Մեր անվերապահ հավատարմությունն ենք հայտնում Մայր Աթոռին․ Բուլղարիայի Հայոց թեմի անդամներ
Մեր անվերապահ հավատարմությունն ենք հայտնում Մայր Աթոռին։ Այս մասին հայտարարություն են տարածել Բուլղարիայի Հայոց թեմի անդամները։
«Սույն թվականի դեկտեմբերի 17-ին մեզ համար զարմանալի կերպով ականատես եղանք «Հայկական Ժամանակ» էլեկտրոնային կայքում հրապարակված մի հոդվածի, որտեղ, ի թիվս այլնի, նշվում էր, թե իբր «Բուլղարիայի Հայոց Թեմի Թեմական Խորհուրդն իր լիակատար աջակցությունն ու համերաշխությունն է հայտնում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տասը եպիսկոպոսների վերջին ուղերձին»։
Դատապարտելով նմանատիպ երևույթները՝ վերահաստատում ենք մեր անսակարկ ու անվերապահ հավատարմությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, ի դեմս հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, ինչպես նաև Ազգային Եկեղեցական Ժողովի կողմից օրինավոր կերպով ընտրված Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին»։

