Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ

Մայրն առաջինը կամրջից ցած է նետել աղջկան, որից հետո ինքն է ինքնասպան եղել

Փետրվարի 15-ին Երեւանի Դավթաշենի կամրջից նախնական տվյալներով` ինքնասպանություն գործած 37-ամյա կնոջ՝ Գայանե Հարությունյանի եւ նրա 9-ամյա դստեր մահվան հանգամանքները շարունակում է առեղծված մնալ:

Ի՞նչ բացատրություն են տվել իրավապահներին նախնական վարկածով ինքնասպան եղած կնոջ հարազատները:

Պաշտոնական

2018 թվականի փետրվարի 15-ին Երեւան քաղաքի Դավթաշենի կամրջի տակ՝ հողածածկ հատվածում, հայտնաբերվել էին մոր եւ դստեր դիակները: Սակայն մինչ այդ` փետրվարի 13-ին՝ ժամը 22:25-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՕԿԿ-ում մի քաղաքացի ահազանգել էր, որ նույն օրը` ժամը 18-ի սահմաններում, մայր եւ աղջիկ տանից դուրս են եկել եւ դեռ չեն վերադարձել: Ասել է, թե ոստիկանություն հաղորդում ներկայացնելուց հետո` երկու օր անց, մորն եւ դստերը գտան կամրջի տակ մահացած:

Արդյունքում Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի սպանություն եւ 110-րդ հոդվածի 1-ին մասերով` ինքնասպանություն հասցնելու հատկանիշներով: Ըստ քննչական կոմիտեի` մոր եւ դստեր մահվան էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռ չեն ստացվել: Երեկ կատարվել է դիահերձումը, որի արդյունքներով դատաբժիշկները հայտարարել են, որ նրանց մահը վրա է հասել հերձման պահից 48 ժամ եւ ավելի առաջ՝ ստացած բազմաթիվ վնասվածքներից:

Քրեական գործով պարզվել է նաեւ, որ փետրվարի 13-ի երեկոյան՝ ժամը 20-ի սահմաններում, Գայանեն եւ դուստրը այցելել են «Տաշիր Պիցցա» արագ սննդի կենտրոնի Դավթաշենի մասնաճյուղ, պիցցա պատվիրել, վերցրել այն եւ դուրս եկել: Հարակից տարածքում առկա արտաքին տեսանկարահանող սարքերի միջոցով փորձ է արվում պարզել նրանց երթուղին` թե կինը եւ երեխան սննդի կենտրոնից ինչ երթուղային են նստել եւ ինչ ուղղությամբ են գնացել:

Ինչ են պատմել հարազատները

Armlur.am-ի փոխանցմամբ՝ հայտնի էր դարձել, որ Գայանե Հարությունյանը արտակարգ իրավիճակների նախարարությունում է աշխատել: Ըստ վերջինիս հարեւանների` ընտանիքը ապրում էր նորմալ պայմաններում: Պարզվել է, որ Գայանեն ամուսնալուծված էր եւ ապրում էր իր ծնողների եւ միակ դստեր հետ: Այն, որ Գայանեն սոցիալական վատ վիճակից ելնելով չի գնացել այդ քայլին, ըստ էության, պարզ է դառնում: Իսկ ի՞նչը կարող էր կնոջը դրդել գնալ ինքնասպանության եւ դեռ ավելին` իր հետ էլ տանել երեխային:

Մի՞գուցե նրանց սպանել են եւ վայր գցել կամրջից, ցույց կտա տարվող քննությունը: «Ժողովուրդ» օրաթերթին Գայանեի մտահոգություններից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Բանն այն է, որ երբ կինը երեխայի հետ տուն չի վերադարձել, ոստիկանության Մաշտոցի բաժնում երկու օր շարունակ ավելի քան երկու տասնյակ մարդ են կանչել` հարցաքննության եւ բացատրության համար, թե ինչ գիտեն Գայանեի եւ երեխայի մասին: Ըստ մեզ հասած լուրերի` հարցաքննվողների մեջ են եղել նրա մտերիմ մարդիկ, որոնք իրավապահներին տրված բացատրություններում հայտնել են, որ Գայանեն մտահոգվել է իր անձնականի մասով եւ հաճախ խոսել է այն մասին, թե ինքը ամուսնացավ, որից հետո իր կյանքը չստացվեց, հիմա ամուսնալուծվել է ու մնացել մենակ, ում է պետք մենակ մարդը, որ կողքին չունի կողակից, իր երեխան մնացել է մենակ, իր միակ դուստերն էլ կմեծանա ու, Աստված մի արասցե, իր բախտին արժանանա, ինչի համար ինքը շատ տանջվում է:

Ըստ ցուցմունք տված հարազատների` ամուսինները փորձել են միանալ, բայց արդյունք չի եղել: Միգուցե այս հուսահատությունն էլ եղել է պատճառը, որ կինը գնացել է այդ քայլին: Նկատենք, որ իրավապահները նաեւ դպրոցում են ուսուցիչներին հարցուփորձ արել երեխայի մասին, սակայն ուսուցիչները հայտնել են, որ 9-ամյա Անահիտը շատ լուռ երեխա է եղել, ինքնամփոփ, ուստի կատարվածը իրենց համար եւս զարմանալի է: Դատելով Գայանե Հարությունյանի հարազատների կողմից նրա անձնականի մասին մտահոգություններից` ամենայն հավանականությամբ քննիչները կհարցաքննեն նաեւ Գայանե Հարությունյանի նախկին ամուսնուն` հասկանալու համար, թե նա ինչ կապ կարող էր ունենալ դստեր եւ նախկին կնոջ մահվան հետ:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>