Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի
Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Պատերազմ Արցախում
Bloomberg.  Սենսացիա . Դեմոկրատները կստանան Կոնգրեսի երկու պալատների վերահսկողությունը ԱՄՆ-ում անցած Կոնգրեսի ընտրություններում Թրամփն ու իր կուսակցությունը խոշոր պարտություն կրեցին Մեզ հիմա Փաշինյանը համոզում է, որ Սահմանադրության հանրաքվեի անցկացմանը կողմ քվեարկենք. Նարեկ Կարապետյանը՝ իրենց տների խուզարկությունների մասին Անդրանիկ Քոչարյանը՝ «թունդ ընդդիմադիր» է. «Ժողովուրդ» Եկեղեցու առջև ծառացած են բազում մարտահրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ ԱԱԾ ծառայողները Սամվել Կարապետյանի տանն են. երեւի հատուկ առաջարկի փաթեթի մեջ է սա. Վարդեւանյան Գագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. հայտարարություն Ովքեր են Գևորգ Ստեփանյանի մեքենան հրկիզելու պատվիրատուները․ բացառիկ մանրամասներ Մի կողմից շոու է անում, մյուս կողմից քերթում. «Հրապարակ» Հայաստանի ամենաթանկ ընտանիքը և իր էլիտար հաճույքները․ «Հրապարակ» Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական վթարի զոհերի թիվը հասել է 9-ի ՔԿ ղեկավարի հայտարարությունը՝ բանակում ինքնաuպшնnւթյան պատճառներից են զինծառայողների՝ որոշակի uեկտայի հարելը, այլ սարսափելի փաստի մասին էլ է խոսում. Աբրահամյան ԱՄՆ-ում դեմոկրատները հաղթեցին. Հայկական հանձնախմբի համար լավ պատկեր է ձևավորվում. Սուրեն Սարգսյան Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքները և համագործակցել դեմոկրատների հետ Իշխանական ջղաձգումներ. վաղ առավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան

Ըստ ամերիկյան Axios-ի Թրամփը կատաղած է Զելենսկու վրա, մինչդեռ Պուտինին շահավետ է նրա մնալը՝ մինչև ռազմաճակատի փլուզումը

Թրամփի վարչակազմը այլևս չի ցանկանում գործ ունենալ Ուկրաինայի հետ՝ Կիևի ռեժիմի կողմից խաղաղ բանակցությունները սաբոտաժի ենթարկելու պատճառով, հաղորդում է ամերիկյան Axios-ը: Զելենսկին դանդաղեցնում է գործընթացը՝ դրանով իսկ «հիասթափեցնելով» Թրամփին, և նա անընդհատ ավելի ու ավելի  ծանր  պայմաններ է պարտադրում Ուկրաինային:

Զելենսկին ԱՄՆ-ի կողմից աճող ճնշման է ենթարկվում՝ համաձայնելու նախագահ Թրամփի խաղաղության ծրագրի շրջանակներում զգալի տարածքային կորուստների և այլ զիջումների, Axios-ին հայտնել են երկու ուկրաինացի պաշտոնյաներ։

Շաբաթներ տևած ինտենսիվ դիվանագիտական ​​բանակցություններից հետո, ուկրաինացիները դեռևս կարծում են, որ ԱՄՆ ներկայիս պլանի որոշ ասպեկտներ ձեռնտու են Մոսկվային, և որ ԱՄՆ-ն շատ ավելի մեծ ճնշում է գործադրում Զելենսկու վրա, քան՝ Վլադիմիր Պուտինի։

Մինչդեռ, ըստ ամերիկյան այս պարբերականի,  այս շաբաթ Զելենսկին հանդիպում էր Եվրոպայի ամենաազդեցիկ առաջնորդներից մի քանիսի հետ և  նրանք պնդել  են, որ Ուկրաինան չպետք է զիջի ո՛չ Պուտինին, ո՛չ Թրամփին։

Ուկրաինացի պաշտոնյաների   խոսքով՝ ԱՄՆ առաջարկի ազդեցությունը Կիևի վրա վատթարացել է Թրամփի խորհրդականներ Սթիվ Վիտկոֆի և Ջարեդ Քուշների և Վլադիմիր Պուտինի միջև Կրեմլում տեղի ունեցած հինգժամյա հանդիպումից հետո։ Նրանք, ըստ երևույթին, ցանկանում էին Զելենսկուց հստակ «այո», երբ շաբաթ օրը երկժամյա հեռախոսազրույցի ժամանակ քննարկեցին ծրագիրը նրա հետ։ Զելենսկու հետ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Վիտկոֆի, Քուշների և Զելենսկու խորհրդականների միջև Մայամիում տեղի ունեցած եռօրյա բանակցությունների մարաթոնյան ավարտին։

Թրամփի խոսքով, նույնիսկ  Զելենսկու բանագնացներն էին  «հավանել» ԱՄՆ ծրագիրը, սակայն ոչ Զելենսկին, ով դեռ ծանոթ չէր այդ ծրագրին, հեգնանքով նշել էր Թրամփը:

Երկուշաբթի օրը Զելենսկին Լոնդոնում հանդիպել է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների հետ՝ Թրամփի ծրագրի վերաբերյալ համատեղ դիրքորոշում մշակելու համար։

«Մենք մեր ձեռքում շատ խաղաքարտեր ունենք», - հայտարարել  է Էմանուել Մակրոնը, փորձելով հակադրվել Թրամփի այն տեսակետին, թե Ուկրաինան «հաղթաթուղթ չունի»՝ բանակցելու համար:

Մինչդեռ  Թրամփի վարչակազմը Զելենսկու  հանդիպումը եվրոպական լիդերների հետ որակել է որպես՝ Թրամփի խաղաղության ծրագրի շուրջ բանակցություններում ժամանակ շահելու անօգուտ փորձ։

Ըստ ամերիկյան փորձագետների, Թրամփը հոգնել է համոզել Զելենսկուն, որ վերջինս քիչ լսի եվրոպացիներին և համաձայնվի իր առաջարկին, հակառակ դեպքում՝ ռուսները ավելի մեծ տարածքներ կգրավեն և էլ ավելի ծանր պայմաններ կառաջարկեն Ուկրաիանային:

Արդյունքում, Վաշինգտոնում որոշել են արագացնել Զելենսկու հեռացումը իշխանությունից:

Ուկրաինայում ճգնաժամի նշաններ ի հայտ եկան մի քանի օր առաջ։ Հաջորդ տարվա բյուջեի քվեարկության ժամանակ միայն 193 պատգամավոր բարձրացրեցին ձեռքերը, չնայած այն հանգամանքին, որ Զելենսկին  ունի 231 անդամ և մեծամասնություն է կազմում 450 տեղանոց խորհրդարանում։

Ամերիկացիները ցանկանում են, որ Զելենսկին կնքի պայմանագիրը ռուսների հետ դեկտեմբերի 15-ին և տարվա վերջում հայտարարի իր հեռանալու մասին:

«Իմ կանխատեսումը հիմնված չէ վերլուծության վրա։ Բայց այն հետևյալն է. մենք կստորագրենք հրադադարի համաձայնագիր մինչև դեկտեմբերի 15-ը։ Դեկտեմբերի 15-ին հիստերիան կհասնի գագաթնակետին, կլինի հաղորդագրությունների հոսք, որոշակի աղմուկ, հիստերիկ քաղաքական արձագանք և այլն։ Նոր տարվա գիշերը Վլադիմիր Զելենսկին հայտարարություն կանի ժողովրդին և կասի. «Մի անգամ, Նոր տարվա գիշերը, ես ասացի, որ առաջադրվելու եմ նախագահի պաշտոնում (2019 թվականի հունվարի 1-ի գիշերը նա հայտարարեց նախագահի պաշտոնում առաջադրվելու իր մտադրության մասին – հեղ.), և այս Նոր տարվա գիշերը ես ձեզ ասում եմ, որ հեռանում եմ։ Մենք ստորագրեցինք հրադադարի համաձայնագիր։ Խորհրդարանի խոսնակը կմասնակցի բանակցություններին իմ փոխարեն»։ Զելենսկին կհեռանա և չի մասնակցի ընտրություններին։ Եվ նա որևէ նոր քաղաքական նախագիծ չի ստեղծի», - հայտարարում է  հայտնի ուկրաինացի քաղաքական վերլուծաբան Վլադիմիր Պետրովը։

