Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 27 տարի «Խաղաղության» բորենին նորից ոռնացել է Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ
Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն Հայաստանը ԵԱՏՄ-ում, թե՞ ԵՄ-ում, ՀԱՊԿ-ում, թե՞ ՆԱՏՕ-ում։ Կոլոմոյսկին հարցազրույց է տվել, որտեղ նշել է Ուկրաինայի առջև կանգնած խնդիրները Ընդդիմությունը թույլ տվեց Փաշինյանին դառնալ հայկական  Բրեժնև. շնորհավորանքներ սպասենք  Ֆոն դեր Լյայենից և Կիմ Չեն Ինից ՏԻՄ «ընտրությունների» հյուսիսկորեական արդյունքները. հաջորդիվ ՔՊ-ն 250 տոկո՞ս կնկարի ԻՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՌՈՒՍ-ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխող ռեժիմի համատարած ռեպրեսիաների և ահաբեկումների պայմաններում Հայաստանի 21 համայնքներում այսօր կայանալու են ՏԻՄ «ընտրություններ» Ինչու է քաղաքացի Նիկոլ Փ.-ն խոսում արտահերթ ընտրություններից Պատերազմ Արցախում
Փաշինյանական թատրոն. իշխանությունն ընկել է «իր» մեծահարուստների ետևից, իբր՝ տեսեք-տեսեք... Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 27 տարի Անասնական վախը զենք է, որով կոտորում են սերունդների, ժողովուրդների․ քաղաքագետ Ոսկյա ականջօղեր, կոճակ, դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել «Խաղաղության» բորենին նորից ոռնացել է Նիկոլ–Պուտին․ շարունակվում է նյարդային պատերազմը․ ի՞նչ է սպասվում․ Երվանդ Բոզոյան «Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ» Ամերիկյան ներդրումներն էլի չեկան Հայաստան Երեւանում տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը Գործող կառավարչի՝ ընդդիմության նկատմամբ հաղթանակի և ընդդիմության բացակայության մասին հայտարարությունն առաջին հերթին ուղերձ է Թուրքիային ու Ադրբեջանին․ ՏԻգրան Աբրահամյան Գլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ» Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ» Պապիկյանի երկրորդ դեղին քարտը. «Հրապարակ» Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ» ՔՊ-ն փակ նիստերում քննարկում է Արցախի, ՀՀ անկախության Հռչակագրի և եկեղեցու հարցերը․ «Ժողովուրդ» 6-7 ամիս անորակ խողովակներ են տեղադրել, քաղաքապետարանը չի նկատել, Ավինյանի անգործության հետևանքները․ «Ժողովուրդ» «Օրենքով Գող» Զապի և «Օշականցի» Գևորիկի դեմ հարուցված քրեական գործն ուղարկվեց դատարան Վիճաբանություն և ծեծկռտnւք ազգականների միջև. կա զnհ «Թրամփի ուղին» անցնում է ԱԺ-ով, հա, ու Փաշինյանի կնոջ նախագիծն էլ է օրակարգում (ուղիղ) Փաշինյանն ուզում է, որ բարիկադի մի կողմում լինի Նիկոլ Փաշինյանը, մյուսում՝ Փաշինյան Նիկոլը. Բենիամին Մաթևոսյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին ...Հետո եկավ Սև կարապը «ԵՄ-ից ձեն-ձուն չկա՞. եթե նման հայտարարություն ՀՀԿ իշխանությունն աներ, մեզ անարգանքի սյունին կգամեին». Էդուարդ Շարմազանով Մոսկվայի ՀՕՊ համակարգի վրա հարձակումներ նախապատրաստելու համար Անդրկովկասից եկած անձինք են ձերբակալվել ՔՊ-ն արդեն դարձել է Կոմկուս, մարդամեկն էլ՝ Բրեժնև․ «Կարճ ասած» ՏԻՄ ընտրություններ. վախ, ռեպրեսիաներ և անխուսափելի կալանք՝ «անհարմար» թեկնածուների համար․ Նարեկ Մանթաշյան Մամիկոն Ասլանյանին արդարացրել են այն հոդվածով, որով նրան 2 տարի 7 ամիս պահել էին կալանքի տակ Շիրակի մարզպետի գրառումն ու գերմանացի նացիստների բառապաշարը հիշեցնող որոշ «իվանների» հիշատակումը տարակուսանքով ենք ընկալել. ՌԴ դեսպանություն ՔՊ-ի ձայները միջինում չեն գերազանցում համայնքների ընտրողների ընդհանուր թվի 32 %-ը. Զաքարյան ՏԻՄ ընտրություններում հաղթել է ոչ թե գործող իշխանությունը, այլ պարտվել է ընդդիմությունը, պարտվել է ինքն իրեն. Ռուբեն Հակոբյան Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը

Հայերին դրդում են «դավանափոխության». փորձագետը՝ եկեղեցու քաղաքական գործոնի մասին

Քրիստոնեական եկեղեցիներն այսօր ամբողջ աշխարհում ոչ միայն արժեհամակարգ են ձևավորում, այլև մասնակցում են աշխարհաքաղաքական խնդիրների լուծմանը, և հետխորհրդային հանրապետություններում ուղղափառ եկեղեցիների վրա Արևմուտքի հարձակումները պետք է դիտարկել հենց այդ տեսանկյունից: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Ստեփան Դանիելյանը։

Քաղաքագետի խոսքով՝ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ եկեղեցիները քաղաքական գործոն են, քանի որ դրանց միջոցով ձևավորվում են պետություններ, արժեհամակարգեր, ազգեր և հասարակություններ։

«Շատերին թվում է, որ ժամանակակից դարաշրջանում եկեղեցիները դուրս են քաղաքականությունից։ Բայց Ուկրաինայում և Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ դա այդպես չէ։ Ուկրաինայում ռուս եկեղեցին դուրս մղելով՝ աշխարհաքաղաքական խնդիրներ են լուծում, Վրաստանում այդ փորձը ձախողվեց նաև եկեղեցու հակազդեցությամբ՝ Միխեիլ Սաակաշվիլիի իշխանությունը փլուզվեց, և պաշտոնական Թբիլիսին այսօր ինքնուրույն քաղաքականություն է վարում»,-կարծում է փորձագետը։

Ըստ նրա՝ հենց տրամաբանության մեջ են տեղավորվում նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական հայտարարությունները, որոնցով Ամենայն հայոց կաթողիկոսին և Հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան մյուս հոգևորականներին անվանում են «КГБ-ի լրտեսներ»՝ ակնարկելով ռուսական գործոնը:

Դանիելյանը նաև անդրադարձավ ԱՄՆ-ից բողոքական միսիոներ, Հայաստանում միջազգային աստվածաշնչյան եկեղեցու համահիմնադիր Ջեյքոբ Փարսլիի «Հայաստանի ոսկեդարը» հոդվածին։ Փարսլին, որը Հայաստանում ապրում է 2020-ից, իսկ մինչ այդ 15 տարի ապրել է Թուրքիայում, նշում է, որ ավելի քան 650 տարվա ընթացքում առաջին անգամ Հայաստանը հրապարակայնորեն վերադարձել է իր քրիստոնեական արմատներին։

«Հայաստանը մամլուքների, օսմանների, իսկ ավելի ուշ՝ Սովետի վասալ պետություն էր: Նույնիսկ 1991 թվականին Հայաստանի Հանրապետության հիմնադրումից ի վեր Հայաստանը երբեք զերծ չի եղել Ռուսաստանից և նրա ազդեցությունից, այդ թվում՝ Հայ առաքելական եկեղեցին։ Սակայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Վահագն Խաչատուրյանի ղեկավարությամբ Հայաստանը ոչ միայն դադարեց Ռուսաստանի վասալ պետություն լինել, այլև առաջին անգամ բացվեց արևմտյան երկրների ճշմարիտ քրիստոնյաների աղոթքների, օրհնությունների և բարգավաճման համար: «Դվին» հյուրանոցում աղոթքի նախաճաշը նշանավորեց Հայաստանի վերադարձը քրիստոնեական արմատներին ավելի քան 650 տարվա մեջ առաջին անգամ»,-իր հոդվածում գրել էր Փարսլին:

Մեր զրուցակցի կարծիքով՝ պատահական չէ, որ Ջեյքոբ Փարսլին Հայաստանում կրոնական կազմակերպություն է ստեղծել. դրանով նա օգնում է լուծել Արևմուտքի խնդիրը՝ Հայաստանը դուրս բերել Ռուսաստանի ազդեցության գոտուց։ Եկեղեցին կարևոր դեր ունի այս հարցում և հետևաբար հարձակման թիրախ է դառնում: Իսկ հոդվածի էությունը, ըստ Դանիելյանի, հետևյալն է` ամերիկացի քարոզիչը կարծում է, որ Հայ առաքելական եկեղեցին «վատ քրիստոնեություն է», և իրենք փորձում են ներմուծել «քրիստոնեության այլ տարբերակ»։

«Դրանում ներգրավված է Փաշինյանը, և դրա ակտը Երևանում անցկացված «աղոթքի նախաճաշն էր», այսինքն՝ «աղոթքի նախաճաշն» իրենց պատկերացմամբ իրական քրիստոնեության դրսևորումներից մեկն է։ Եվ գործող վարչապետը միացավ այդ գործին։ Խնդիրն այն է, որ եպիսկոպոսները, որոնք պատրաստվում են մաքրել եկեղեցին արատից, հայտնվում են ԶԼՄ-ներում բոլորիս հայտնի պատմություններում, որոնք ավելի սարսափելի են, քան այն, ինչում հիմա մեղադրում են կաթողիկոսին»,–ընդգծեց քաղաքագետը։

Փորձագետի դիտարկմամբ՝ Արևմուտքը ներկայիս իշխանությունների ձեռքով փորձում է Հայ առաքելական եկեղեցին ձևափոխել ինչ-որ ավետարանական եկեղեցու։ Դրա մասին են վկայում նաև իշխանությունների՝ բողոքական բնույթ ունեցող հայտարարությունները, թե «կաթողիկոսին պետք է ընտրի ժողովուրդը», «եկեղեցին պետք է վերադարձվի ժողովրդին» և այլն։ Նա հիշեցրեց նաև վարչապետի հայտարարություններից մեկը, թե կաթողիկոսի տեղապահը կարող է լինել ամուսնացյալ քահանա և այլն։

Քաղաքագետը չի բացառում, որ Հայ առաքելական եկեղեցին կարող է ենթարկվել ինչ-որ բողոքական կամ ավետարանական բարեփոխումների, ինչի մասին բացահայտ խոսում է թե՛ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՛ ամերիկացի միսիոներ Փարսլին: Նրա կարծիքով՝ հաջորդ փուլում էլ առաջարկվելու, որ եկեղեցին պետք է լինի միայն Հայաստանյան, այսինքն՝ միայն Հայաստանի թեմերը միավորի, իսկ մյուսները թեմերն էլ կարող են անցնել Կիլիկիո կաթողիկոսությանը, որն էլ արևմտյան վերահսկողության տակ է մտնում։ Միևնույն ժամանակ Դանիելյանը վստահ է, որ Ռուսաստանում, Վրաստանում և Իրանում չեն հանդուրժի «5-րդ շարասյունը»՝ Արևմուտքի վերահսկողության տակ գտնվող Հայոց թեմերի տեսքով: Ըստ այդմ` այդ երկրներում հայկական եկեղեցիները կդառնան ինքնավար պատրիարքարաններ։

Քաղաքագետի կարծիքով՝ այս ամենի հետու գնացող վտանգներն ավելի շատ են ու մեծ. հայ առաքելական եկեղեցուն կից աշխարհի տարբեր երկրներում գործում են կիրակնօրյա դպրոցներ, եկեղեցին ազգային ինքնության պահպանման գործում կարևորագույն դեր ունի, իսկ այս ամենի հետևանքը լինելու է ձուլումը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>