Սա թերևս լավագույն ցուցիչն է, թե ով է պայքարում հանուն սոցիալական արդարության, ով` հանուն իրավական պետության և ով է ապապետական
Երևանի ավագանու անդամ Սամվել Հակոբյանի ելույթը տպավորիչ էր. ոչ թե այն պատճառով, որ ընկերս է, այլ նրա համար, որ պարկեշտ ընտանիքից պարկեշտ մարդ ու քաղաքացի է դուրս եկել, ով մասնագիտական, քաղաքական ու քաղաքացիական առումով քարը քարին չթողեց Երևանի ավագանու ակնհայտ լկտի նախագծից։
2024թ-ի հունվարից pro Մայր Հայաստան շարժման հետ գտանք ընդհանուր մտքեր` պայքարել տեղի ունեցող աբսուրդ թանկացումների և սոցիալական անարդարության դեն դեմ. Անդրանիկ Թևանյանի գաղափարը պարզ էր` կարմիր գծերի թանկացումն անպիտան ու անընդունելի է. pro bono սկզբունքով սկսեցի մասնագիտական աջակցությունն ու ներկայացուցչությունն այդ հարցում։
Սկսեցինք աշխատել, վերլուծել. Մայր Հայաստանի անունից երկու դիմում ներկայացրեցինք Վարչական դատարան. արդյունքը` 2024թ. Մայր Հայաստանի դիմումի բավարարվում է. 2024թ կարմիր գծերը ճանաչվում են ոչ իրավաչափ, հետո` 2025թ կարմիր գծերը նույնպես. (նկատի ունեմ թանկացումը։)
Երևանի ավագանու իշխող խմբակցությունը կա'մ չիմացությամբ, կա'մ գիտակցաբար ձգձգում էր բողոքարկումը. ճիշտ լիազորագիր չէին կարողանում տալ, ապա չզեկուցվող նախագծով տվեցին, վերաքննիչ բողոքներ տարան, սակայն օրերս Վերաքննիչ Վարչական դատարանը ևս արձանագրեց կարմիր գծերի թանկացման ոչ իրավաչափ լինելը։
Բայցևայնպես, Երևանի ավագանու իշխող մեծամասնությունը, թքած ունենալով օրենքի և արդարադատության վրա, ՆՈՒՅՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ ՆՈՒՅՆ ԳՆՈՎ 2026թ-ի համար կարմիր գծերի վճարը սահմանում է 160000 դրամ։
Սա թերևս լավագույն ցուցիչն է, թե ով է պայքարում հանուբ սոցիալական արդարության, ով` հանուն իրավական պետության և ով է ապապետական (նույն հակաիրավական)։
Այս գործերը հաղթելու ենք, ապօրինի թանկացումների արդյունքում տուժած քաղաքացիները փոխհատուցվելու են, ու ոչ ոք և ոչինչ չի մոռացվելու։
Շնորհակալություն
Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

