Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Ցնծացե՛ք, ՔՊ-ականնե՛ր. Ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են անցկացրել Հայաստանում և որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծի հենարաններ. Իլհամ Ալիև
13
Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Փաստացի Ալի՞ևն է ղեկավարում «Հայաստան» համակենտրոնացման ճամբարը, Փաշինյան էլ պարե՞տն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Քննչական կոմիտեի ներկայացուցիչը ցինիկաբար ստում է և զբաղված է իր «շեֆի» զրպարտության քստմնելի քարոզով Տեսարաններ՝ առանց հացի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից Պատերազմ Արցախում
«Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի Ինչպես Փաշինյանի կառավարությունը քանդեց նաև Հայաստանի բուհական համակարգը. Աշոտյան Հանgավnր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս, բայց ոչ մեկը բանտում չի, երևի իշխանամետ են, դրա համար Uարuափելի վիճակ է. Ժաննա Ալեքսանյանը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան Հայաստանում այսօր քաղաքականությամբ զբաղվելը դարձել է հանցագործություն. Աննա Կոստանյան Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Նիկոլական Արման Եղոյանը չբացառեց Ադրբեջանից գազի ներկրումը Հայաստան Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Այդ ո՞ր բացառիկ ձեռքբերումների համար են 35 մլն դոլար բաժանում պաշտոնյաներին «Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին «Հրապարակ»․ Մոսկվան սկսեց կոշտ սանկցիաները հայ միգրանտների նկատմամբ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները․ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեց․ «Ժողովուրդ» «Հրապարակ». ՔՊ տիկնայք «ֆլիրտ» անելու շաբաթ են հայտարարել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց պատասխան խաղում, բայց պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի մրցաշարում Ինչո՞ւ է Ալիևը Նախիջևանում հիշել 12-13-րդ դդ. իբր «ադրբեջանցի» ճարտարապետ Աջամի իբն Աբուբաքր Նախճավանիին

«Օդում կախված լուրեր»-ի կնքահայր Փաշինյան-Հակոբյանը բողոքում են այդ լուրերից․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Ի՞նչ է բումերանգը․ փայտե գործիք, որը կարողանում ես նետել հեռու և վերադառնում է մեկնարկի վայր․ ամենահին գործիքներից է աշխարհի, ունի չվերադարձող տեսակ, որը որպես զենք են օգտագործել հնում։ Բումերանգը վերադառնում է և եթե չես բռնում, շատ ցավոտ հարված է հասցնում։ Ինչ է քաղաքական բումերանգը․ այն է, որ երբ մեկը ինչ-որ վատ բան է անում և հետագայում իր նկատմամբ արվում է նույնը կամ նմանատիպ բան։ Այս իշխանության օրոք շատ են արձանագրում քաղաքական բումերանգի դաժան ու ցավոտ հարվածները։ Օրինակներով խոսենք։

ՔՊ-ի ամենաօգտագործելի բանը ի՞նչն է․ սուտը, ֆեյքը։ Գիշեր-ցերեկ ֆեյքերի են քսի տալիս մարդկանց վրա, հասարակական-քաղաքական գործիչների, քաղաքական հակառակորդների, ով դուրները չի գալիս։ Ամբողջ աշխարհում դրանց՝ այդ տեխնոլոգիայի, այդ ֆեյքերի գլխավոր անելիքը ստեր տարածելն է։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ֆեյքերի ազդեցությունը հասցրել է մաքսիմումի, ազդեցությամբ՝ կատարելության․ այդ ֆեյքերը  հրապարակում են սուտ լուրեր, Փաշինյանը իրավապահներին ուղարկում է ոչ թե ստեր տարածողների հետևից, այլ նրանց հետևից, ում մասին այդ սուտ լուրերն են։ Սա ունիկալ երևույթ է։ Առաջ, երբ ընդդիմություն էր աշխատում, ուղղակի հորինում էր, իսկ հիմա՝ երբ իշխանություն է, հա՛մ հորինում է, հա՛մ ընթացք տալիս։ Գնում է ԱԱԾ-ն, Քննչականը, դատախազությունը հետևներից, մարդկանց բռնում, սուտ, հերքված կամ առանց պատշաճ աղբյուրի՝ անհայտ ծագման նյութերը տիրաժավորում են, իշխանական լրատվամիջոցներով, այդ թվում հարկատուներիս հաշվին Հ1-ով տարածում ու իրենք՝ կառավարության, խորհրդարանի անդամները ելույթներում անխնա ցիտում են այդ ֆեյք լուրերը։ Հորինել բաներ, որոնց մարդիկ կհավատան․ որքան սուտը մեծ ու լկտի, այնքան շատ խաբված մարդիկ։

Նիկոլ Փաշինյանը հաճախ է հայտարարություններ անում՝ մամուլին հղումով․ ուսումնասիրում ես՝ պարզվում է, իրականում իր կուսակցական ու ընտանեկան սեփական լրատվամիջոցի անհեղինակ նյութերն են։ Վերջին օրինակը կաթողիկոսի՝ ԿԳԲ գործակալ լինելու մասին նյութն է։ Առանց կաշկանդվելու, ԱԺ ամբիոնից կարդում է ֆեյք լուրը։

Բայց բանն այն է, որ իրենք բողոքում են, երբ իրենց մասին է բան հրապարակվում։ Հանրությունը, սովոր լինելով նմանատիպ նյութեր քննարկելուն, ամենուր խոսում է այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը երբ եկավ իշխանության, արդեն միլիոնատեր էր իր՝ փողով նյութեր գրելու կամ փողի դիմաց նյութեր չգրելու շնորհիվ։ Վերջերս մարդիկ խոսում են այն մասին, որ Փաշինյանը Կանադայում, այլ վայրերում տներ ունի, բիզնեսներ ունի, բարեկամների անուններով է, կնոջն են վերագրում բաներ։ Լիքն են օդում կախված լուրերն այն մասին, թե քանի գործարարից ինչ գումարներ է իր հիմնադրամով պահանջում, ռեկետ են անում։ Տևական ժամանակ է, ինչ լուրեր են տարածվում, որ օրինակ՝ X սուպերմարկետների ցանցը պատկանում է Աննա Հակոբյանին։ Սուպերմարկետի անունը հատուկ չեմ տալիս, որ ո՛չ գովազդ լինի, ոչ էլ հակագովազդ, նպատակս դա չէ, համ էլ իրենց պես՝ մերկապարանոց հայտարարությունների սովոր չէմ։ Եվ ուրեմն, ամենքուր էդ խոսակցություններն են։

Օրերս տեսա՝ Աննա Հակոբյանը հերքում էր․ սպառնում է դատի տալ։ Օրերս էլ հրապարակավ դիմեց Գլխավոր դատախազություն, թե՝ զբաղվեք այն լուրերով, որ իմ անունից տարբեր գործարարների նկատմամբ ճնշումներ են գործադրվում, հետո այդ տարածքներում բացվում է այդ նույն սուպերմարկետների ցանցի հերթական մասնաճյուղը:

Աջափնյակում մի սուպերմարկետ էի մտել, ասում էին գնել է էդ նորահայտ օլիգարխը։ Կասսաների մոտ հերթ էր․ մարդիկ խոսում էին, որ էդ սուպերմարկետը գնել է Աննա Հակոբյանը, ու եկել էին բոնուս քարտերի մեջ եղած գումարով գնումներ էին անում, որ իրենց ասելով՝ հանկարծ չմնա Աննա Հակոբյանին․ կուտակային քարտում 15 դրամ էր մնացել, մեկանգամյա օգտագործման բաժակ էր գնում, որ պետք էլ չէր, զուտ նրա համար, որ իր ասելով՝ Նիկոլենց չմնա։ Ես չգիտեմ՝ ում է պատկանում, այդպես ասում են տեղի խոսակցություններում․ ընդ որում, հիմա ամբողջ թաղամասն է խոսում այդ մասին, որ այդ սուպերմարկետը Աննա Հակոբյանինն է։  

Հիմա սրանք ասում են՝ ստերի համար դատի ենք տալիս, սուտ է, թե այդ սուպերմարկետներն իմն է, սուտ է, թե մարդկանց ենք քարշ տալիս-բերում Կրթվելը նորաձև է ակցիային, սուտ է, որ մենք պետբյուջեի հաշվին թռիչքների ժամանակ աստղաբաշխական գումարներ ենք ծախսում, սուտ է, թե էսքան գնանոց ժամացույց ու պայուսակ ունեմ, սուտ է, որ կղզի ենք առել։ Ու նեղվում են, իբր, որ հավատանք, որ ճիշտը իրենք են, ոչ թե իրենց մասին լուրերը։

Հիմա Աննա Հակոբյանը հենց էն մեթոդներից է բողոքում, որն ինքն ու իր ամուսինը անխնա օգտագործել են իրենց ընտանեկան լրատվամիջոցում, ամուսինը՝ նաև զանազան ամբիոններից, այդ թվում՝ Ազգային ժողովի։ «Օդում կախած և չհերքված լուրերի համաձայն» արտահայտությունը Նիկոլի ամենասիրած նախադասության սկիզբն էր։ Ամենապարզ օրինակը բերեմ՝ ՀՀ երկրորդ նախագահի՝ իբր 4 մլրդ, հետո՝ 7 մլրդ դոլար կարողության մասին ֆեյք լուրերը․ էդ ստերը ո՞րտեղից էին տարածվում, ովքե՞ր էին տարածում, ովքե՞ր էին էդ ստերը առավոտից իրիկուն տարածում 10-15 տարի։ Աննա Հակոբյանը պատահաբար չգիտի՞։ Ձեր թերթերում ստերը գրել եք, ԱԺ ամբիոնից կարդացել եք։ Հիմա էլ է նույնը․ ՔՊ-ական պատգամավորի մասին գրում են, որ պատգամավոր լինելով՝ դղյակ է գնել, այն էլ շուկայականից էժան գնով, եթեր է մտնում ու փոխանակ դա հիմնավորի, ասում է՝ Քոչարյանի փողերը․ չէ, էդ տարբեր կուսակցությունների գրկից թռնելով Նիկոլի գիրկը ժամանակավորապես ապաստանածը թող իմանա, որ էդ տրյուկները չեն աշխատում․ հաջորդ իշխանության օրոք իր վրա ուսումնասիրություն է կատարելու հենց էդ ապօրինի գույքի բռնագանձման վարչությունը։ Երևի հենց դրա համար էլ ատամներով պահում են իշխանությանը, եվրամիությանն են դիմում, որ՝ մի բան արեք օգնեք մնանք իշխանության։

Բա հիմա սա էդ քաղաքական բումերանգը չէ՞։ Ուղղակի դուք եկաք իշխանության ու չկարողացաք ապացուցել, որ էն, ինչ վերագրում էիք Քոչարյանին, իրենն է։ Բայց ձեր պարագայում, կգա հաջորդ իշխանությունը ու այդ ժամանակ կպարզվի՝ էդ սուպերմարկետները ձերն են, թե չէ, կպարզվի՝ հագած ամեն մի շորը ոնց է գնվել, կպարզվի՝ որտեղից է, որտեղ ինչ փայ ունեիք։ Գուցե վաղը հերթ կանգնեն բիզնեսմենները՝ ձեր դեմ ցուցմունք տալու համար։ Փաստվել է, որ ինչ դուք էիք մարդկանց վերագրում, սուտ է, բայց ձերը հլը որ մենակ դուք եք ասում, թե սուտ է։

Երբ լուրեր են տարածվում, թե գործարարներին ստիպել են գումար մուծվի Աննա Հակոբյանի հիմնադրամին, բնականաբար՝ հերքում եք, բա հո չեք հաստատի, բայց մարդիկ տեսնում են, որ ձեզ չընդունող գործարարները մուծվում են, խոսակցությունները հանրության մեջ պտտվում են, որ ՊԵԿ-ը տուգանում է հարյուր միլիոնավոր դրամներով, եթե մուծվում են Աննա Հակոբյանի հիմնադրամին՝ մի առժամանակ հանգիստ աշխատում են։ Աննայենք հերքում են, բայց չէ՞ որ ժողովրդին սովորեցրել են տարիներ շարունակ, որ ինչ մամուլը գրում է, ժողովրդի մեջ պտտվում է՝ ճիշտ է։ Նիկոլը կառավարության նիստում ասում էր, որ եթե մի բան լսում ես միաժամանակ մի քանի տեղից, ուրեմն իրական հիմք կա։ Հիմա որ կողմ պտտվում ես, ասում են Աննա Հակոբյանը սուպերմարկետների ցանց ունի, Նիկոլն է հորդորում, որ հավատանք։ Ժողովուրդն է ասում՝ բա որ ափաշքարա սրանից խլում են, նրանից փայ են մտնում, տներ ու բիզնեսներ են առնում, բա թաքո՞ւն ինչեր են անում։ Մարդիկ ասում են, էկել-չի եկել, տարին 1մլրդ դոլար փող ես վերցրել պարտք, պետության վզին, բա ինչի՞ չենք տեսնում՝ ինչ ես արել, արդյունքը։ Քոչարյանը 200 միլիոն Քրքից բերեց, սաղ երկիրը ծաղկեց․ ի՞նչես արել այդ 7 միլիարդ դոլարը, տոնածա՞ռ ես առել։ Մենակ ասֆալտի մասին մի խոսեք, Քոչարյանի վախտ էլ էին անում, գուցե՝ ավելի շատ։ ասֆալտ չէին անում մենակ, ճանապարհներ էին կառուցում։

Կարճ ասած՝ հավատա՞լ Աննա Հակոբյանի հերքումներին, թե ոչ։ Ես մի պահ ուզում էի հավատալ, բայց օրերս մի հոդված աչքովս ընկավ, որն ինձ ստիպեց հերքումներին չհավատալ։ Գիտե՞ք ով է հոդվածի հեղինակը․ Աննա Հակոբյանն ինքը։ 2006 թվականի մարտ ամսվա համարներից մեկում հոդված է գրում Ռոբերտ Քոչարյանի ու Արցախի թեմայով բանակցությունների մասին՝ «լուրեր շրջանառվեցին»-ը սարքելով նյութի հիմք ու ամբողջ հոդվածը կառուցում է էդ շրջանառված լուրերի հիման վրա։ Ապա գրում է, ուշադրություն՝ Աննա Հակոբյանի հոդվածից եմ ցիտում․ «Այս լուրերը, իհարկե, մի քանի անգամ հերքվեցին, բայց լրագրողները ավելի շատ բուն լուրերին են հավատում, քան հերքումներին»։ Հիմա նույն Աննա Հակոբյանը մեզ ասում է՝ էդ մեր ունեցվածքի, սուպերմարկետների, բիզնեսների մասին ինչ գրել են հերքում ենք։ Նույն Աննա Հակոբյանը մեզ ասում էր՝ մենք ավելի շատ բուն լուրերին ենք հավատում, ոչ թե հերքումներին։

Այո, բումերանգը, հատկապես՝ սխալ նետված, չափազանց ցավոտ է վերադառնում»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>