Արկածախնդիրները թող քարտեզին նայեն ու փորձեն վերհիշել երկրաչափության դպրոցական ծրագիրը Խոշտանգման նոր փորձ Հրատապ. Ճնշումները Անդրանիկ Թևանյանի վրա շարունակվում են. հոգեկան խնդիրներ ունեցող մարդու են տարել խուց
ԱՄՆ-ում քննարկվում է 6 սցենար Իրանի վերաբերյալ Գեղամ Մանուկյանի անդրադարձը Անդրանիկ Թևանյանի հետ կապված իրավիճակին «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները դիմում են ներկայացրել արդարադատության նախարարություն՝ Անդրանիկ Թևանյանի դեմ խոշտանգումը դադարեցնելու պահանջով Փաշինյանի ռեժիմը խոշտանգում է կալանավորված ընդդիմադիր լիդերներին Փաշինյանի՝ Մոսկվա գնալուց առաջ, Մեդվեդևը զգուշացրեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Դիմում եմ Գալյանին․ Թևանյանի խուց հոգեական խնդրով մարդու են տեղափոխել․ արագացրեք՝ հրատապ լուծում տվեք Վրաստանի վարչապետ Կոբախիձեն չի ուզում նմանվել Փաշինյանին՝ պետություն-եկեղեցի հարաբերություններում Շարունակվում է Անդրանիկ Թևանյանի «գործով» խայտառակ, իշխանության վախից՝ «դռնվակ» անցկացվող «դատավարությունը» Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ Հայաստանը Պուտին-Թրամփ-Սի հանդիպումից Ստեղծել քաղաքական ճգնաժամ ու հասնել այս հակահայկական իշխանության հեռացմանը. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Արկածախնդիրները թող քարտեզին նայեն ու փորձեն վերհիշել երկրաչափության դպրոցական ծրագիրը ԱՄՆ-ում քննարկվում է 6 սցենար Իրանի վերաբերյալ Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ» Շաքիի դեպքով պատասխանատվությունը՝ միայն բանակի՞ վրա․ որտե՞ղ է Փաշինյանին ուղիղ ենթակա ԱԱԾ-ի մեղքի բաժինը Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ» Ես իրական հայկական միջավայրում մեծացած մարդ եմ. Բորիս Մուրազի Սահմանադրությունը չեն փոխելու, թույլ չենք տալու․ Սամվել Կարապետյան Վեց կրшկnցներից հետո шդրբեջшնցին Անիին գցել է մահճակալին և բազմաթիվ hшրվшծներ հասցրել. Ահասարսուռ նոր մանրամասներ Շաքիի դեպքից Իշխանությունն արդեն կարողանում է կանխատեսել ոչ միայն ընդդիմության հաջորդ քայլը, այլև հասարակության հաջորդ չքայլը. Վլադիմիր Մարտիրոսյան 44-օրյա պատերազմը ոչ միայն «տարօրինակ» էր, այլև բերովի էր և սարքովի. Արմեն Աշոտյան Գեղամ Մանուկյանի անդրադարձը Անդրանիկ Թևանյանի հետ կապված իրավիճակին Հոգեկան խնդիրներ ունեցող անձին նորմալ մարդկանց հետ նույն խցում պահելն անթույլատրելի է «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները դիմում են ներկայացրել արդարադատության նախարարություն՝ Անդրանիկ Թևանյանի դեմ խոշտանգումը դադարեցնելու պահանջով Խոշտանգման նոր փորձ Փաշինյանի ռեժիմը խոշտանգում է կալանավորված ընդդիմադիր լիդերներին Երևանի ավագանու նիստի ընթացքը Արդեն իսկ բոլոր տվյալները գաղնազերծվել են, Փաշինյանն ու Միրզոյանն ուղիղ նշել են, որ ՀՀ Սահմանադրության վերաբերյալ Ադրբեջանի կողմից կա նախապայման. Վարդևանյան ՔՊ-ական Հասմիկ Հակոբյանն ու ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սրեցին իրավիճակն ԱԺ-ում, «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները լքեցին դահլիճը Սրբուհի Գալյա՛ն, լավ չի՞․․․ գնա, շեֆիդ ասա՝ էս ինչ այլանդակություն ես անում․․․ Անժելա Թովմասյան Փաշինյանի՝ Մոսկվա գնալուց առաջ, Մեդվեդևը զգուշացրեց․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հրատապ. Ճնշումները Անդրանիկ Թևանյանի վրա շարունակվում են. հոգեկան խնդիրներ ունեցող մարդու են տարել խուց ՀՐԱՏԱՊ. Անդրանիկ Թևանյանի խուց է տեղափոխվել հոգեկան խնդիրներ ունեցող անձ, լուծում ենք պահանջում Սրբուհի Գալյանից և Անահիտ Մանասյանից։ Դիմում եմ Գալյանին․ Թևանյանի խուց հոգեական խնդրով մարդու են տեղափոխել․ արագացրեք՝ հրատապ լուծում տվեք Վրաստանի վարչապետ Կոբախիձեն չի ուզում նմանվել Փաշինյանին՝ պետություն-եկեղեցի հարաբերություններում Շարունակվում է Անդրանիկ Թևանյանի «գործով» խայտառակ, իշխանության վախից՝ «դռնվակ» անցկացվող «դատավարությունը» Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ Հայաստանը Պուտին-Թրամփ-Սի հանդիպումից Ազատությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը չեն կարող լինել ընտրովի արժեքներ․ Իվետա Տոնոյան Հայաստանը դարձել է կոնցլագեր՝ բաց երկնքի տակ Ողջ մարդկանց դռներին դագաղներ էիք դնում, իմ երեխային sms եք գրել՝ մայրդ մահացել է. Զոհրաբյան Այ փսլնքոտներ, ուր էիք, որ ժողովրդավարության կղզի էինք, մայկա, բուլավկով եկել… Արամ Մանուկյան

Հայաստանը փորձադաշտ չէ. Կալասի քաղաքական դպրոցը մեզ ծանոթ է՝ այն ավարտվում է ոչ թե անվտանգությամբ, այլ քաոսով. Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ ԵՄ բարձրագույն պաշտոնյան լրագրողների առաջ ասում է, որ «այսօրվա հանդիպմանը կքննարկեն Հայաստանի հարցը», դա նշանակում է մեկ բան․ Հայաստանը դիտարկվում է ոչ թե որպես ինքնիշխան պետություն, այլ որպես կառավարման օբյեկտ։
Ո՞վ եք դուք, որ քննարկեք Հայաստանի «հարցը»։
Հայաստանը խնդիր չէ, որ դրվի սեղանին։
Հայաստանը երկիր է, ժողովուրդ է, պետություն է։
Սա նույն սցենարն է, որով քանդեցին պետություններ․
սկզբում «մտահոգություն», հետո «քաղաքական քննարկում»,
ապա «պայմանական աջակցություն», իսկ վերջում՝ լիակատար կախվածություն և ներսից փլուզում։
Այս մեխանիզմն ունի անուն, և բոլորը գիտեն՝ ուկրաինացում։
Հայաստանի ներքին քաղաքական կյանքը ձեր իրավասությունը չէ։
Մեր իշխանությունը ձևավորվում է ոչ թե Բրյուսելի միջանցքներում, այլ հայ ժողովրդի կամքով։
Ձեզ չի տրվել իրավունք որոշելու՝ ով պետք է ղեկավարի Հայաստանը և ինչ ուղղությամբ։
Եթե այսօր լռենք «քննարկում» բառի տակ թաքնված այս լկտի քայլի առաջ, վաղը կստանանք հրահանգներ, հետո պահանջներ, հետո՝ պատժամիջոցների շանտաժ։
Սա դիվանագիտություն չէ։
Սա ճնշում է։
Սա ինքնիշխանության դեմ գործողություն է։
Հայաստանը գաղութ չէ։
Եվ ով փորձում է այն դարձնել արտաքին նախագծի մաս, պիտի հստակ հասկանա՝ այստեղ կարմիր գիծ կա, և այն չի ներվելու։
Մի քանի բառով էլ այդ կալաս կոչեցյալի մասին․ Կայա Կալասը պատահական անուն չէ, և սա պետք է հստակ ասել։
Նա Էստոնիայի նախկին վարչապետն է, քաղաքական գործիչ, որն ամբողջ իր կարիերան կառուցել է մեկ գծի վրա՝ ագրեսիվ հակառուսական հռետորաբանություն, արտաքին հրահանգների անվերապահ կատարում և սեփական երկրի շահերը մեծ խաղացողների օրակարգին ենթարկելու պատրաստակամություն։
Կալասը հայտնի է ոչ թե որպես խաղաղարար, ոչ թե որպես հավասարակշռված դիվանագետ, այլ որպես
ռադիկալ գծի քարոզիչ, ով Ուկրաինայի հարցում աչքի է ընկել ամենակոշտ, նույնիսկ՝ վտանգավոր հայտարարություններով,
մշտապես մղելով Եվրոպային խորացող բախման, ոչ թե բանակցության։
Էստոնիայի վարչապետ եղած ժամանակ նրա քաղաքականության արդյունքը պարզ էր․
երկիրը վերածվեց առաջնագծի հռետորական բաստիոնի,
տնտեսական ու սոցիալական խնդիրները մղվեցին երկրորդ պլան, իսկ արտաքին քաղաքականությունը դարձավ գաղափարական ծառայություն։
Եվ հիմա նույն այդ անձը, նույն մտածողությամբ, նույն ձեռագրով, փորձում է «քննարկել Հայաստանի հարցը»։
Սա հենց այն մարդկանց տեսակն է, որ երկրները չի տեսնում որպես ժողովուրդների տուն, այլ՝ որպես քարտեզի վրա նշված տարածք, որտեղ կարելի է փորձարկել ճնշում, սցենար, կառավարելի ճգնաժամ։
Կալասի կենսագրությունը ցույց է տալիս մի բան․
նա երբեք չի գործել փոքր երկրների իրական ինքնիշխանության օգտին։
Նա գործել է բլոկների, ճամբարների և արտաքին օրակարգերի օգտին։
Երբ նման անցյալ ունեցող մարդը սկսում է խոսել Հայաստանի մասին, պետք է ոչ թե ոգևորվել, այլ զգուշանալ։
Ոչ թե շնորհակալություն ասել, այլ հարցնել՝ ի՞նչ գործ ունես այստեղ։
Հայաստանը փորձադաշտ չէ։
Եվ Կայա Կալասի քաղաքական դպրոցը մեզ արդեն ծանոթ է՝
այն ավարտվում է ոչ թե անվտանգությամբ, այլ քաոսով ու կախվածությամբ։
Մենք դիվանագիտական լեզուն դնում ենք մի կողմ և ասում։ Ռադ եղեք»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>