Վրդովմունք է հարուցում ոչ օրինապաշտ իշխանության վարքագիծը. Ռոբերտ Ամստերդամ
Միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը սոցցանցի իր միկրոբլոգում հայտարարություն է տարածել Արշակ Սրբազանի ձերբակալության վերաբերյալ։
«Ես արժանացել եմ Քրիստոսի այս ծառային անձամբ հանդիպելու պատվին։
Իմ վրդովմունքն է հարուցում ոչ օրինապաշտ իշխանության վարքագիծը, որը հավատացյալներին պաշտպանելու փոխարեն՝ ձերբակալում է համայնքի առաջնորդներին՝ իր փոքրոգության, անապահովության զգացումի և ժողովրդի կամքից ունեցած վախի պատճառով։
Թող Աստված զորություն պարգևի Արշակ սրբազանին»,-ասվում է հայտարարության մեջ։

