Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների համար քաղաքացիական հագուստով անհայտ էակները շղթա կազմած ճանապարհ էին բացում՝ թաքցնելով իրենց դեմքերը
Փաշինյանական 10 «եպիսկոպոսները» կաթողիկոսի հրաժարականի պահանջով նամակն հանձնելուց հետո հեռացան Մայր Աթոռի բակից։ Հատկանշական է, որ քաղաքացիական հագուստով ինչ-որ մարդիկ շղթա կազմած ճանապարհ էին բացում եպիսկոպոսների համար։ Նրանք փորձում էին թաքցնել իրենց դեմքը տեսախցիկներից։
Ենթադրաբար, նրանք ոստիկաններ էին կամ իրավապահ այլկառույցների ներկայացուցիչներ, որոնք Փաշինյանի հրահանգով հետեւում էին 10 եպիսկոպոսներին։
Եպիսկոպոսների՝ Մայր Աթոռի բակում հայտնվելու ընթացքում խիստ լարված իրավիճակ ստեղծվեց, նրան դիմավորում էին «Հուդա», «Դավաճան» վանկարկումներով, հաղորդում է «Փաստինֆոն»

