Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել են 2 սատկած շներ՝ մետաղական լարով խեղդած և կապված
Դեկտեմբերի 20-ին հերթական դաժան դեպքն է տեղի ունեցել Երևանում կենդանիների նկատմամբ։
Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժին է դիմել Երևանի բնակիչ 50-ամյա Գոհար Տ․-ն և հայտնել, որ Սիլիկյան թաղամասի 12 հասցեում 2 շուն սատկած ընկած են, մետաղական լարով խեղդված են, իսկ ոտքերը և ձեռքերը՝ կապված:
Ինչպես հայտնում է Տhamshyan.com-ը, ահազանգով նշված վայր է մեկնել ոստիկանության խումբը, որտեղ հայտնաբերվել են մետաղական լարով խեղդված և կապված շները։
Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները ձեռնարկում են միջոցառումներ արարքը կատարած անձի կամ անձանց ինքնությունները պարզելու և նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել:
Գոհար Տ․-ն ոստիկաններին հայտնել է, որ ինքը «Դոգմա» կենդանիների պաշտպանության հասարակական կազմակերպության հիմնադիրն է։

