալներից։
Դեկտեմբերի 15-ին 1.420.000 դրամը փոխանցվել է Արտակ Հովհաննիսյան անհատ ձեռնարկատիրոջը։ Այս ԱՁ-ից ձեռք են բերվել՝
2 հատ 90 սմ ձյունով տոնածառ,
6 հատ 1.8 մ տոնածառ,
4 հատ 1.5 մ տոնածառ,
10 հատ 2.1 մ տոնածառ,
8 հատ 2.4 մ տոնածառ,
20 հատ լույս, լարեր։
Հետաքրքրական է, որ Հանրային հեռուստաընկերությունը պետբյուջեի միջոցները հաճախ օգտագործում է տարատեսակ ապրանքներ ձեռք բերելու համար՝ այդ թվում հագուստ, կոշկեղեն, զարդեր և այլն։

