Եկեղեցու պաշտպանությունն առաջիկայում շարունակում է մնալ օրակարգային գլխավոր հարցը. Իշխան Սաղաթելյան
Շնորհիվ մեր հայրենակիցների, Փաշինյանի այսօրվա ծրագիրը տապալվեց, սակայն եկեղեցու պաշտպանությունն առաջիկայում շարունակում է մնալ օրակարգային գլխավոր հարցը: Այս մասին ֆեյսբուքյան իր տեսանյութում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Տիրադավները, Փաշինյանի թելադրանքով, ցանկանում էին Մայր Աթոռում տպավորություն ստեղծել, թե Վեհափառի հրաժարականի պահանջ կա։ Մենք ձախողեցինք ազգադավների ծրագիրը։ Մեր աջակցությունն ու զորակցությունը ցույց տվեցինք Եկեղեցուն և Վեհափառին»,- ասաց նա:

