Ամենափրկիչ եկեղեցին լեփ-լեցուն էր քաղաքացիներով. Արտաշես սարկավագ Աջապահյան
Արտաշես սարկավագ Աջապահյանը տեսանյութ է հրապարակել Ամենափրկիչ եկեղեցուց, որը լեփ-լեցուն է քաղաքացիներով։
«Ահավասիկ, վկայություն, թե ինչ ժողովրդականություն է իրականում վայելում Գարեգին երկրորդը և ինչ ժողովրդականություն օրվա իշխանությունը, որը պահանջում է Վեհափառի հրաժարականը։ Ակնհայտ է, որ ժողովուրդն իր վեհափառի կողքին է, իսկ այնտեղ հիմա պատարագ է մատուցվում ոչ կանոնական, առանց աղոթքի, Վեհափառ հայրապետի դեմ, աղոտքի կարգը մերժելով։ Իրականում այնտեղ մարդիկ են որոնց իրենց հետ են բերել իշխանությունները»,- ասաց Արտաշես սարակավագը՝ վստահեցնելով որ իշխանական պատարագում գյումրցիներ գրեթե չկան։
Նա նշեց, որ Գարեգին երկրորդի հրաժարականի պահանջը Նիկոլ Փաշինյանի կողմից անօրեն է։
Հիշեցնենք, որ Ամենափրկիչ եկեղեցուց մի քանի տասնյակ մետ այն կողմ Յոթ վերք եկեղեցում կառավարության հետ միասին պատարագի է մասնակցում Նիկոլ Փաշինյանը։ Այնտեղ է նաև իրենց հետա բերված քաղաքացիների բազմությունը։

