ՔՊ-ում խոր մանթրաժի մեջ են. գյումրեցիները «թարս չափալախ» տվեցին․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «ՔՊ-ում խոր մանթրաժի մեջ են Գյումրու Սուրբ Աստվածածին՝ Յոթ վերք եկեղեցում հերթական շրջիկ պատարագի ձախողումից հետո, եւ ոմանք անգամ չեն թաքցնում, որ գյումրեցիներն իրենց «թարս չափալախ» տվեցին: ՔՊ-ում կարծում են, որ գլխավոր պատճառը Միքայել Աջապահյանի կալանավորումն էր ու դատապարտումն առաջին ատյանի կողմից։ Նախ, թեմի բոլոր քահանաները մերժեցին իրենց՝ 24 հոգի, հրաժարվելով նիկոլական ոճով պատարագ մատուցելուց՝ զեղչել կաթողիկոսի ու թեմի առաջնորդի անունը, ապա ժողովուրդն իրենց տեղը ցույց տվեց՝ ամոթանք տալով իշխանավորներին ու «պռակատով» Գյումրի բերված եպիսկոպոսներին՝ Կճոյանին եւ մյուսներին։
Նույնիսկ այն տեռորը, որ կիրառել էին բյուջետային հիմնարկների աշխատողների` դպրոցների, մանկապարտեզների աշխատողների նկատմամբ, մեծ արդյունք չէր տվել` հատուկենտ կանայք էին ներկայացել: Իսկ երկրաշարժի օրը` դեկտեմբերի 7-ին մատուցված շրջիկ պատարագին մասնակցում էին հիմնականում Երեւանից գնացածները, նիկոլական փոքր զանգվածը, որը նրա հետ թափառում է եկեղեցուց եկեղեցի։ Անգամ Յոթ վերքի մոմավաճառն էր այդ օրը բոյկոտել աշխատանքը»:

