Փաշինյանի ու ՔՊ-ի սիրելի գործընկեր, հակահայ Ալիևը Ալիևն իր ծննդյան օրը, օկուպացված ու հայաթափված Ստեփանակերտում մասնակցել է «Հաղթանակի զբոսայգու» բացմանը
Փաշինյանի ու ՔՊ-ականների շատ սիրելի գործընկեր, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ծննդյան օրն անցկացնում է օկուպացված Արցախի Հանրապետությունում։ Նա իր կնոջ հետ Արցախի մայրաքաղաք, հայաթափված Ստեփանակերտում մասնակցել է «Հաղթանակի զբոսայգու» բացմանը:
«Հաղթանակի զբոսայգու» ընդհանուր մակերեսը կազմում է 9 հեկտար։ Ակնհայտ է, որ Ստեփանակերտում ադրբեջանական թուրքերը ավերածություններ են գործել, և տեղում «զբւսայգի» հիմնել:
Այդ զբոսայգին ներկայացնում է, թե ինչպես են Ալիևն ու նրա հրոսակները կոտորել, սպանել, մորթել, գլխատել հայերին, այդ թվում՝ ծերերի ու երեխաների, ինչպես են ավերել հայկական եկեղեցիներն ու գերեզմանները, ինչպես են զավթել հազարամյակներով հայկական բնօրրանը ու այդպիսով Նիկոլ Փաշինյանին ու նրա ՔՊ-ին (նաև՝ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանին) հպարտանալու, իրենց «վզի պարան Արցախից» վերջապես ազատվելու, «ինքնիշխանվելու» հնարավորություն տվել:
Զարմանալի է, որ Ալիևը Փաշինյանին չի հրավիրել միասին նշելու իր ծննդյան օրը:

