Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
Փաշինյանին ու ՔՊ-ին սպասարկող դատարանը Գյումրու քաղաքապետ, ակնհայտորեն քաղաքական պատճառներով հետապնդվող Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց ևս 3 ամիս ժամկետով:
Նշենք, որ Ղուկասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն էր ներկայացվել դատարան:
Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ–հետախուզական վարչության կողմից ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների և գաղտնի քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել Գյումրու համայնքի ղեկավարի և գլխավոր ճարտարապետի կողմից նախնական համաձայնությամբ կաշառք–գումարներ պահանջելու և ստանալու դեպքերի վերաբերյալ։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ութ անձանց, ներառյալ՝ համայնքի ղեկավարի նկատմամբ, կայացվել են հանրային քրեական հետապնդումներ հարուցելու և ձերբակալելու մասին որոշումներ։
Բացի այդ, փաշինյանական ռեժիմը Գյումրիում իրականացրել է զանգվածային ձերբակալություններ, հետապնդումներ, ոստիկանական հանդերձանքով «բերետավորների» միջոցով ագրեսիվ հարձակումներ խաղաղ բնակչության նկատմամբ:
Փաշինյանը հատուկ կալանավորել է տվել նաև Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ով հալածվում է հայ քրիստոնյա լինելու պատճառով:

