Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո՝ ռուս գործարարները զգուշավոր են դարձել Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարները գնահատելու հարցում. Կալուգին «Ընտրություններին ընդառաջ մենք ականատես կլինենք զանգվածային առնետավազքի...»,-Ստեփան Դանիելյան Տղերք, եթե միանաք, 65-ը 35-ով կկրեք. Հրանտ Բագրատյան
17
Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ ներկայիս Եվրոպան գտնվում է անկման եզրին, իսկ ԵՄ-ի ճակատագիրն արդեն կանխորոշված է «Ուխտավորներից՝ ուղտին». քաղաքացու ինքնատիպ ակցիան՝ ի պատասխան ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հայտարարության ՈւՂԻՂ. Չախոյանը հաղորդում է ներկայացնում Տիգրան Ավինյանի դեմ Վտանգավոր կանգառ (տեսանյութ) Փաշինյանը «դրսից աղջիկ է բերում». երբ կդիմի Էրդողանին ու Ալիևին (տեսանյութ) Դուք պատկերացում չունեք՝ Նիկոլն ինչ սարսափելի բան է պայմանավորվել․ Երվանդ Բոզոյան Հայաստանի ԱԱԾ-ն մոռացել է թուրքերի մասին և աշխատում է հայ ժողովրդի դեմ․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ձմռանն ընդառաջ քաղաքային տրանսպորտի վթարների մասին (տեսանյութ) ԱԺ-ն արտահերթ նիստով երկիրը գցում է նոր վարկերի տակ Արցախն ուրացած Փաշինյանի՝ ծագումով արցախցի ԱԽՔ-ը գնում է Լոնդոն Պատերազմ Արցախում
ԱԺ-ն հաստատել է 2026–ից 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքների համար նոր նպաստների չափերը ՀՀ–ում առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության մասին օրենքն ընդունվեց ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայություն նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն կանցկացվի. ՊՆ Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ ներկայիս Եվրոպան գտնվում է անկման եզրին, իսկ ԵՄ-ի ճակատագիրն արդեն կանխորոշված է Ծափաթաղում 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին առնչվող քաղաքացիական գործը. Նա ներկա չէ Ո՞ւմ ականջներն են ցցվել Փաշինյանի իշխանության հետևից․ «Կարճ ասած» «Ուխտավորներից՝ ուղտին». քաղաքացու ինքնատիպ ակցիան՝ ի պատասխան ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հայտարարության ՈւՂԻՂ. Չախոյանը հաղորդում է ներկայացնում Տիգրան Ավինյանի դեմ Վտանգավոր կանգառ (տեսանյութ) Զինծառայությունը կրճատվեց, ժամկետային հավաքները կավելանան Քաղաքային բլոգերն ու «շիշ բռնողը» մերժվեցին ՔՊ-ի կողմից «Թրամփի ուղին» ոչնչով չի տարբերվում «զանգեզուրյան միջանցքից» և ԻԻՀ-ն կտրականապես դեմ է դրան. Ալի Աքբար Վելայաթի Փաշինյանը «դրսից աղջիկ է բերում». երբ կդիմի Էրդողանին ու Ալիևին (տեսանյութ) 3-րդ օրն անընդմեջ ու շաբաթը մեկ անգամ նվազագույնը երեկոյան մի քանի ժամով հոսանքազրկվում է Նոր Նորքը Երևան քաղաքում, 21-րդ դարում ունենք անմարդկային ու անմխիթար վիճակում ապրող բնակիչներ (տեսանյութ) Կաթողիկոսի ու եպիսկոպոսների անունները զեղչող հոգևորականը իրեն դուրս է դնում եկեղեցական միությունից Դուք պատկերացում չունեք՝ Նիկոլն ինչ սարսափելի բան է պայմանավորվել․ Երվանդ Բոզոյան Պարույր Սևակի` աղմուկ հանած արձանը կհանեն Զանգակատան միջնակարգ դպրոցի բակից Ռուսաստանի դեսպանատունը թույլտվություն է ստացել հանդիպելու Կարապետյանի հետ. ՌԴ ԱԳՆ Քննչական մարմինը և դատախազությունը ուղիղ անտեսեցին դատարանի որոշումը Վերջին չորս ամիսների ընթացքում վճարումը չկատարելու համար կազմվել է 1370 արձանագրություն, արդյոք այս տուգանքները արդարացիորե՞ն են արվել 250 միլիոն վարկ ներգրավելու պայմաններում հնարավոր չէ՞ ավելացնել արցախցիներին տրվող գումարը․ Աննա Գրիգորյան Եկեղեցին պատրաստ է տառապել, բայց ոչ՝ ձևափոխվել ըստ ժամանակի և պարտադրանքի. Ռուբեն Վարդապետ «Օդում կախված լուրեր»-ի կնքահայր Փաշինյան-Հակոբյանը բողոքում են այդ լուրերից․ «Կարճ ասած» Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո՝ ռուս գործարարները զգուշավոր են դարձել Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարները գնահատելու հարցում. Կալուգին «Ծանր է այս ամենը». Վիտալի Բալասանյանը դատապարտում է Արցախի թեմի առաջնորդի պահվածքը 700 միլիոն ԱՄՆ դոլարի գույքի հափշտակություն. Չախոյանը հաղորդում կներկայացնի Ավինյանի դեմ Հայաստանի ԱԱԾ-ն մոռացել է թուրքերի մասին և աշխատում է հայ ժողովրդի դեմ․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ձմռանն ընդառաջ քաղաքային տրանսպորտի վթարների մասին (տեսանյութ)

Ո՞ւմ ականջներն են ցցվել Փաշինյանի իշխանության հետևից․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Հայաստանում տեղի ունենալիք ընտրությունները, պարզվում է, ոչ միայն կենաց-մահու պայքար են Նիկոլ Փաշինյանի համար, այլև նրա դրսի կառավարիչների։ Գիտե՞ք, մինչ այս անընդհատ կասկածներ են հնչել, որ այս կառավարությունը ղեկավարվում է դրսից ու շատ է խոսվել, որ պետք է իշխանափոխությունից հետո դատախազութունը դա պարզի։ Ուղիղ տեքստով էն այնպիսի բաներ են հայտարարում, որ այլ բան չի մնում մտածելու։

Տեսե՛ք։ Բոլոր հարցումներն այն մասին են, որ արդար ընտրություններում Նիկոլ Փաշինյանը վերընտրվելու շանս չունի։ Զանազան գործողությունների արդյունքում՝ խոստումների չկատարման, Արցախը հանձնելու, եկեղեցու վրա հարձակվելու, թոշակ չբարձրացնելու, 5 հազար զոհ տալու, կոռուպցիայի և այլն և այլն, մարդիկ հիասթափվել են։ Ու ընդհանրաես, մարդիկ հոգնում են 2 ժամկետից ավելի նույն դեմքը տեսնելուց։ Մեզ հաճախ է հետաքրքրում հարցը՝ լավ, ո՞րն է նիկոլենց հույսը, որ հա՛մ ուզում են ընտրվել, հա՛մ էլ բաներ են անում, որոնք չեն ողջունում անգամ իր ընտրողները․ օրինակ՝ եկեղեցու վրա հարձակումը։ Չէ՞ որ սրանք քվե բերող քայլեր չեն, ճիշտ հակառակը։ Պարզվում է՝ դրսից թելադրողները ինչ-որ լուծումներ ունեն։

Հայաստանի արտգործնախարարի պաշտոնում աշխատող Արարատ Միրզոյանը գնում է Բրյուսել՝ քաղաքական նախաճաշի, մեկել դրանից հետո ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը հայտարարում է՝ «Հայաստանը մեզնից այնպիսի օգնություն է խնդրել, ինչպիսին Մոլդովային ենք շնորհել՝ արտաքին վնասակար ազդեցության դեմ պայքարելու համար»։ Է՞ս ինչ էր, ուղեղդ կախում է։ Արտաքին ազդեցությունը քո երկրից դուրս, քո պետության մեջ գործընթացների վրա ազդեցությունն է, այսինքն՝ այն, ինչ ասում է ԵՄ-ն։ Հայաստանը արտաքին ազդեցություն է խնդրել արտաքին ազդեցությունը կանխելու համար։ Աբսուրդ չէ՞։ ԵՄ համար, իհարկե, արտաքին ազդեցությունը Ռուսաստանի ազդեցությունն է, իսկ իրենցը ի՞նչ է, դրակա՞ն ազդեցությունն է, ո՞վ է ասում։ Իմ հիշողության մեջ, նրանք, ԵՄ-ն, որտեղ ինչ ազդեցություն գործածել են, ունեցել են, այդ երկիրը կանգնել է մեծագույն խնդիրների առաջ, եթե ոչ աղետի։ Որևէ դրական բան, ես որ չեմ հիշում։ Թե հիշում եք՝ ասեք։

Հիմա։ Իսկ ո՞րն է ԵՄ ուզածը․ նրանք մշտապես ու ամենուր ուզում են ու ամեն ինչ անում են, որ ընտրությունների արդյունքում այդ պետություններն ունենան այնպիսի իշխանություն, որին անխնա օգտագործեն ՌԴ դեմ։ Իրենց ուզածը հասկանում եմ, Ռուսաստանին էլ եմ հասկանում, այ մեզ, մեր պետության քյարը որն ա՞․ դա չեմ հասկանում, չեմ ընկալում։ Սա, ըստ իրենց վստահության, հենց այդ իշխանությունն է և ուրեմն՝ ուզում են, ոչ թե որպեսզի արդար ընտրություն ապահովվի, այլ, որ այն պահպանվի, վերընտրվի։ Եվ որպեսզի պահպանվի, ասում են՝ եկեք Մոլդովայի փորձը կրկնենք Հայաստանում։ Օրերս Գերմանիայում էլ նույն բանն էին Նիկոլին առաջարկում ԵՄ այլ պաշտոնյաները։ Ո՞րն է Մոլդովայի փորձը․ սեպտեմբերի 28-ի խորհրդարանական ընտրություններում հաղթեց գործող նախագահ Մայա Սանդուի եվրոպամետ կուսակցությունը՝ 50 տոկոս ձայնով։ Ու ոնց հաղթեց․ ընտրություններից երկու օր առաջ Մոլդովայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդդիմադիր ամենախոշոր կուսակցությանը արգելեց մասնակցել ընտրությանը․ իսկ ընտրությունների նախորդ օրը՝ երկրորդ խոշոր ընդդիմադիր կուսակցությանը, երկուսին էլ մեղադրեցին իբր Ռուսաստանից ֆինանսավորում ունի անօրինական։ Այդ կուսակցությունները միասին, տարբեր հաշվարկներով, մոտ 40 տոկոս ձայն ունեին։ Իշխանությունը խոչընդոտեց ռուսամետ բնակչությամբ Մերձդնեստրում քվեարկությանը: Երկրիրց դուրս ապրող մոլդովացիները ևս քվեարկելու իրավունք ունեին․ Եվրոպայում բնակվողներին հնարավորություն տրվեց քվեարկել, իսկ ՌԴ-ում բնակվող հարյուր հազարավոր մոլդովացիներին՝ ոչ։ Արդյունքում 276 հազար մոլդովացի արևմտյան երկրներից քվեարկեց, իսկ ՌԴ-ում բացվել էր ընդամենը երկու տեղամաս ուր տրվել էր ընդամենը 10 հազար քվեաթերթիկ։ Ահա այսպես, չորով, գեղավարի, ժողովրդի խոսքով ասած։ Ու այ այսպես, էս խայտառակությունների շնորհիվ ընտրվեց Եվրամիության սրտի թեկնածուն, ու իրենք գնահատեցին ընտրությունները փայլուն՝ ազատ, արդար, թափանցիկ, իսկ Մոլդովայի իշխանություններին՝ խորը ժողովրդավար։ Որովհետև այլևս արևմուտքի համար արդար են այն ընտրությունները, որոնք ավարտվել են իրենց ուզած ելքով, ոչ թե ինչոր ժողովուրդ, բան, որը ըստ իրենց, չի հասկանում ինչ է ուզում, իրեն պետք է հուշել, ցույց տալ, ուղղորդել, ստիպել վերջապես։ Արևմտյան արժեքները, որոնք միշտ են ուղենիշ եղել մեզ պես երկրների համար, էն լավ կողմերը դադարեցրել են կիրառել, հետևել, մնացել են միայն նրանք, որը իրենց գլոբալ խնդիրներին են ծառայում։ Հիմա ասում են՝ եկեք այդ նույն, խայտառակ փորձը կիրառենք Հայաստանում, օրինակ՝ ընդիամդիրներին դուրս թողնենք պայքարից՝ սաղի վրա գրելով «ռսի ագենտ», ու թող իրենց Նիկոլը հաղթի։

