Փաշինյանի ամբողջ կյանքի նպատակը վրեժխնդրnւթյnւնն է, դա լավ տեղ չի բերում․ Ռոբերտ Քոչարյան
Հայաստանում մի շերտ կա, որոնց թվում է՝ ես մարդ եմ, որը մարդկանց չի ներում։ Երբ սկսում ես վրեժխնդրությամբ ապրել, նշանակում է՝ առաջ չես նայում, վրեժխնդրությունը միշտ կապված է հետ նայելու հետ։
Իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Եթե ֆիքսվում ես վրեժխնդրության վրա, դու պրոբլեմ ունես։ Այդ դեպքում դու պետք է որևէ հանրային գործով չզբաղվես, ապագայի մասին չմտածես և կենտրոնանաս անցյալում քեզ վատություն արած կամ դավաճանած մարդկանց հետ հաշիվներ մաքրելու վրա։ Սա լավ բան չի, հատկապես երկրի առաջին դեմքի համար։
Մենք տեսնում ենք Փաշինյանին, որի ամբողջ կյանքի նպատակը վրեժխնդրությունն է։ Դա լավ տեղ չի բերում»,- ասել է նա։

