Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի
Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Պատերազմ Արցախում
Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկենք. Նարեկ Կարապետյանը՝ իրենց տների խուզարկությունների մասին Անդրանիկ Քոչարյանը՝ «թունդ ընդդիմադիր» է. «Ժողովուրդ» Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ ԱԱԾ ծառայողները Սամվել Կարապետյանի տանն են. երեւի հատուկ առաջարկի փաթեթի մեջ է սա. Վարդեւանյան Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. հայտարարություն Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի ՔԿ ղեկավարի հայտարարությունը՝ բանակում ինքնաuպшնnւթյան պատճառներից են զինծառայողների՝ որոշակի uեկտայի հարելը, այլ սարսափելի փաստի մասին էլ է խոսում. Աբրահամյան ԱՄՆ-ում դեմոկրատները հաղթեցին. Հայկական հանձնախմբի համար լավ պատկեր է ձևավորվում. Սուրեն Սարգսյան Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան

Հասկանալի է, թե ինչու են ադրբեջանցիները նյարդայնացած արցախցի փախստականներին ցուցաբերվող ռուսական օգնությունից

Ինչպես հայտնի է, Ռուսաստանը  շարունակում է  մարդասիրական օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղից «ներքին տեղահանված անձանց»։

«Ռուսաստանը ձեզ հետ է» նախագիծը, որն իրականացնում է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն, ռուսական այլ հումանիտար բնույթի կազմակերպությունների հետ միասին, որոշել է  երկարաձգել  օգնություն տրամադրելը,  առնվազն մինչև 2026 թվականը ներառյալ, հայտարարել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարի տեղակալ Իգոր Չայկան։

«Լեռնային Ղարաբաղից ներքին տեղահանված անձանց աջակցությունը միանվագ նախաձեռնություն չէ, այլ հետևողական ջանք»,- նշել է Չայկան։

Նշենք, որ 2025 թվականին աջակցություն է տրամադրվել ավելի քան 5000 ընտանիքի։ Ծրագրի շրջանակներում ձեռք է բերվել ավելի քան 7300 մարդասիրական փաթեթ և ևս 1000՝ երեխաների համար։ Օգնությունը ուղղված է ամենախոցելի խմբերին՝ մեծ ընտանիքներին, տարեց անդամներ ունեցող և կերակրողին կորցրած ընտանիքներին։

Հատկանշական է, որ այս կազմակերպության  գործնեության ակտիվացումը  համընկավ  «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարի տեղակալի պաշտոնում այս տարվա գարնանը Չայկայի նշանակման հետ:

Հատկանշական է նաև, այն, որ Չայկան նշելով այս օգնության մասին, այն  գնահատել է որպես նախկինում Արցախի շուրջ կոնֆլիկտի վերաբերյալ Մոսկվայի կողմից օգնության շարունակություն:

Եթե նախկինում այդ օգնությունը ռազմաքաղաքական բնույթի էր, ապա այսօր այն դարձել է հումանիտար բնույթի:

Ի դեպ, Ադրբեջանում նյարդայնանում են նման ձևակերպումներից, համարելով, այն որպես Մոսկվայի կողմից Արցախի խնդրի ռեանիմացիայի փորձ՝ հումանիտար հարթակով:

Մասնավորապես, ադրբեջանցիներին դուր չի գալիս այն ձևակերպումը, թե արցախիները տեղահանվել են իրենց պատմական Հայրենիքից:

Ադրբեջանում, դա գնահատվում է, որպես «հայերի կամավոր բնույթի հեռացում Ադրբեջանի տարածքից»:

Հասկանալի է, որ Ադրբեջանը փորձում է ամեն գնով փակել այս հարցը, նույնիսկ դիվանագիտական հարթակներում թույլ չտալով, որ քննարկվի արցախցիների վերադարձի իրավունքը:

Ալիևը դեռ երկու տարի առաջ էր առաջարկում Փաշինյանին փակել ոչ միայն Արցախի քաղաքական պատմությունը, այլև արցախցիների վերադարձի իրավունքի խնդիրը: Խոստանալով, որ դրա դիմաց նա կփակի, այսպես կոչված, արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցը Հայաստան:

Փաստացի, այն ժամանակ, Ալիևը փորձում էր արցախցիների վերադարձի իրավունքը, որն առկա է բոլոր դիվանագիտական հարթակներում, նույն նժարի վրա դնել Հայաստան, այսպես կոչված, արևմտյան ադրբեջանցիների վերադարձի հարցի հետ, ինչը ոչ մի միջազգային հարթակում լեգիտիմ չի համարվում:

Հետաքրքիր է, որ երկու տարի անց, 2025-ին, Փաշինյանն ամեն ինչ անում է, որ լռեցնի նույնիսկ արցախցիների վերադարձի խնդիրը, իսկ Ալիևը, դրժելով իր նախկին խոստումը, այսօր արդեն հայտարարում է, որ առանց ադրբեջանցիների վերադարձի Հայաստան, խաղաղություն տարածաշրջանում չի լինի:

Այս ամենը ցույց է տալիս, թե ինչ վտանգների առաջ է կանգնած Հայաստանը, և ով կարող է դժվարին պահին աջակցել մեզ, որպեսզի հնարավոր լինի զսպել Ալիևի՝ օրից օր աճող ախորժակը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>