Եթե հանկարծ Հայաստանում ընտրություններին մասնակցում են հեղինակություն ունեցող ուժեր, որոնք Հայաստանի ապագան, տնտեսության զարգացումը, անվտանգությունը տեսնում են Ռուսաստանի հետ համագործակցության արդյունքում, ԵՄ-ն դա համարում է արտաքին վնասակար ազդեցություն և տալիս է փող, կարտ բլանշ այդ ամենի դեմ Հայաստանի այսօրվա՝ իրենց ցուցումով ղեկավարողն ինչ ուզի՝ անի։ Բայց ընտրողը կարող է, չէ՞, հարց տալ՝ մի հատ հասկանանք, էլի, էդ վնասակար ազդեցությունները կարող է՞ հենց արևմուտքի կողմից է։ Կարող է, չէ՞, հարց տալ, այ ընկերներ, բայց չէ՞ որ, մեր էս ամբողջ կորուստներն ու ողբերգությունները եկել են հենց իրենց քավորությամբ։

Կարծում եմ՝ խիստ տրամաբանական է, որ մեր երկրում և՛ շատ քաղաքական ուժերի դիրքորոշումներ և հանրային դիրքորոշումները կարող են համընկնել կամ չհամընկնել Ռուսաստանի առումով․ թեկուզ նրա համար, որ Հայաստանում աղքատությունը այսօր եթե 25 տոկոս է, այլ ոչ թե 50, պատճառը մեծամասամբ հենց ՌԴ-ում աշխատող ու ընտանիքը այստեղ պահող քաղաքացիներն են։ Շատերը Հայաստանի տնտեսական զարգացումն էլ են կապում ՌԴ և ԵԱՏՄ հետ տնտեսական կապերի վրա, անվտանգությունն էլ են կապում Ռուսաստանի հետ ու բնական է, որ քաղաքացիների տրամադրությունը ինչքան էլ փորձել են խեղաթյուրել, հակառուսականություն գեներացնել, մեկ է՝ կարող է լինել ՌԴ հետ համագործակցության օգտին։

Հիմա քանի միլիոն եվրո էլ տաք հակառուսական հիստերիայի համար, պետք է մտածեք, որ դա ինչքան աշխատելու էր, աշխատել է, իրականությունը, ախար այլ է քարոզչությունից դուրս։ Ուրեմն մնում է Մոլդովայի փորձը՝ կացնային ձևով։

Նաև մի մտավախություն ունեմ, դառնում է, եթե տրամաբանում ենք, որ ԵՄ-ն այլևս ոչ թե միջամտում է, այլ արդեն իր կառավարման տակ է վերցնում Հայաստանի ընտրությունների ընթացքը, գուցե նաև ելքը։ Նրանք ուզում են և ամեն բան անելու են, որ իրենց համար անակնկալ չլինի։ Իսկ թե ինչ է ուզում ՀՀ քաղաքացին, իրենց առհասարակ չի հետաքրքրում։ Պատկերացրեք մի պահ՝ ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարեր, որ իրենք օգնություն ցույց կտան արևմուտքի վնասակար ազդեցությունների համար, պատկերացնու՞մ եք ինչպես իրենց կճղեին նույն արևմտյան շրջանակները, իրենց էստեղի աշխատողները, թե հլը տեսեք՝ չար Պուտինը ձեռքները գցում է ինքնիշխան բաստիոնի վրա։ Արա՛, արդեն ընտրությունների արդյունք եք ուզում որոշեք, ընտրությունից 6 ամիս առաջ ու դուք դեռ խոսում եք ժողովրդավարության, կամ ինքնիշխանությունի՞ց

Գիտե՞ք, Հայաստանում հատկապես 2020 թվականի պատերազմից հետո բազմաթիվ անգամներ եղել է խառը իրավիճակներ ու ամեն անգամ, երբ ՌԴ բարձր պաշտոնյաներից դիրքորոշումներ են հարցրել, պատասխանը եղել է հետևյալը՝ Հայաստանը մեր լավ բարեկամն է, մեր ռազմավարական գործնկերն է, բայց ինչ կատարվում է Հայաստանում՝ դա իրենց ներքին գործն է։ Ասում են՝ Հայաստանի իշխանությունը խնդրահարույց բաներ է անում, բայց դա իր գործն է, դա այդ երկրի ներքին գործն է։ Իսկ Եվրամիությունն ասում է ինչ ներքին գործ, մեզ իշխանությունը դիմել է, ուզում է էլի ընտրվել, հարց չկա, կարևորը մեր կառավարման տակ լինես։ Չէ՞ որ Հայաստանի իշխանությունն ինքն է դիմել այդ կառավարման տակ հայտնվելու համար։ Արևմուտքն ասում է՝ փո՞ղ ես ուզում, խնդիր չէ, առ քեզ 12 մլն եվրո՝ քաղհասարակություն կոչվածին ու մեր ԶԼՄ-ներին տրամադրի ռուսների դեմ, առ քեզ 500 մլն եվրո էլցանցդ միացրու Թուրքիային։ Սրանք էլ հանուն փողի ու իշխանության՝ պատրաստ են ամեն ինչի։

Գերմանիայում սրանց հարց են տալիս՝ Գերմանիան և Եվրամիությունը ինչպե՞ս կարող են պաշտպանել ու աջակցել Հայաստանին քվեարկության ժամանակ ռուսական ազդեցությունից ու միջամտությունից պաշտպանել։ Ռուսաստանը որ միջամտում է, այդ մասին չկա որևէ փաստ, հիմնավորում, բայց որ հենց ԵՄ-ն է միջատում, այդ մասին կան ելույթներ։ Չմոռանամ շեշտել, որ արևմտյան այդ ազդեցությունը միայն ԵՄ ազդեցությունը չէ, դա նաև թուրքական մեծ ազդեցությունն է։

Ու ինչպես 2022-ին Պրահայում այն ժամանակվա ԵՄ ներկայացուցչի միջնորդությամբ, Արցախը հանձնվեց Ադրբեջանին, որ Հայաստանը փրկվի, այնպես էլ հիմա Կալասի միջնորդությամբ «կփրկեն» Հայաստանը արտաքին ազդեցություններից, մնում է հասկանանք ում խորը ազդեցության, կամ տիրապետության տակ կհայտնվենք այս միջամտության արդյունքում։

Կարճ ասած՝ չկա ՔՊ-ականների ու նրանց ղեկավարի որևէ ելույթ, որ չսկսի ու ավարտվի ինքնիշխանության մասին ձևակերպումներով։ ՀՀ ինքնիշխանությունը այսօր վերջին շնչում է։ Իրենք հասկացել են, որ բանը բուրդ է, ընտրություններում տանուլ են տալու ու դիմել են դրսի հովանավորներին։  

Արևմուտքին Հայաստանը չի հետաքրքրել՝ ժողովրդավասրություն, աղքատություն, անվտանգային ճգնաժամ, ոչինչ չի հետաքրքրել, կարևորը՝ Հայաստանը Ռուսաստանի դեմ օգտագործի։ Վրաստանին ուզում էին երկրորդ ճակատ բացել, չեղավ, բացում են Հայաստանում։ Հայաստանի իշխանություն էլ պատրաստ է ամեն ինչի, մենակ թե ստանա փող և վերընտրվի։ Ժողովրդավարության, դիմակայունության, հիբրիդային պատերազմների և այլ խոսույթներով ուղղակի տանում է երկիրը չգոյության, պետականության կորստի»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan