15։30-ից սկսած, լինելու եմ Մայր Աթոռում՝ աջակցությունս հայտնելու Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Սևակ Խաչատրյան
Սևակ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Վաղը՝ ժամը 15։30-ից սկսած, ես լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ աջակցությունս հայտնելու Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն։
Ցավում եմ, որ մտահոգություններս կյանքի կոչվեցին, երբ հայտարարեցի, որ Վաղարշապատում իշխանությունների վերարտադրումը հանդիսանալու է Փաշինյանի քարտ բլանշը՝ Վեհարանը գրոհելու իր հակաքրիստոնեական ծրագրի համար։ Ուստի կոչս, հորդորս և խնդրանքս է մեր հարազատ Վաղարշապատի բնակիչներին՝ միասին լինենք մեր հարազատ Էջմիածնի սրբության սրբոցում՝ Մայր Աթոռում։ Լինենք զավակները այն Տաճարի, որի զանգերի ղողանջի տակ ծնվել ենք, հասակ ենք առել և կերտվել որպես հայ քրիստոնյա։