Նա հայտնի է իր ազդեցիկ կապերով ամերիկյան շրջանակների հետ և, շատերի կարծիքով, ներկայացրել է ամերիկացիների ցանկությունը:

Ավելին, ըստ արևմտյան փորձագետների, Թրամփն ու Պուտինը կցանկանան, որ Զելենսկու փոխարեն Ուկրաինայի ղեկավար դառնար Յուլիա Տիմոշենկոն, ով արևմտամետ գործիչ է և, միաժամանակ,  Պուտինի հետ ժամանակին կնքել էր գազային համաձայնագիր, և որի պատճառով Մոսկվայի կողմից դիտվում է, որպես ընկալելի թեկնածու:

Սակայն, ըստ ռուսական աղբյուրների, այս սցենարն այդքան էլ շահավետ չէ Մոսկվային և դրա մասին նշում է մեկ այլ ազդեցիկ ուկրաինացի փորձագետ Վլադիմիր Ֆեսենկոն:

Ըստ նրա՝ Վլադիմիր Զելենսկին վճռական մարդ է և սովոր չէ պարտվել կամ հանձնվել։ Զելենսկին  կպայքարի մինչև վերջ և բացի այդ, ըստ նրա, Տիմոշենկոն չունի լուրջ հեղինակություն և վարկանիշ ուկրաինական այսօրվա հանրության շրջանում:

Ավելին, ըստ նրա, ներկայիս ուկրաինական վերնախավի 90 տոկոսը մերժում է այն խաղաղ պայմանագիրը, որն առաջարկվում է Թրամփի կողմից:

Ըստ Ֆեսենկոյի, ճիշտ է, Ռուսաստանի ղեկավարությունը ատում է  Զելենսկուն։ Սա գաղտնիք չէ։ Վլադիմիր Պուտինը բացահայտորեն անտեսում է Զելենսկուն և նրան չի համարում երկրի նախագահ, սակայն նաև գիտի, որ առանց նրա, չի կարողանա ստիպել ուկրաինական բանակին կապիտուլյացիայի ենթարկել:

Ավելին, Ֆեսենկոյի տեսակետը կիսում է ռուս հայտնի վերլուծաբան, «Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհուրդ» ռուսական վերլուծական կենտրոնի փորձագետ Ալեքսանդր Կազակովը:

«Վոլոդիմիր Զելենսկին անօրինական նախագահ է, բայց նա դեռևս վայելում է ուկրաինացի զինծառայողների  վստահությունը։ Բանակը նրան համարում է զինված ուժերի գերագույն հրամանատար։ Միայն Զելենսկին կարող է հրամայել Ուկրաինայի զինված ուժերին դուրս գալ Դոնբասից։ Ուկրաինայում ոչ ոք չի կարող նման հրաման տալ։ Ավելի ճիշտ՝ կարող են, բայց զինվորները չեն լսի խորհրդարանը գլխավորող որևէ գործող նախագահի կամ Վլադիմիր Զելենսկու որևէ այլ պատահական իրավահաջորդի։ Ահա թե ինչու Ռուսաստանին դեռևս անհրաժեշտ է Զելենսկին», - պնդում է Կազակովը։

Ստացվում է, որ Թրամփին շահավետ է Զելենսկու հեռացումը, մինչդեռ Մոսկվային և եվրոպական լիդերներին շահավետ է Զելենսկու մնալը իշխանության մեջ, սակայն տարբեր պատճառներով:

Եվրոպացիները, փրփուրներից կախված, փորձում են հետաձգել իրենց քաղաքական ֆիասկոն, իսկ Մոսկվան մտածում է, որ կարող է էլ ավելի մեծ տարածքներ գրավել, քանի դեռ Զելենսկին է Ուկրաինայի ղեկին, և նույնիսկ կարող է հասնել իր գլխավոր նպատակին՝ կազմաքանդելով ռազմաճակատը, ողջ Ուկրաինան մտցնել իր ազդեցության տակ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>