Կապսի ջրամբարի շինարարությունը ևս ձախողեցին
Քաղաքագետ Դերենիկ Մալխասյանը նկատում է. «Տարիներ շարունակ Փաշինյան Նիկոլի իշխանությունը գովազդվում էր, թե Շիրակի մարզում մասշտաբային շինարարություն է անում՝ կառուցելով Կապսի ջրամբարը Ախուրյան գետի վրա։
Դեռ մի կողմ, որ Կապսի ջրամբարի շինարարությունը սկսվել է 1985 թվականից, դադարեցվել է 1993 թ-ին։ Այսինքն հսկայական աշխատանք կատարված էր, գործող իշխանություններին մնացել էր ավարտական աշխատանքները կատարել։ Բայց սովորության համաձայն նիկոլական իշխանությունը այստեղ ևս տապալվեց։ Պարզվում է, որ աշխատանքի ընդամենը 16 տոկոսն են արել ու աշխատողներին տուն են ուղարկում։
Գյուղատնտեսական տեսանկյունից Կապսի ջրամբարը կարող է հսկայական դրական ազդեցություն ունենալ Շիրակի հողերի մշակման վրա։ Բայց հիմա ունենք այն, ինչ ունենք․ շիրակցիներին կրկին կոտրած տաշտակի առաջ կանգնեցրին։
Շինաշխատանքների տապալումը կարող է պայմանավորված լինել օտար պետության գործադրած ջանքերով։ Ախուրյանը ներքին հոսանքում վերածվում է սահմանային գետի ու նրա ջրային ռեսուրսները խիստ կարևոր են տվյալ տարածաշրջանում հողերի մշակման համար։ Հաշվի առնելով տարածաշրջանում ջրային ռեսուրսների սակավությունը, շատ հնարավոր է, որ այդ հատվածում ջրային ռեսուրսի պակասեցումը հակասել է կոնկրետ պետության շահերին»։

