Քաղաքի բյուջեից մսխվել է 2 մլրդ 492 մլն դրամ (տեսանյութ) Ամիսների աշխատանքից հետո կայացավ «Առաջարկ Հայաստանին» համակարգող խորհրդի առաջին նիստը (տեսանյութ) Ի՞նչ նպատակ ունի անկոչ հյուրը
30
Անվտանգայինից զատ մեր հանրության մի ստվար հատվածի հետաքրքրում է նաև հացի խնդիրը․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ըստ չինական NetEase պարբերականի` ԱՄՆ-ն արդեն քաղաքական պարտություն է կրել Իրանից Bloomberg. Իրանի դեմ ԱՄՆ-ի քայլերի պատճառով աշխարհը կարող է կանգնել մեծ տնտեսական կործանման առջև «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը հավակնում է մարդ–հասարակություն–պետություն հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը Փաշինյանական ժանդարմերիան «խուլիգանության և պաշտոնյայի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու» կասկածանքով ձերբակալվել է 2 անձ «Ո՛չ թագավորներին». ԱՄՆ-ում բողոքի հուժկու ալիք է Թրամփի, նրա քաղաքականության և պատերազմի դեմ Կայացել է «Առաջարկ Հայաստանին» նախագծի համակարգող խորհրդի անդրանիկ նիստը Ըստ բրիտանական The Economist-ի՝ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը «Փախած» Նիկոլը, երաշխավորված խաղաղությունը և «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) «Վայրի կապիտալիզմից» դեպի նոր մոդել. ինչո՞վ է «Մայր Հայաստանը» գնում ընտրությունների (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Արձանագրված միջադեպը պետք է դիտարկել որպես հետևանք իշխանությունների հակաեկեղեցական արշավի և հակաօրինական․ Մայր Աթոռ Հենց Լուսնե Բադալյանը, որ այդպես գրում է, թող մի հանդիպում կազմակերպի և զրուցի Միքայելի,Դավիթի հետ, իր բոբիկ վիճակից ամոթով հետ կդառնա․ ծնող Քաղաքի բյուջեից մսխվել է 2 մլրդ 492 մլն դրամ (տեսանյութ) Անվտանգայինից զատ մեր հանրության մի ստվար հատվածի հետաքրքրում է նաև հացի խնդիրը․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) «Անհաջող ֆիլմը և մոնտաժված ձայնագրությունը հայտնի ձեռագիր է». Մարիաննա Ղահրամանյան Ամեն քայլափոխի՝ մերժում, բոյկոտ, կոշտ խոսք․ մարդիկ այլևս չեն լռում․ փորձագետ Ըստ չինական NetEase պարբերականի` ԱՄՆ-ն արդեն քաղաքական պարտություն է կրել Իրանից Bloomberg. Իրանի դեմ ԱՄՆ-ի քայլերի պատճառով աշխարհը կարող է կանգնել մեծ տնտեսական կործանման առջև Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի hարվածների hետևանքով վնաuվել է 131 պատմամշակութային ժառանգության օբյեկտ Հորմուզի նեղուցով անցումը կլինի վճարովի Դոնի Ռոստովում տեղի է ունեցել ակցիա՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու Եկեղեցու բակից ձերբակալված դպրոցականները առողջական լուրջ խնդիրներ ունեն. փաստաբան Իրանի դեսպանը ցավակցական ուղերձ է հղել իրանահայ Հովհաննես Սիմոնյանի զոհվելու կապակցությամբ Փաշինյանի ասածն իր վախերի հետևանքն է. Մամիջանյան Ամիրյան 8 հասցեն ամեն անձրևի հետ վերածվում է խայտառակության խորհրդանիշի (տեսանյութ) Եզակի երեխաներ են, որևէ քաղաքական ուժի հետևորդ չեն. Փաստաբանը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակից բերման ենթարկված տղաների մասին Ընդդիմության հաղթանակը հնարավոր է. ԱԺՄ Սաուդյան Արաբիան հրթիռներով և ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել Իրաքում ԱՄՆ դիվանագիտական ​​​​օբյեկտները ենթարկվել են նոր հարձակումների Հերթական անորակ ասֆալտապատումը (տեսանյութ) «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը հավակնում է մարդ–հասարակություն–պետություն հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը Ամիսների աշխատանքից հետո կայացավ «Առաջարկ Հայաստանին» համակարգող խորհրդի առաջին նիստը (տեսանյութ) Ի՞նչ նպատակ ունի անկոչ հյուրը Եկեղեցու բակից ձերբակալված դպրոցականները առողջական լուրջ խնդիրներ ունեն. փաստաբան Ելնելով անվտանգության նկատառումներից՝ դասերը կանցկացվեն առցանց. Հայաստանի ամերիկյան համալսարանի հայտարարություն Վթարային ջրանջատում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ուղևորը ներկայացել է ԱԱԾ ծառայող ու ասել՝ Փաշինյանի հասցեին հնչեցված խոսքերի համար պատասխան կտան. փաստաբան Փաշինյանական ժանդարմերիան «խուլիգանության և պաշտոնյայի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու» կասկածանքով ձերբակալվել է 2 անձ Բայց «թագավորի մերկությունը» այլևս հնարավոր չէ ոչ մի քարոզչական հնարքով պարտակել

Դերենիկ Դեմիրճյան. Հայը

Արդեօք մի բան հասկանում՞ եք Հայից...Որքան՜ տարօրինակ, հանելուկային արարած։ Որքան՜ խաբուսիկ։ Երևույթը, ոչ՛ ինքը։ Բայց և ին՞ չ է ինքը, իր նկարագիրը։ Զուր՛ աշխատանք. որոնում ես իր ինքնութիւնը, գտնում, բայց և իսկոյն տեսնում ես, որ դա էլ նորից երևոյթ էր։ Անհանգիստ դէմք ունի, չի թողնում՝ նկարես։ Իր ցեղային պատկերն էլ տարօրինակ է։ Թվով գրեթէ ամենափոքրն է, տառապանքով՝ ամենամեծը, ժամանակով ամենահինն է, վիճակով՝ ամենից անփոփոխը։ Ամենից աննպաստը իր երկրի դիրքն է, ինքը ամենից՛ յամառ կառչեց նրան։ Որքան՜ անյոյս է թւում իր ապագան, բայց և որքան՜ յուսացող է նա։ Ասենք՝ իր կեանքում երկու բան բնաւ չտեսաւ. մէկ՝ բախտ, մեկ էլ`յուսահատութիւն։ Ինչպես՞ ճանաչես նրան, ինչպես՞ չափես։ Իր չափը չափազանցն Է. զարմանալ՜ ի յավասարակշռոութիւն, որ ծայրահեղութեան մէջն է։ Ապա նայիր, սա է՞ հայը. այս չարչին, այս բուրժուան. Արարածներից ամենագծուծը և անասանուններից ամենակուշտը։ Այսքան անխնայ ստորացնել իրան՜ ... կարող՞ է սա չափել աշխարհիս բարձր բաները իր գրւանքով և արշինով։ Հանրօգուտ գործի՝ և ոչ մի գրոշ։ Բայց մի օր էլ տեսար՝ մեռաւ ու ողջ կարողութիւնը կուտակեց հասարակութեանը։ Դէ գնա իմացիր՛ , թէ ինչ մարդ էր։

Ահա ՛ նայիր այս բեռնակրին. ին՞ չ է սա. իսկական գրաստ. մէջքին մի սար բեռ՝ ճկվում է, մէջքը կոտրում։ Աշխատան՞ ք է կատարում, թէ ինքնախորտակումն։ Վրէժ՞ ունի, ին՞ չ է, իրենից հանելու։ Ու՞ մ դէմ է չարացել, որ իրեն է պատժում։ Որքան՜ ուժ, որքան՜ աշխատասիրութիւն։ Ապա՞ տար տունդ ծառայ։ Անսիրտ, անշնորհք, ծոյլ։ Ին՞ չ է միտքը. մի փոքրիկ գումար շինէ, գնայ դուքան բաց անէ։ Մարդը իր հացի և իր գործի տէրն է ուզում լինել և ոչ՛ թէ սրա-նրա ծառան։ Եւ արդեն Հայ նշանակում է տէր. Բայց տեսել՞ եք նրան, երբ գաղթական է. ին՜ չ ծոյլ մուրացկան։ Ամենաձեռնտու գործը տուր, չի ուզիլ։ Ազգը տայ՝ ինքը ուտէ։ Եւ սովից կը մեռնի անխօս, անխնայ, կասես՝ ջգրու։ Եւ սա այն գիւղացին է, որ երեկ կատաղած, գազացած՝ հողը քանդում էր, չարչարվում, մզվում, հոգին հանում։ Ամենաչարքաշ անասունը՝ իր արտի մէջ։ Այնպես է հավաքում բերքը, կարծես յավիտեան պիտի ապրի, կարծես ոչ ոքի բաժին չպիտի թողնէ։ Բայց գնա ՛ իր խրճիթը. հազար գող, մարդ, շուն ու գէլ նրա հացի վրայ են։ Ուտում են նրա հացը, ինչպէս հայր Աբրահամի սեղանից։

Տեսել՞ եք նրա բնակարանը. խլուրդի ծակուռ... Բայց անցիր նրա երկիրը. ին՜ չ հիասքանչ վանքեր, հոյակապ աշտարակներ, գողտրիկ խաչքարեր։ Հավատալ կարելի՞ է, թե ինքն է շինել այդ բոլորը։ Խոսակցութիւնն ես լսում՝ հայհոյանքների կէսը եկեղեցի ու Աստուած է։ Լցրել է իր երկիրը եկեղեցիներով, բայց տարէնը մի անգամ չի մտնում մէջը՝ աղօթելու։ Աղօթք էլ չի անում առօրեայ կեանքում. իր կրօնը երբեք չի քարոզել ուրիշներին։ Եւ հավատալի ՞ բան է, որ իր պատմութիւնը ամենամեծ կրօնական պատերազմների պատմութիւն է, և այս չաղօթող ցեղի Նարեկացու շուրթերից թռաւ աղօթքի ամենաբարձր թռիչքը առ Աստուած...

Տանել չի կարողանում ծէս, ձև, աստիճան, քազաքավարութիւն։ Ռամիկ է գերազանցապես։ Իր Խրիմեան Հայրիկը ամենից շատ կաթողիկոսութիւնը ատեց։ Դիպլոմատիայի մէջ մի բանումն է շատ հոգածու՝ անկեղծ լինել։ Այնքան՜ անկեղծ է և միամիտ, որ անկասկածելի խորամանկի և կեղծաւորի տպաւորութիւն է անում։ Մինչդեռ իր հարևանները՝ այս աշխարհի բեմի վրայ դեր կատարելով միայն, ցույց են տալիս, թե կացնով հարւածում են դիմացինին, Հայը իսկապէս կացինը իջեցնում է գլխին։ «Ապա ճշմարտութիւ՞ նը», - մտահոգվում է նա։

Դանդալոշ է և խոնարհ՝ իր Սասունցի Դաւթի նման և անսպասելի ըմբոստ, հարւածող՝ նրա պես։ Քծնում է, ստրկանում օտարի ոտի տակ՝ ինչպէս իր Ձենով Օհանը, բայց երբ վրայ է հասնում գերագույն վտանգը՝ հերոսանում է յանկարծ և ծառանում վիշապի նման։ Բարի է առհասարակ. շոյիր՛ և կը կողոպտւի. բայց և, առհասարակ, ինքն է բարեկամ քեզ, իսկ քո բարեկամութիւնը վանում է։ Այնտեղ, ուր մի ուրիշ ցեղ ուրիշների միա՛ յն սէրը կարող է վաստակել՝ Հայը գտնում է հնարը ատելութիւն առաջ բերելու։ Տաղանդ է՝ իր դեմ ատելութիւն ստեղծելու։ Ուրիշի յաջողութեան մէջ նախանձոտ է, ինչպէս վարդապետ։ Եթէ գժտուէց մէկի հետ, ոխակալ է, ինչպէս ուղտ։ Ամեն հայ մի հայ ունի, որի հետ թշնամի է մինչև մահ։ Սա նրա անհրաժեշտութիւն է։ Անկարգ է և անիշխանական թէ ՛ հասարակութեան, թէ ՛ պետութեան և թէ՛ գաղափարների մէջ։ Իբրև ժողովրդական՝ անմիաբան է, անտանելի, խռովարար։

ՈՒր յեղափոխութիւն՝ այնտեղ Հայութիւն։ Բայց իբրև «ական»՝ ծայրահեղական է։ Իր կռիւը երեք ճակատի վրայ էր միաժամանակ. Շահի դէմ, Սուլթանի դէմ, Ցարի դէմ։ Ասենք՝ ամեն հայ մի փոքր Շիրակեցի է Դոն Քիշոտի պէս։ Կոտորածներից ամենազարհուրելին ինքը տեսաւ և ինքն էր, որ չըխրատւեց։ Իր օրիէնտացիան բացակայի օրիէնտացիան է։ Թաթար՞ ն է մոտը, սպասեց ռուսին. ռուսը եկաւ, աչքը եւրոպացուն էր. եկավ՞ անգլիացին, դարձեալ ռուսին էր սպասում։ Ռու՞ սն է գալիս՝ չի ընդունում... Ուրեմն իր պետութիւ՞ նն է ուզում ստեղծել, ին՞ չ իմանաս... Մի ձեռը ճանկռոտելով հիմնում է այդ պետութիւնը, միւս ձեռքը ճիգ է անում հիմքից քանդելու։

Ինչու՞ է այսպէս, ինչից՞ է դժգոհ, ին՞ չ է կամենում... Ինչու՞ է այսպէս անհաւասար, ներհակ, մաղձոտ, անհավատալի՝ իր ստորութեան մէջ, անչափելի՝ իր վեհ թռիչքներում։

Երևի, վրէժ ունի նա, մի վատ բան սրտի մէջ, որի համար և մեկուսանում է, որ նիւթե, դաւէ, վնասէ։ Ոչ՜ . Հայի ամենամեծ առաքինութիւ՞ նն ես ուզում. ամենաներողամիտ ցեղը աշխարիս մէջ։ Ին՞ չ եղաւ իր պատմութիւնը. Զարհուրելի ջարդեր, խոշտանգում, բնաջնջում... Բայց ով՞ է ամենից շատ ջանք թափում փրկելու Էնվէրին ու Քէմալին։ «Ջարդիր՛ ինձ,- ասում է նա,- ահա՛ քո պատիժը և իմ վրէժը»։ Ինձ թւում է, թէ մի շատ մեծ վիրաւորանք կայ Հայի սրտի խորքը, շատ խորը թաքնւած... Ինձ թւում է, թէ դրա համար է նա ջարդւում, ճապոնացու պէս, որ երբ մէկից խորապէս վիրաւորւում է, կանչում է իր բարեկամներին, յայտնում է իր վիրաւորանքը և վերցնելով դանակը՝ պատռում է իր որովայնը։

Այդպէս՛ է Հայը։ Չի ՛ ուզում որ իրան դիպչեն, մօտենան, սիրեն թէկուզ։ Նա մեկուսի է, խստակեաց, բարի և ազատասէր։

Երբ նայում եմ Հային, ինձ թւում է, թե նրա վիրաւորանքը այն արծւի վիրավորանքն է, որին ցած են բերել բարձր լեռներից։ Թպրտում է, ընկնում քարի, աղբի մէջ, կեղտոտւում, թևերը կոտրում։ Կերակուր ես մեկնում՝ չի ՛ ուզում։ Չի սիրում ոչ՛ ստրկութիւն, ոչ՛ երջանկութիւն. գերադասում է տառապանք և ազատութիւն։ Մաղձոտ է, մեկուսի, բայց չունի գծուծ ատելութիւն, որ բարձր լեռներին անծանօթ զգացում է։ Գերի արծւի խոր վիշտն է իր սրտի մեջ։ Սա Հայկն է, որին զրկել են իր կեանքի միակ պայմանից՝ ազատութիւնից։

«Ոչինչ չեմ ուզում ձեզնից,- ասում է նա իր նեղիչներին, - ձեզ լինի ձեր լուծը, ձեզ լինի ձեր երջանկութիւնը, գնացեք՛ , ապրեցեք՛ խաղաղ և երջանիկ։ Եթէ դուք սիրում էք կեանքը, ես սիրում եմ կեանքից աւելի թանկ բանը՝ Ազատութիւնը...»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>