Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
21
Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Փաշինյանն ու ՔՊ-ն «կառավարության ծրագրով» են պատերազմ հայտարարում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, Ալիևը, Էրդողանն ու Փաշազադեն և հայության մյուս թշնամիները ցնծության մեջ են Ակցիա ԵՄ դեսպանատան առջև՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների (ֆոտոռեպորտաժ) Փաշինյա՛ն, նայիր Արեգնազ Մանուկյանի դեմքին, դուք եք հայտնվելու ճաղերի հետևում. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
«Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ Թմրամիջոցների վաճառքով զբաղվող տելեգրամյան ալիքների տնօրինողներ են հայտնաբերվել, ձերբակալվել է 7 անձ Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, տղերք, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան Մենք էլ ունենք գաղտնի պլան, Փաշինյանն էլ ունի գաղտնի պլան՝ իրեն հեռացնելու. Սամվել Կարապետյան Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան ՔՊ-ն չընտրեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության՝ երեք հանձնաժողովների նախագահների բոլոր թեկնածուներին Փաշինյանը Տիգրանաշենը հանձնելու է ադրբեջանական թուրքերին Արցախն ուրանալու, հազարավոր տղաների մահվան վատնելու դիմաց մրցանակ՝ Գերմանիայից. խաղաղության արնաշաղախ, լեղիակուր մրցանակ

Միասնականությունն ընդդեմ եկեղեցաքանդության. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ կեղծ ու տապալված շրջիկ «պատարագներից» հետո Նիկոլ Փաշինյանն անպայմանորեն փորձելու է ուղիղ հարձակում գործել Մայր Աթոռի, Վեհարանի ու Մայր Տաճարի վրա, կասկածից վեր էր շատ-շատերի համար: Հայ առաքելական եկեղեցու դեմ իր նախաձեռնած այս պատերազմը Փաշինյանը ակտիվորեն շարունակում է արդեն ավելի քան կես տարի: Շարունակում է ագրեսիվ դրսևորումներով, հայ հոգևորականների դեմ զանգվածային ռեպրեսիաներով (Արագածոտնի թեմի քահանաների համատարած հետապնդումը՝ որպես օրինակ), բարձրաստիճան հայ հոգևորականների հանիրավի կալանավորումներով (Մայր Աթոռի դիվանապետը, երկու թեմակալ առաջնորդ ու ևս մեկ արքեպիսկոպոս): Շարունակելը շարունակում է, բայց հետևողականորեն պարտվում է: Չնայած դրան, Փաշինյանը շարունակում է իր չարությունը տարածել:

Դեկտեմբերի 18-ը Փաշինյանը ընտրել էր որպես Մայր Աթոռի վրա ուղիղ հարձակման օր, իսկ որպես հարձակման «լեգիտիմացում» հիմնական գործիքի դերը վերապահել էր կանոնական դաշտից դուրս ելած 10 եպիսկոպոսի: Այդ օրը նախատեսված էր Գերագույն հոգևոր խորհրդի նիստը, և հնարավոր է՝ փաշինյանական հաշվարկներից մեկն էլ այն էր, որ տիրադավ եպիսկոպոսները փորձելու էին նաև այդ նիստի լեգիտիմությունը վիճարկել:

Միաժամանակ, արժե ընդգծել, որ Փաշինյանն այս անգամ ցուցադրաբար փորձեց մի կողմ կանգնել՝ իբր ինքը ոչ մի կապ չունի, անձամբ ֆիզիկապես չի մասնակցում, իբր սոսկ կողքից աջակցում է տիրադավ եպիսկոպոսներին: Անգամ նույն օրը ունեցած ասուլիսում հատուկ նման բան ասաց: Բայց դա հայտարարություն էր, թերևս, միայն տիեզերական դյուրահավատության աստիճան ունեցողների համար: Բոլորին է ակնհայտ, որ առանց Փաշինյանի կարգադրության, հենց այնպես, ինքնաբերաբար ոստիկանական մի քանի գումարտակ չէր լցվի Վաղարշապատ, չէր պաշարի Մայր Աթոռի տարածքը, ԱԱԾ-ականներն ու սովորական հագնված կարմիրբերետավորները չէին ուղեկցի տիրադավ եպիսկոպոսներին ու վարչական ռեսուրսի կիրառմամբ չէին «մարդ բերի»:

Հատկանշական է նաև Փաշինյանի՝ ցուցադրաբար կողք կանգնելու փորձը: Փաշինյանը, հնարավոր է, շատ կուզենար անձամբ ներկա լինել, բայց իր արտաքին շահառուներից, ամենայն հավանականությամբ, հստակ ցուցում է ստացել՝ անմիջականորեն չխառնվել, քանի որ նույնիսկ դրսի հովանավորների շրջանում աճում է դժգոհությունն այն առնչությամբ, որ այդ կերպ կառավարությունը, աշխարհիկ իշխանությունը ուղղակիորեն միջամտում է ազգային Եկեղեցու գործերին, ինչը օրինականության և սահմանադրականության, ժողովրդավարական սկզբունքների կոպտագույն և աղաղակող ոտնահարում է:

Այդ իսկ պատճառով, որպես մեծ սադրանքի գլխավոր «խմորիչ» հանդես եկան տիրադավ եպիսկոպոսները: Ըստ հակաեկեղեցական սցենարի՝ նրանք դեկտեմբերի 18-ին, ժամը 17-ին (այսինքն՝ ժամերգության պահին) Մայր Աթոռի տարածքում հավաք էին հրավիրել՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջով քաղաքական ցույց անելու և համապատասխան բովանդակությամբ պահանջագիր ներկայացնելու համար:

Հատկանշական է, որ չնայած նրանք 10-ն են, բայց նախօրեի խայտառակությանը ներկայացել էին միայն 6-ը: Բացի այդ, չնայած իրենք էին հավաք հրավիրել, բայց այդպես էլ իրենց հրավիրած հավաքին ու տարբեր մեխանիզմներով «բերման ենթարկված» փաշինյանական կողմնակիցների փոքրիկ խմբակի կուտակմանը այդպես էլ տիրություն չարեցին: Նրանք Սուրբ Գայանե վանքից դեպի Մայր Տաճարի մերձակայք եկան քաղաքացիական հագնված ուժայինների հսկողությամբ: Փորձեցին կարդալ իրենց հակաեկեղեցական «պահանջագիրը», բայց, չնայած ուժայինների տրամադրած երկու բարձրախոսներին, տիրադավների ձայնը խլացավ Հայ առաքելական եկեղեցու աջակիցների բազմահազարանոց բազմության «Հու-դա՛, հուդա՛» վանկարկումների փոթորկուն ալիքների մեջ: Մի խոսքով, նախ՝ չլսվեց, թե ինչ են նրանք այնտեղ պահանջում, երկրորդ՝ աշխարհով մեկ լսելի եղավ, թե ներկաների բազմությունն ինչ է համարում, ինչպես է ընկալում փաշինյանական եպիսկոպոսներին:

Բնութագրական է, որ դրանից գրեթե անմիջապես հետո, երբ Վեհարան մտնելու անհաջող փորձից հետո իրենց «թուղթը» թողեցին պահակակետում, տիրադավ եպիսկոպոսները, նույն վերահանդերձավորված ուժայիններով, ըստ երևույթին՝ ԱԱԾ-ականներով շրջապատված, արագորեն հեռացան, եթե ոչ՝ ճողոպրեցին՝ հավատացյալ մարդկանց նախատինքների ներքո: Փաշինյանի հակաեկեղեցական «հարվածային» ռեսուրսը տեղավորվեց 1 միկրոավտոբուսի մեջ:

Նշեցինք, որ վերահանդերձավորված ոստիկաններից, օպերներից զատ, Մայր Տաճարի մոտ բերվել էին Փաշինյանի մի քանի հարյուր (տարբեր հաշվարկներով՝ 200-300) կողմնակից: Հատկանշական է, որ Հայ առաքելական եկեղեցին իր աջակիցներին, հայ քրիստոնյաներին ոչ մի կոչ չէր ուղղել, երբ հայտնի դարձավ գործադիր իշխանության կազմակերպած հարձակման մասին: Բայց հազարավոր ու հազարավոր մարդիկ հոժարակամ, սեփական միջոցներով եկել էին Մայր Աթոռ:

Առանցքային կարևորություն ունի այն, որ նախատեսված հարձակմանը դիմագրավելու համար Մայր Տաճարի մոտ համախմբվել էին գրեթե բոլոր իրական հակաիշխանական ուժերն ու գործիչները՝ ՀՅԴ-ն, «Հայաստան» դաշինքը, «Մեր ձևով» շարժումը, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը, ՀՀԿ-ն, ՀԱԿ-ը և այդպես շարունակ: Այսինքն, ազգային Եկեղեցին պաշտպանելու անհրաժեշտությունը նույն վայրում միավորել էր մարդկանց, որ այլ հանգամանքներում մի փոքր դժվար է պատկերացնել կողք կողքի կանգնած: Սա էական պահ է, որը անպայման պետք է ուժեղացնել և կապիտալիզացնել:

Այո, Նիկոլ Փաշինյանը ցանկանում էր ուժ ցուցադրել: Ու սա ձևական կամ հետախուզական հարձակում չէր: Բայց Փաշինյանի այս արկածախնդիր ձեռնարկումը լիովին ձախողվեց: Եվ նրա «ուժի ցուցադրման» փորձ-շոուն ակնհայտ դարձրեց, որ ուժ չկա: Հատուկ ենք ընդգծում Նիկոլ Փաշինյանի պահը, քանզի ակնհայտ է, որ նույնիսկ նրա սեփական ՔՊ-ում, մի քանի աղմկիչներից բացի, ոչ բոլորն են հիացած ՀԱԵ դեմ այս պատերազմով:

Արժե նաև նկատել բուն դեպքերի հետ կապված, որ Մայր Աթոռի տարածքը հեղեղած ոստիկանական ուժերը ձևական առումով «պատ» էին կազմել և հակաեկեղեցականներին ու Եկեղեցու աջակիցներին բաժանում էին միմյանցից: Սակայն որոշակի պահի, երբ Կաթողիկոսը Մայր Տաճարում քարոզ էր կարդում, ոստիկանները թույլ տվեցին, որ հակաեկեղեցականները Մայր Տաճար ներխուժելու փորձ կատարեն: Բայց այդ փորձը, մեծ հաշվով, կանխվեց մի քանի հանգամանքների բերումով. նախ՝ տաճարի ներսում գտնվող հավատացյալները և հոգևորականները ներսից պահեցին դուռը, մինչև դրսում գտնվող մարդիկ ու հոգևորականները, շղթա կազմելով, հետ մղեցին ներխուժողներին: Դրանից հետո միայն ոստիկանները վերհիշեցին «պատի» ֆունկցիայի մասին: Ի դեպ, այդ ընթացքում էր, որ սիրված քահանա տեր Վրթանեսի ինքնազգացողությունը վատացավ և, ինչպես հետո պարզվեց, նա ինֆարկտ էր ստացել և վիրահատվեց:

Պետք է հատուկ ընդգծել Մայր Աթոռի միաբանների, արժանավոր եպիսկոպոսների, քահանաների, սարկավագների օրինակելի պահվածքը՝ Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ ու առաջնորդությամբ: Նույնիսկ ամենից լարված պահին Կաթողիկոսը չընդհատեց իր քարոզը, շարունակեց շեղված եպիսկոպոսներին կոչ անել՝ վերադառնալ կանոնական դաշտ, շարունակեց Հայրենիքի ու Եկեղեցու շուրջ համախմբվելու հորդորները:

Կարելի է ասել, որ տեղի ունեցածը Նիկոլ Փաշինյանի կողմից ձեռնարկված թերևս ամենից խելահեղ արկածախնդրությունն էր: Բայց այդ արկածախնդրությունը ձախողվեց ժողովրդի, քաղաքական և հանրային ուժերի միասնական և ակտիվ դիրքորոշման, հնարավորինս զուսպ, բռնության սադրանքներին չտրվելու տոկունությամբ՝ մեր Եկեղեցու Հովվապետի ու հոգևորականների գլխավորությամբ, իհարկե:

Հարկավ, Փաշինյանը չի հանդարտվելու, շարունակելու է իր եկեղեցաքանդ գործունեությունը: Մանավանդ՝ նման տապալումից հետո: Ուստի պետք է պատրաստ լինել նախօրեի նման և էլ ավելի մեծ համառությամբ ու վճռականությամբ պաշտպանել սեփական Եկեղեցին, Պետությունը, սեփական ինքնությունը:

Կարծում ենք՝ նաև նախօրեի միասնականությունը պետք է օրինակ լինի առաջիկա ընտրությունների համար՝ առնվազն մի քանի գերակա հարցերում այդպես միասնական լինելու առումով՝ այս իշխանությունների «տուն ուղարկում», ազգային հարցերում անվերապահություն, միմյանց դեմ չպայքարելու հանձնառություն և այլն...

ՄԵՍՐՈՊ ՍԱՀԱԿՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>