Մահացել է ականավոր վիրաբույժ Արտավազդ Սահակյանը
72 տարեկանում կյանքից հեռացել է ականավոր վիրաբույժ, «Հերացի» համալսարանական հիվանդանոցի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի վարիչ, Տավուշի մարզի պատվավոր քաղաքացի Արտավազդ Սահակյանը։ Այս մասին հայտնել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։
Սահակյանն ամուսնացած էր, երկու զավակի հայր։

