Նոր Նորքի բաժնի ծառայողները հայտնաբերել են 31-ամյա հետախուզվողին
Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, իրացնելով ստացած տվյալները, դեկտեմբերի 9-ի ժամը 15․30-ին մայրաքաղաքի Աճառյան փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 31-ամյա մի տղամարդու։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ-ից։ Նա հետախուզվում էր արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

