Վահագն Չախալյանին պահում են անմարդկային պայմաններում․ պատժախուցը ջեռուցում չունի. փաստաբան
Վահագն Չախալյանին պահում են անմարդկային պայմաններում․ պատժախուցը ջեռուցում չունի, նրան տեղափոխել են ցուրտ տարածք։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է փաստաբան Ա. Թումասյանը։
«Տպավորություն է, որ կա հստակ ուղղորդված մոտեցում՝ ցանկացած ձեւով նրան վնաս հասցնել։ Փաստացի նա խոշտանգման է ենթարկվում»,– հավելել է նա։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ «Սրբազան պայքար» անվանումով շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթով քննիչի միջնորդության հիման վրա կայացված դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419–րդ հոդվածի 1–ին մասով և 43-308–րդ հոդվածի 1–ին մասով քրեական հետապնդում է հարուցվել Վ. Չ.-ի նկատմամբ»։
Նա այս պահին կալանքի տակ է։

