Արցախն ուրացած Փաշինյանի՝ ծագումով արցախցի ԱԽՔ-ը գնում է Լոնդոն
Դեկտեմբերի 17-ից 18-ը Փաշինյանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կգտնվի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում:
Այցի ընթացքում նախատեսված են երկկողմ հանդիպումներ:
Նկատենք, որ չի նշվում, թե ում հետ են լինելու «երկկողմ հանդիպումները»: Արդյո՞ք ԱԽՔ-ը մեկնում է Թուրքիայի և Ադրբեջանի մեծ բարեկամ-հովանավորի մայրաքաղաք՝ ինչ-ինչ հանձնարարականներ ստանալու համար:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի հետախուզության նախկին շեֆը՝ Մուրը, ժամանակին ուղիղ կոնտակտ ուներ ԱԽՔ-ի շեֆ Նիկոլ Փաշինյանի հետ:

