Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Ցնծացե՛ք, ՔՊ-ականնե՛ր. Ադրբեջանցի մասնագետները վերլուծություն են անցկացրել Հայաստանում և որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծի հենարաններ. Իլհամ Ալիև
13
Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Փաստացի Ալի՞ևն է ղեկավարում «Հայաստան» համակենտրոնացման ճամբարը, Փաշինյան էլ պարե՞տն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Քննչական կոմիտեի ներկայացուցիչը ցինիկաբար ստում է և զբաղված է իր «շեֆի» զրպարտության քստմնելի քարոզով Տեսարաններ՝ առանց հացի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից Պատերազմ Արցախում
«Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի Ինչպես Փաշինյանի կառավարությունը քանդեց նաև Հայաստանի բուհական համակարգը. Աշոտյան Հանgավnր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս, բայց ոչ մեկը բանտում չի, երևի իշխանամետ են, դրա համար Uարuափելի վիճակ է. Ժաննա Ալեքսանյանը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան Հայաստանում այսօր քաղաքականությամբ զբաղվելը դարձել է հանցագործություն. Աննա Կոստանյան Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Նիկոլական Արման Եղոյանը չբացառեց Ադրբեջանից գազի ներկրումը Հայաստան Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Այդ ո՞ր բացառիկ ձեռքբերումների համար են 35 մլն դոլար բաժանում պաշտոնյաներին «Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին «Հրապարակ»․ Մոսկվան սկսեց կոշտ սանկցիաները հայ միգրանտների նկատմամբ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի գաղտնի մնացած մանրամասները․ վարչապետի աշխատակազմը չմանրամասնեց․ «Ժողովուրդ» «Հրապարակ». ՔՊ տիկնայք «ֆլիրտ» անելու շաբաթ են հայտարարել ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց պատասխան խաղում, բայց պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի մրցաշարում Ինչո՞ւ է Ալիևը Նախիջևանում հիշել 12-13-րդ դդ. իբր «ադրբեջանցի» ճարտարապետ Աջամի իբն Աբուբաքր Նախճավանիին

Փաշինյանը Ալիևին գործարք է առաջարկում․ «Կարճ ասած»

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «ժողովուրդ ջան, Փաշինյանի իշխանության շարունակման պարագայում պատրաստվեք դիմավորել ադրբեջանցիներին ձեր գյուղում ու քաղաքում, ձեր հարևանությամբ, ձեր տանը։ Օրինակ՝ Վարդենիսում կա մոտ 30 գյուղ, որտեղ ապրել են ադրբեջանցիներ, բերելու են ու ասեն՝ սա իրենց է պատկանում, դուրս եկեք։ Ինչպես որ Աղավնոյի տները սիրուն սարքեցին, հետո ռեմոնտ արեցին, մաքրեցին ու հանձնեցին, այդպես էլ անելու են այս պարագայում։ Վստահ եմ, որ ադրբեջանցիների վերադարձի թեման բանակցվում է։ Նիկոլը լավ գիտի ու Ալիևն էլ գիտի, որ քանի մեր երկրում այսպիսի իշխանություն է, ադրբեջանցիները Հայաստանը զավթելու բացառիկ շանս ունեն։ Այդ շանսը կկորի այս խմբակի հետ

Առաջին անգամ Հայաստանն ադրբեջանցիներով բնակեցնելու մասին խոսել եմ 2022 թվականին՝ 3 տարի առաջ։ Սրանց բանակցութուններից, Ադրբեջանի հետ քննարկումներից, նրանց խոսույթից հասկացվում էր, որ այդ պահանջները սարերի հետևում չեն։ Այսօր Ադրբեջանում մշտական թեմա է դա ու արդեն հասնում է վտանգավոր աստիճանի։

Իր հետ Գերմանիա տարած իշխանական-կուսակցական լրատվամիջոցների հետ հարցազրույցում Նիկոլն ասում է՝ Ադրբեջանին առաջարկել է միասին ճանապարհային քարտեզ մշակել ու զուգահեռաբար փակել Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեմաները։ Ասում է՝ Ղարաբաղի ժողովրդի վերադարձը իրատեսական չէ և նշանակում է՝ մենք նորից սկսում ենք Ղարաբաղի շարժումը։

Սա լեգիտիմացնում է ադրբեջանական վտանգավոր թեզը և հավասարության մեջ դնում անհամատեղելին։ ՀՀ երկրորդ նախագահը այս թեմայի վերաբերյալ վերջերս ասում էր․ Երբ Ադրբեջանը խոսում է Հայաստան այսպես կոչված փախստականների վերադարձի մասին, դա համադրելի է Բաքու, Սումգայիթ, Կիրովաբադ հայերի վերադարձի թեմային։ Արցախ ու Ադրբեջան վերադարձի հարցերը այլ են։ Եթե Նիկոլն ուզում է փակել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեման, ուրեմն պետք է ասի՝ եկեք մենք չխոսենք հայերի՝ Կիրովաբադ, Բաքու, Սումգայիթ վերադարձից, դուք էլ ադրբեջանցիների՝ Հայաստան գալուց։

Ինչ վերաբերում է արցախցիների վերադարձին, դա իրենց միջազգային իրավունքն է․ մեր հողն է, որտեղ ապրել ենք և ունենք մեր հողի վրա ինքնորոշվելու իրավունք։

Լավ, իսկ ինչո՞ւ է բացվել այս թեման․ ո՞վ է բացել ադրբեջանցիների այսպես ասած՝ վերադարձի թեման․ դա չի՞ եղել, արդյոք, Նիկոլի պարտության, նախապայմաններին համաձայնելու, բանակցել չկարողանալու, պատերազմից հետո չհեռանալու պատճառով։

Նիկոլի ելույթների տակ թաքնված նպատակներ եղել են միշտ․ երբ նա ասում է՝ մենք ոչինչ չունենք զիջելու, իրականում տեսանք, որ նա պատրաստ էր զիջել ամենը։ Հիմա երբ նա ասում է, թե անընդունելի է ադրբեջանցիների վերադարձը, խորը կասկածներ ունեմ, որ հակառակը՝ նա քննարկում է հենց նրանց բերելու թեման։ Ի միջի այլոց, էդ կասկածները միայն ինձ մոտ չեն։ Հայաստանի երեք մարզ եմ գնացել, որոնց սահմանամերձ գյուղերում, ուր ապրում են քիչ թվով մարդիկ, սարքում են հազարից ավելի աշակերտի համար նախատեսված դպրոցներ․ երբ հարցնում եմ ինչո՞ւ են 35 աշակերտ ունեցող գյուղում 800 աշակերտի համար նախատեսված դպրոց կառուցում, պատասխանում են՝ այս գյուղում ադրբեջանցիներ են ապրել, էլի հետ են բերելու դրանց։ Այս թեմային էլի եմ անդրադարձել, ուղղակի հիմա շատերն ունեն այդ կասկածը։

Մարդիկ անգամ մտածում են, որ էդ ասֆալտն էլ անում եք ադրբեջանցիների հարմարավետության համար։ օդից խոսակցություններ չեն, որովհետև այս տարիների ընթացքում ինչ արել եք, արդյունքում տուժել է Հայաստանի քաղաքացին, հայ ժողովուրդը, և արդյունքում կատարել եք ադրբեջանի նպատակները։ Ադրբեջանի նախագահի մասին Նիկոլի խոսքերը գովեստ են, շնորհակալություն են, երախտագիտություն են, Հայաստանի, հայ ժողովրդի, եկեղեցու մասին՝ քննադատություն։ Երեկ Գերմանիայում ադրբեջանցի դեսպանի ներկայությամբ քլնգում էր մեր եկեղեցուն, այսօր Մոսկվայում գովում է Ալիևին։

Էն ամենը, ինչ բերել է մեր գլխին, մարդկանց հիմք է տալիս մտածելու, որ եթե հիմա ադրբեջանական շահերն են Հայաստանում, շուտով լինելու են հենց ադրբեջանցիները։ Հիմա ճանաչողական այցերով են գալիս – գնում, որ հետո մշտական գան։ Մեր համոզվածությամբ, Նիկոլ Փաշինյանը ոչ թե ուզում է փակել ադրբեջանցիների գալու թեման, այլ հենց արցախցիների վերադարձի թեման։ Արցախցիների վերադարձի հարցը Փաշինյանը երբեք չի կարողանա փակել, ոչ միայն դրա իրավունքը և լեգիտիմությունը չունի, չէ, նա լիքը բաներ է արել, որոնց իրավունքը չունի, նա էդ թափը չունի և ընդհանրապես ոչ մեկ էդ թափը ու լեգիտիմությունը չունի նման հարց փակելու համար։ 150 հազար մարդ զրկվել է բնօրրանից, դա փակվող հարց չէ։ Աշխարհի տարբեր երկրներում տեղի են ունենում քննարկումներ արցախցիների վերադարձի իրավունքի վերաբերյալ։ Դա միջազգային իրավունք է։ Բայց Փաշինյանը նաև չունի էն դիվանագիտական շնորհքը, թափը, որ փակի այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի թեման․ Ալիևի ուզածը Հայաստանը գրավելն է։ Նիկոլի հետ իբր խաղաղության գնացող Ալիևը մի քանի օր առաջ էլի շատ կոշտ ելույթ ունեցավ ադրբեջանցիների Հայաստան բերելու թեմայով, մեղադրեց, թե հայերը ոչնչացրել են ադրբեջանիցների հետքը Հայաստանում, նրանք պետք է վերադառնան, հատուկ ծառայություններն էլ գան, հայերը ադրբեջանցիների դեմ հանցագործություններ են արել և այլն։ Դա ասում է Նիկոլի հետ խաղաղության պայմանագիր նախաստորագրած Ալիևը։

Արցախի ներկայացուցչությունում երեկ՝ դեկտեմբերի 10-ին քննարկում էր արցախցիների վերադարձի իրավունքի թեմայով։ Այսօր՝ քննչական կոմիտեն խուզարկություն է անում ու խլում է  համակարգիչներ։ Այդ խուզարկությունները տեղի են ունեցել գիտե՞ք ում հրահանգով․ Նիկոլն ասում է, ուշադրություն․ «Վերնագրեր եմ տեսնում, որ ասում են՝ Ղարաբաղի հարցը լուծված չի, Հայաստանում ինչ-որ քննարկում է տեղի ունենում։ Ադրբեջանը ասում է՝ բա ինչի՞ Հայաստանի կառավարութւոնը չի արգելում նման քննարկումները, ուրեմն կառավարութունն է թույլ տալիս նման քննարկումները»։ Ու Նիկոլը ուղարկում է խուզարկելու, որովհետև ադրբեջանցիներն ասում են՝ բա ինչո՞ւ չես արգելում։ Ադրբեջանի հրահանգով խուզարկություն է անում։ Ասում են՝ Հայաստանում իշխանական բարձր մակարդակով հրահանգվել է խուզարկել, ներողություն, էլի, որ ասում եք Հայաստանում իշխանական բարձր մակարդակ, դա Նիկոլն է՞, թե՞՝ Ալիևը։ Էսօրվա կատարվածը ոնցոր Ալիևի մակարդակով է։

Եթե արցախի ներկայացուցչության շենքը վաղը կառավարությունը խլի, ու ասենք՝ մի կաֆեում հավաքվեն երեք հոգի ու մտքեր փոխանակեն Ղարաբաղի հարցի մասին, սրճարանն էլ են խուզարկելու․ Ալիևին նյարդայնացնում է Արցախի թեման, էնտեղից լսում է, ուղիղ կապով զանգում, ու հեռախոսը դղրդում  է։

Արցախցիների վերադարձը հերթական թեման է, որ Փաշինյանը կաշվից դուրս է գալիս Ադրբեջանի սրտով լուծելու համար։ Ասել եմ ու կրկնում եմ՝ Նիկոլ Փաշինյանը իր ցածրագույն հեղինակությամբ չի կարողանալու լուծել այդ հարցը, ինչպես որ չի կարողացել լուծել Արցախի հարցը։ Այն, որ ինքն էլ, Ալիևն էլ գիշեր-ցերեկ դրանից են խոսում, վկայություն է, որ հարցը լուծված չէ։

Կարճ ասած՝ ժողովուրդ ջան, Փաշինյանի իշխանության շարունակման պարագայում պատրաստվեք դիմավորել ադրբեջանցիներին ձեր գյուղում ու քաղաքում, ձեր հարևանությամբ, ձեր տանը։ Օրինակ՝ Վարդենիսում կա մոտ 30 գյուղ, որտեղ ապրել են ադրբեջանցիներ, բերելու են ու ասեն՝ սա իրենց է պատկանում, դուրս եկեք։ Ինչպես որ Աղավնոյի տները սիրուն սարքեցին, հետո ռեմոնտ արեցին, մաքրեցին ու հանձնեցին, այդպես էլ անելու են այս պարագայում։ Վստահ եմ, որ ադրբեջանցիների վերադարձի թեման բանակցվում է։ Նիկոլը լավ գիտի ու Ալիևն էլ գիտի, որ քանի մեր երկրում այսպիսի իշխանություն է, ադրբեջանցիները Հայաստանը զավթելու բացառիկ շանս ունեն։ Այդ շանսը կկորի այս խմբակի հետ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>