«Սա ուղիղ հանձնարարական էր». փաստաբանները՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին Բռնակալության դեմ գիտակցված պայքարն է կարող Հայաստանի ապագայի իրական հիմքը կառուցել Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան
8
Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է. Իվետա Տոնոյան ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան Մեղադրանքներն այնքան անհեթեթ են, որ նույնիսկ դժվար է պատկերացնել Պատերազմ Արցախում
«Սա ուղիղ հանձնարարական էր». փաստաբանները՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է. Իվետա Տոնոյան ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին Ճղճիմ է ու զազրելի Վրեժ են լուծում առյուծի գլուխն ուտելով Բռնակալության դեմ գիտակցված պայքարն է կարող Հայաստանի ապագայի իրական հիմքը կառուցել Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Նիկոլոն (Մաքիավելլին) ընդդեմ Նիկոլի Էդուարդ Սպերցյանը պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի» ֆուտբոլային ակումբի հետ Իշխանափոխությունը կլինի մի քանի արարով, դա կլինի վերջնական. Նարեկ Կարապետյան Ես չեմ հիշում որևէ գործ, որ այս կարգի դատարկ, մտացածին, ուռճացված լինի. Իվետա Տոնոյան Փաշինյանի ռեժիմի անմարդկային վերաբերմունքը. սատկացրել են Ծառուկյանի սպիտակ առյուծներից մեկին. ՔՊ-ն ինչի դիպչում է, մահ ու կորուստ է բերում Անկումը՝ 74,5 տոկոս․ գյուղմթերքի և ծաղկի հունիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ դատարանի բակում Ծառուկյանի կալանքի միջնորդության գործով նիստն ավարտվեց, դատարանը գնաց խորհրդակցական սենյակ. Երեմ Սարգսյան Մենք այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստր Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Այս վարչախմբի ամեն հաջորդ հակահայկական և հակապետական քայլ բախվելու է աճող դիմադրության. Չալաբյանը՝ ՔԿՀ–ից Ուժեղ քամին երեկ վնասներ է հասցրել Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում. ՆԳՆ Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը Արմավիրի մարզում կարկուտից ու ուժգին քամուց տուժած մի քանի գյուղերի բնակիչներ փակել են Մարգարա–Վանաձոր–Տաշիր ճանապարհը Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյան Գաղտնիք բացեմ․․․ չեմ նախանձում էդ մարդկանց, զզվելի մթնոլորտ է այնտեղ Փաշինյանի բռնատիրական ռեժիմը Ծառուկյանի դաստակի չափով «նարուշնիկ» չունի. օրվա կադր «Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ» Միշուստինը սառն է ընդունել Փաշինյանին. ձեռնունա՞յն հետ կգա Ռուսաստանից. News.am Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին. Ո՞վ է դատավորը Սուտ, սարքած փուչիկ ա. ամեն ինչ պարզ կլինի, ժողովուրդ ջան. Գագիկ Ծառուկյան «Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումները…

Թրամփի թիմը բացահայտում է եվրոպական գլոբալիստների խաբեությունը և մեղադրում նրանց մեծ պատերազմ հրահրելու մեջ

Օրեր առաջ, ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը   բրիտանական «Reuters»  գործակալության   հաղորդագրությունն այն մասին, որ, իբր,  Վլադիմիր Պուտինը, ըստ ԱՄՆ հետախուզության գաղտնի տվյալների, , ցանկանում է «գրավել ամբողջ Ուկրաինան», անվանել է «սուտ և քարոզչություն»։ Գործակալությունը, հղում անելով, իբր,  վեց հետախուզական աղբյուրների, պնդել է, թե  Ռուսաստանի առաջնորդը նաև ցանկանում է «վերադարձնել» Եվրոպայի այն մասերը, որոնք մի ժամանակ ԽՍՀՄ մաս էին կազմում։ Գաբարդը «վտանգավոր» է համարել, որ գործակալությունը «խթանում է այս կեղծ պատմությունը», որը նպատակ ունի խաթարել Դոնալդ Թրամփի ջանքերը՝ դադարեցնելու Ուկրաինայում մարտական ​​գործողությունները։ Մոլորակի ամենահարուստ մարդը՝ Իլոն Մասկը, և Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը համաձայնել են ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրենի հետ։

Նախ մի քանի խոսք, թե ով է Գաբարդը: Այսօր ԱՄՆ-ում գործում են մեկ տասնյակից ավել հետախուզական կառույցներ, որոնց առաքելությունն է մաքսիմալ օբյեկտիվ պատկեր ներկայացնել ԱՄՆ նախագահին: Այդ կառույցներից ամենաազդեցիկը և հայտնին ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուղական վարչությունն է (ԿՀՎ-ն), ով գործում է ԱՄՆ-ի տարածքից դուրս և ունի հատուկ լիազորություններ:

Այս բոլոր հետախուզական կառույցների համայնքն այսօր ղեկավարում է Թրամփի ամենաից հավատարիմ թիմակից Թուլսի Գաբարդը:

Ինչ վերաբերվում է բրիտանական «Reuters»-ին, ապա նույնպես հայտնի է, որ այս գործակալությունը հիմնականում ներկայացնում է ներկայիս եվրոպական գլոբալիստների շահերը:

Եվ ահա, ռուս-ուկրաինական բանակցային գործընթացի շրջանակներում, երբ Թրամփի և Պուտինի վարչակազմերը փորձում են ձև գտնել կանգնեցնելու պատերազմը, բրիտանական այս գործակալությունը դարձել է եվրոպական վերնախավի  պատերազմի կողմնակիցների գլխավոր խոսափողերից մեկը:

Զարմանալի չէ, որ հենց այս գործակալությունն է դարձել ժամանակակից գլոբալիստների գեբելսյան քարոզչական գործիքներից մեկը:

Գաբարդը բրիտանական այս գործակալության գործունեությունը անվանել է անբարոյական:

 «Սրանք ստեր և քարոզչություն են, որոնք Reuters-ը եռանդուն կերպով տարածում է պատերազմ հրահրողների անունից, ովքեր ցանկանում են խաթարել նախագահ  Թրամփի անխոնջ ջանքերը՝ վերջ դնելու այս արյունալի պատերազմին, որը հանգեցրել է երկու կողմերից ավելի քան մեկ միլիոն զոհերի», - գրել է Գաբարդը սոցիալական ցանցերում։

Գաբարդը «վտանգավոր» է համարել, որ գործակալությունը «խթանում է այս կեղծ պատմությունը» և «հիստերիա և վախ է հրահրում մարդկանց շրջանում», որպեսզի նրանք «աջակցեն պատերազմի սրմանը»: Սա, նրա խոսքով, այն է, ինչ ցանկանում է այսօրվա եվրոպական վերնախավի մեծ մասը, քանի որ նրանք ձգտում են «ԱՄՆ զինված ուժերին ուղղակիորեն ներքաշել Ռուսաստանի հետ պատերազմի մեջ», նշել է նա։

Իսկ իրականությունն այն է, նշել է ԱՄՆ-ի Ազգային հետախուզության տնօրենը, որ ԱՄՆ հետախուզության գնահատականների համաձայն՝ Ռուսաստանը «ձգտում է խուսափել ՆԱՏՕ-ի հետ ավելի լայնածավալ պատերազմից»։

Ըստ Գաբարդի, Ռուսաստանը ներկայումս հնարավորություն չունի «գրավել և օկուպացնել ամբողջ Ուկրաինան, էլ չասած  մյուս եվրոպական երկրները»:

«Գաբարդը բացարձակապես ճիշտ է», - գրել է  Մասկը: Հրապարակման վերաբերյալ մեկնաբանություն է արել նաև Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) ղեկավար Կիրիլ Դմիտրիևը՝ կոչ անելով «ճանաչել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և ԵՄ լրատվամիջոցների կողմից պատերազմ հրահրողների լավ ֆինանսավորված և կազմակերպված արշավը»:

Դմիտրիևի խոսքով՝ այս արշավը նպատակ ունի «խաթարել նախագահ Թրամփի խաղաղության ծրագիրը»։ Ըստ նրա՝  բրիտանացի և ԵՄ քաղաքական գործիչները կոչ են անում պատերազմի Ռուսաստանի հետ՝ փորձելով թաքցնել իրենց սննկացած ներքին տնտեսական քաղաքականությունն ու  միգրացիոն քաղաքականության մեջ թույլ տրված սխալները։

Հիշեցնենք, որ Թրամփի բանագնացները Պուտինի բանագնացի հետ ինտենսիվ բանակցություններ են վարում ուկրաինական պատերազմը կանգնեցնելու համար: Սակայն, պատերազմի կանգնեցումը հակասում է ներկայիս եվրոպական լիդերների մեծ մասի շահերին, քանի որ նրանք մեծ գումարներ են ծախսել Ուկրաինայի վրա, և պատերազմի դադարեցումից հետո եվրոպական ժողովուրդները կարող են հաշվետվություն պահանջել իրենց լիդերներից, թե ինչու են իրենց հաշվին գումարներ ծախսել Ոկրաինայի վրա, որի վերջնարդյունքում, այդ երկիրը ավելի լավ  վիճակում չի հայտնվի, քան կար մինչ այդ պատերազմի սկսելը՝ 2022 թվականին:

Հենց այդ պատճառով էլ եվրոպական երկրների ներկայիս լիդերները արդեն փորձում են վախեցնել իրենց ժողովուրդներին, այսպես կոչված «ռուսական վտանգով», որպեսզի Մոսկվայի հետ Թրամփի խաղաղության գործարքը չկայանա:

Օրինակ, մեկ ամիս առաջ, նոյեմբերին Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտարարեց, թե, իբր,  Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմը կարող է սկսվել 2029 թվականին կամ նույնիսկ ավելի վաղ։

Գրեթե նույնանման հայտարարությամբ են հանդես գալիս, ՆԱՏՕ-ի ներկայիս գլխավոր քարտուղարն ու Գերմանիայի կանցլերը:

Սակայն հասկանալի է, որ այս մարդկանց տեսակետները ավելի քիչ մարդկանց են հավատ ներշնչում, և ավելի շատ մարդիկ են հասկանում, որ իրենց տարիներով խաբել են: Իսկ ուկրաինական այս հարցը մեծապես հենց այս մարդկանց պատճառով է առաջ եկել:

Սակայն պետք է նշել, որ պատերազմ հրահրողները չեն պատրաստվում արագ հանձնվել: Նրանք կարողացան իրենց թեկնածուին  անցկցանել Ռումինիայի նախագահական ընտրություններում: Նույնը արեցին հարևան Մոլդովայում:

Իսկ վերջերս Կայա Կալասի շուրթերով հայտարարեցին, որ աջակցելու են Հայաստանի գալիք հերթական ընտրություններում, իրենց պրոտեժե Նիկոլ Փաշինյանին:

Սակայն պետք է նշել, որ իրենց ժամանակներն արդեն անցնում են:  Լեհաստանի վերջին նախագահական ընտրություններում գլոբալիստները պարտվեցին: Պարտվեցին նաև Չեխիայում: Անցյալ տարի չկարողացան հասնել հաջողության Վրաստանում: Լրջագույն խնդրի առաջ են կանգնած նաև իրենց երկրներում:

Մերցի վարկանիշը Գերմանիայում տատանվում է 20 % մոտակայքում, Ստարմերինը՝ Մեծ Բրիտանիայում մոտ 15 % է, իսկ Մակրոնինը՝ Ֆրանսիայում, մոտ 11 %:

Իսկ Ուկրաինայում վերջին կոռուպցիոն սկանդալից  հետո, շեշտակիորեն անկում է ապրում նաև Զելենսկու վարկանիշը:

Այս բոլոր միտումները վկայում են այն մասին, որ գալիք տարվա Հայաստանի ընտրություններում, իրենց թեկնածու՝ Փաշինյանի շանսերը փոքրանում են:

Բայց նաև պետք է նշել, որ գլոբալիստներին հեռացնելը երկրի քաղաքական դաշտից ավտոմատ կերպով չի լինում:

Դրա համար անհրաժեշտ է, որ բոլոր ազգային-դեմոկրատական ուժերը համախմբված գործեն:

Այն երկրներում, որտեղ այդպես են գործել, կարողացել են հեռացնել այդ ուժերին: Իսկ այն երկրներում, որտեղ այդ գիտակցությունը չի եղել, այդ երկրները հայտնվել են աղետի մեջ: Դրա ամենավառ օրինակը Ուկրաինան է, որի ողբերգությունը ողջ աշխարհի առջև կարծես հիշեցնում է, թե ինչ է լինում երկրի հետ, երբ ազգային գիտակցությունը բարձր վիճակի մեջ չի լինում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>