«Հուդա»,-վանկարկում են հայ մարդիկ տիրադավ, քպ-ական «եպիսկոպոսների» հասցեին. Մայր Տաճարի բակում գերլարված իրավիճակ է․
Մայր Տաճարի բակում գերլարված իրավիճակ էր։ Այնտեղ էին Փաշինյանին միացած եպիսկոպոսները։ Նրանց շրջապատել էին իրենց համակիրները, որոնք ճանապարհ էին բացում դեպի տաճար և լրագրողներին թույլ չէին տալիս մոտենալ եպիսկոպոսներին՝ նրանց հարցեր ուղղելու։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում հավաքված հավատավոր ժողովուրդը «Հուդա», «դավաճան» բացականչություններով դիմավորեց Փաշինյանին միացած եպիսկոպոսներին ու արքեպիսկոպոսներին։
Միաժամանակ, Մայր Աթոռում շարունակվում է Կաթողիկոսի գլխավորությամբ ընթացող ժամերգությունը։ Քաղաքացիները վանկարկում են՝ «Վեհափառ», հաղորդում է «Փաստինֆոն»:

