Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Ցնծացե՛ք, ՔՊ-ականնե՛ր. Ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են անցկացրել Հայաստանում և որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծի հենարաններ. Իլհամ Ալիև
13
Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Փաստացի Ալի՞ևն է ղեկավարում «Հայաստան» համակենտրոնացման ճամբարը, Փաշինյան էլ պարե՞տն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Քննչական կոմիտեի ներկայացուցիչը ցինիկաբար ստում է և զբաղված է իր «շեֆի» զրպարտության քստմնելի քարոզով Տեսարաններ՝ առանց հացի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից Պատերազմ Արցախում
«Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի Ինչպես Փաշինյանի կառավարությունը քանդեց նաև Հայաստանի բուհական համակարգը. Աշոտյան Հանgավnր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս, բայց ոչ մեկը բանտում չի, երևի իշխանամետ են, դրա համար Uարuափելի վիճակ է. Ժաննա Ալեքսանյանը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան Հայաստանում այսօր քաղաքականությամբ զբաղվելը դարձել է հանցագործություն. Աննա Կոստանյան Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Նիկոլական Արման Եղոյանը չբացառեց Ադրբեջանից գազի ներկրումը Հայաստան Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Այդ ո՞ր բացառիկ ձեռքբերումների համար են 35 մլն դոլար բաժանում պաշտոնյաներին «Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին «Հրապարակ»․ Մոսկվան սկսեց կոշտ սանկցիաները հայ միգրանտների նկատմամբ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները․ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեց․ «Ժողովուրդ» «Հրապարակ». ՔՊ տիկնայք «ֆլիրտ» անելու շաբաթ են հայտարարել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց պատասխան խաղում, բայց պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի մրցաշարում Ինչո՞ւ է Ալիևը Նախիջևանում հիշել 12-13-րդ դդ. իբր «ադրբեջանցի» ճարտարապետ Աջամի իբն Աբուբաքր Նախճավանիին

Իրականում ովքեր են գործակալները․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Ի՞նչ է «իսպանական ամոթը»․ ամոթի զգացում, որն առաջանում է այլ մարդու գործողությունների պատճառով։ Կարճ ասած՝ ամոթ ուրիշի փոխարեն։ Կարող է քո գործողություններում ամոթալի բան չլինի, բայց ուրիշ մարդու արարքից դո՛ւ ամաչես։ Ընդ որում, կարող է ներկա էլ չլինես էդ արարքին, բայց տեսնես ու ամաչես։ Մեր ժողովուրդը երկու օր է՝ «իսպանական ամոթ» է ապրում մարդամեկի՝ Սանկտ Պետերբուրգում պահվածքի պատճառով։ ԵԱՏՄ ղեկավարների նիստում քննարկվում է Միության համար կարևոր հարցեր, խոսվում տնտեսական աճի, հետագա բարեփոխումների մասին․ Նիկոլ Փաշինյանն էդ առիթը օգտագործում է, որ երախտագիտություն հայտնի Ադրբեջանի նախագահին։ Երախտագիտություն չի հայտնում ԵԱՏՄ անդամ երկրներին, թեկուզ նրա համար, որ էդ միության շնորհիվ տնտեսական առաջընթաց է ցույց տալիս։ Ադրբեջանի նախագահին երախտագիտություն է հայտնում, որ իր ֆրակցիայի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին բիզնեսին են ծախել, Սամվել Ալեքսանյանի համար էլ թույլ են տվել իր տարածքով երրորդ կարգի հացահատիկ բերի։ Գնացել-բանակցել է ՀՀ փոխվարչապետը ադրբեջանի պաշտոնակցի հետ, բայց ոչ թե գերի բերելու համար, այլ՝ բենզին։ Նիկոլ Փաշինյանը ինչ միջոցառման որ մասնակցում է, մանկապարտեզի բացումից մինչև ՄԱԿ-ի  գլխավոր ասամբլեա, գնում է Մոսկվա, գնում է Թբիլիսի, գնում է Սանկտ Պետերբուրգ, գնումէ  Մյունխեն, Նյու Յորք,  երախտագիտություն է հայտնում Ալիևին։ Տպավորություն ունեմ, որ ՔՊ-ականների քեֆերի ժամանակ առաջինը Ադրբեջանի կենացն են խմում, երկրորդը՝ Ալիևի։ Տպավորություն է, թե մի քանի երկրից սրանց պասպորտները ձեռքներից առել են։

Մի տերմին էլ կա աշխարհին շատ հայտնի՝ «Ստոկհոլմի համախտանիշ»։ Դա հոգեբանական երևույթ է, երբ զոհը սկսում է համակրանք տածել ագրեսորի նկատմամբ։ «Ստոկհոլմյան սինդրոմը» նկատվում է առևանգման, ստրուկների, բանտարկյալների, գերիների մոտ․ նաև մարմնավաճառների մոտ է դա հանդիպում։ Պատանդի և հանցագործի միջև հարաբերությունները ջերմանում են, և պատանդները սկսում են կարեկցել իրենց զավթիչներին և անգամ խոչընդոտում են իրենց ազատագրմանը։ «Զոհը» սկսում է ըմբռնումով մոտենալ հանցագործի գործողություններին և կարող է մտածել, որ նրա տեսակետը անգամ ճիշտ է։ Ծսնոթ երևույթ չէ՞։ Օրինակ, երբ Ալիևը հարձակվում է, օկուպացնում է, սպանում է, գերի է տանում, սպառնում է, իսկ նիկոլենք ասում են՝ դե ի՞նչ մեղք ունի Ալիևը, Ալմա-Աթայի հռչակագրով․․․ այդ համախտանիշի մեջ չի տեղավորվում։ 2021 թվականից ի վեր Նիկոլը զանազան պատճառներ է մոգոնում, որ ասի՝ խեղճ Ալիևը մեղք չունի, որ ագրեսիա է անում։ Ստոլկհոլմյան համախտանիշ է, երբ թույլ մարդիկ փորձում են գտնել լիդերների, ովքեր կառաջնորդեն նրանց, ուղղություն ցույց կտան, որովհետև այսպես թույլ մարդկանց պատասխանատվությունը նվազում է և որոշումներ կայացնելու խնդիրը դառնում է ավելի հեշտ։ Մենք թույլ ենք, պարտված ենք, պետք է ենթարկվենք, ոչինչ չենք կարող փոխել և այլն։

Այն ալիևին, որը օկուպացրել է ամբողջ Արցախը, Սև լիճը, Ջերմուկից հատվածներ, 5 հազար զոհ է  պատճառել, Սոթքի ոսկու հանքը իրենով է արել, Ադրբեջանցիներին Հայաստան է բերում, Հայաստանը Արևմտյան Ադրբեջան է անվանում, Երևանը՝ Իրևան, Սևանը՝ Գյոյչա, այս մարդը ասում է՝ երախտապարտ եմ Ալիևին։ Այսինքն՝ մեր ժողովուրդն ապրում է իսպանական ամոթ՝ Նիկոլի ստոկհոլմյան համախտանիշի պատճառով։

Ադրբեջանական բենզինի թեման մեր ազգի խայտառակությունն է, ամոթն է, էդ ճանապարհով պետք է մեր գերիները գային, բայց գալիս են կեր ու վառելիք։ Առաջ ասում էին, որ հարաբերությունները եթե Ադրբեջանի հետ կարգավորվեն, հնարավոր է մի օր տեսնեք «Սոկար»-ի բենզակալոնկաները Հայաստանում։ Չէ, ինչի՞, չունե՞նք գործարարներ, որ պատրաստ են հանուն փողի մտնել դրա տակ։ Նիկոլն էլ շնորհակալություն է հայտնում։ Ընդհակառակը, Ալիևը պետք է շնորհակալություն հայտներ Նիկոլին, որ իր երկրի երազանքը կատարել է, իր մանկության երազանքը կատարել է։

Մի քանի օր է՝ մեր երկրում քննարկում են ԿԳԲ-ի գործակալի թեման։ Նիկոլենք, տեսնելով, որ կաթողիկոսը չի թողնում գահը, ֆեյքերով հորինեցին թեմա, իբր եղբայրը Սովետի թվին ԿԳԲ-ի գործակալ է եղել։ Ու ինչ-որ փաստաթուղթ հրապարակեցին՝ ԱԱԾ-ին հղումով։ Ընդ որում, ինչպես սրանց բոլոր ստերը, սա ևս բացահայտվեց 5 րոպեում։ Թեև այդ սուտը բացահայտվեց, բայց ժողովուրդը անընդհատ հարցնում է՝ այս իշխանության մեջ քա՞նիսն են, որ ոչ թե սովետական ԿԳԲ-ի գործակալի համարում ունեն, այլ թուրքի։ Ընդ որում, նրանցից մեկ հոգի չէ, ու մեկ քայլ չէ, որը ծառայում է այլ երկրի, ու հատկապես՝ մեր թշնամու շահերին և նման կասկածներ է հարուցում։ Դասագրքերից հանում են Մաշտոցի նկարը, թուրքական հետք է, հայոց պատմության առարկան հանում են, թուրքական հետք է, հարձակվում են եկղեցու վրա, ադրբեջանական հետք է, ՀԱՊԿ-ի օգնությւոնից հրաժարվում են՝ արևմտյան հետք է, ՀԱՊԿ-ում անդամությունը սառեցնում են՝ արևմտյան հետք է, տեռոիրիստների նկատմամբ միջազգային հետախուզումը հանում են, ադրբեջանական հետք է, Ցեղասպանության արծարծումից հրաժարվում են՝ թուրքական հետք է, Մասիսից հրաժարվում են՝ թուրքական հետք է, Սփյուռքից հրաժարվում են թուրքական ու ադրբեջանական հետք է, այդքան արտագնա աշխատանքի մեկնողներ Ռուսաստանում ունենալով հանդերձ հարաբերութունները սրել Ռուսաստանի հետ՝ արևմտյան հետք է, Ադրբեջանի կողմից հետախուզվողներին այստեղ կալանավորում են, ադրբեջանական հետք է, բարեկամ Իրանի հետ սամանին մոտ ամերիկյան ներկայություն ապահովելը՝ միացյալ Արևմուտքի հետքն է, ասում են քո սահմանները, որ պաշտպանում է ռուս զինվորը, նրանց հանեք՝ արևմտյան հետք է, դարավոր պատմական կապեր ունեցող գերտերության՝ Ռուսաստանի հետ թշնամացնել՝ արևմտյան հետք է։

2026 թվականի հունիսին մեր երկրում նախատեսված են խորհրդարանական ընտրություններ։ Եվրամիության ներկայացուցիչը հայտարարեց, որ մինչև կոկորդը խրվելու են Հայաստանում սպասվելիք ընտրական գործընթացի մեջ։ Ասում են՝ փող կտանք, որ ֆեյքերով, պատգամավորներով, կառավարությունով պայքարեք ընդդիմության դեմ, հակառուսական պայքար տանեք, ով Հայաստանի ապագան պատկերացնում է ՌԴ հետ սերտ համագործակցությամբ, անվանեք ռսի ագենտ, ԿԳԲ-ի գործակալ։ Հետո Մեծ Բրիտանիայի դեսպանն է էն կողմից հայտարարում, որ՝ իրենք էլ են խրվելու ընտրական գործընթացների մեջ։ Թուրքիան ու Ադրբեջանը վաղուց են խառնված։ Հիմա խնդրում եմ ինձ ասեք՝ էն երկիրը, որի գործերին քիթը խոթում են ով ուզում է, ով հասցնում է, էդ երկրի ղեկավարությունը գործակալի տրամաբանությամբ չի՞ գործում։

Կարճ ասած՝ գոյություն ունի նաև «կրկնակի գործակալ» տերմինը, բայց նաև՝ բազմակի գործակալը, որի դեպքում, արդեն, պետութունը ոնց հասցնում է՝ օգտագործուիմ է իր շահի համար։ Դա, արդեն, թաքուն պահելը շատ բարդ է, եթե չասեմ՝ անհնար։

Ի՞նչ եք կարծում, ապագայում որևէ փաստաթուղթ գաղտնազերծելու կարիք կա՞, որ համոզվեք, թե որ երկրի շահեր սպասարկողներն են մեր երկիրը ղեկավարում արդեն 8 տարի։ բայց ցավալին այն է, որ չկա մի բան, որ կարող ես մատդ ծալել ու ասել, որ կատարվել է մեր երկրի շահերից ելնելով»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>